Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՌՕՐՅԱ ՍՈՒԳ. ՉԶՂՋԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՈԳԻ ՄԱՆԻՖԵՍՏԱՑԻԱ

19/12/2020
- 19 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում հայտարարվում է եռօրյա սուգ, քանի որ այդ օրն է լրանում ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը:

«Հնարավոր է, որ ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն այդ օրվա դրությամբ, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլեւս չի կարելի հետաձգել», ասաց վարչապետը, որին համառորեն այդ օրն էլ հուշել էին ոչ մի պարագայում չհրաժարվել փողկապի կարմիր երանգներից, տեքստն արտասանելիս խոսել անկյանք, առանց զգացումների…ի՞մ աչքն է միայն նկատում, որ այդ լուրջ տեքստն արտաբերող մարդն ուղղակի ծաղրում է մեր պետությանը, ինքն իրեն, ապաՙ ակնդիրներին, երբ ձեռքի մեջ հենց այդ պահին պտտեցնում է վառ կանաչ մատիտը:

Հազիվ եմ կենտրոնանում, որ անշեղ հետեւեմ խոսքինՙ այդ օրը Հանրապետության հրապարակից հիշատակի երթը կուղեւորվի Եռաբլուրՙ զինվորական պանթեոն, կլինեն հիշատակի այլ միջոցառումներ, պատմում է վարչապետը, իսկ ես փորձում եմ նրա աչքերում, դեմքին սուգն արտահայտող որեւէ նշան որոնել: Նա եւ իրեն հավատարիմ «Իմ քայլի» պատգամավորները չեն սափրել իրենց մորուքը 2018- ից ի վեր, իսկ նրանց ձայնի երանգը, նույնիսկ քայլվածքը մատնում են, որ կենսական վայելքները չեն ավարտվել իշխողների համար, եւ ամանորին ընդառաջՙ գնումների ցուցակն են կազմում…երեւի: Իսկ վարչապետն ուղղակի կարոտում է անցյալ Նոր տարվա այն բեմականացմանը, ուր ինքը մոտավորապես Նապոլեոնին նմանակելով, բայց ժողովրդին ընդգծված հավատարմությամբՙ հեռատեսիլով չէր թաքցնում իր դանդաղ հագնվելն ու ծանր, հանդիսավոր, հաղթական քայլքով հրապարակ իջնելը: Նրանք միշտ են հաղթող. «Հաղթելու ենք», «Հաղթել ենք» 44 օր կրկնելուց հետո, Արցախը հանձնելուց հետո, Հայաստանն են հանձնում ամեն օր…մի օր հաղթելու վճռական խոստմամբ:

Վիրտուալ հաղթողների, Եռաբլուրում մահին հաղթածների սահմանագիծն էլ զուգահեռ չունի, եւ պետության առջեւ երկրին ու հայրենիքին կյանք տված Զինվորի, Կամավորի մայրը իր արդարացի պահանջն է դնումՙ Եռաբլուրում քանի՞ իշխանավորի զավակ է ննջում, դեռ օր կաՙ հաշվետո՛ւ եղեք, հրապարակե՛ք այն նվիրյալների անունները, որոնք կառավարողների ընտանիքներից են սերում: Եթե չկան այդպիսիք, ձեր թատերահանդեսով մի՛ խանգարեք մերՙ դեռեւս ցասում չդարձած սգո երթը, մի՛ խաղացեք մեր հույզերի հետ, մեզ համար դժվար է հավասարակշիռ մնալՙ վերահսկելով մեր ձայնի բարձրությունը, չվիրավորել:

Հին Արեւելքում սուգն ազդեցիկ դարձնելու համար հատուկ կանանց էին վարձում, որ լացի ձայնակցությունն ազդեցիկ լիներ, հիմա իշխողների վարձած կանայք ֆեյսբուքում են. եղերամայրեր չեն, ոչ էլ ողբասացներ, եղերերգ չկա նրանց ուղեղներում, եւ լացն ու կոծը, սուգն ու շիվանը կապում են այն գրառումների տակ, որտեղ ուղիղ մեղադրանք կա վարչապետին: Նրանք բառերով ծվատում են որդեկորույս մայրերին, երբ վերջինները համարձակվում են պահանջատեր լինել, անեծք ու հայհոյանք են գրում բոլոր մեկնաբանությունների տակ, որ քննադատում են կառավարությանն ու մանավանդՙ վարչապետին:

Ինձ ծանոթ չէ սուգի այդ եռօրյա արարողակարգը, բայց ենթադրում եմ, որ հրամայված կլինի հանրապետության ողջ տարածքում խոնարհել ՀՀ դրոշը, ու մենք դրա պատշաճ կատարումը չենք տեսնի, ծաղկավաճառները կկրկնապատկեն ծաղկեպսակների ու ծաղիկների գինը, վարչապետիՙ դեպի Եռաբլուր թատերական երթը կհսկեն ահռելի թվով զինվորականներ ու ոստիկաններՙ խանգարելով իրական սգավորների ընթացքը, հեռուստատեսությունն ու ռադիոն չեն վերանայի իրենց եթեր հեռարձակվող նյութի բովանդակությունը, չեն հրաժարվի իրենց որկրամոլ գովազդից, ժամանցային, զվարճալի հաղորդումները եթեր կտանՙ լուրերի ժամին չմոռանալով լուսաբանել վարչապետի սգո պաթետիկան:

Պետությունը պարտվել է, առաջին հերթինՙ բարոյապես: Չի զղջում, մեղքը չի ճանաչում, այլապես նրա խորհրդանիշ վարչապետը կհեռանար:

Սուգը երկրինն ու հայրենիքինն են: Այդ է պատճառը, որ Եռաբլուրում բարոյազուրկ գործիչները զավակ չունեն:

Նախորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՀԱԿՈԲ ԳԱՐԱՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԳՏՆԵԼ ԱՅՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԸ ԿՇՇՆՋԱՆ ԻՐԵՆՑ ԴՈՒՍՏՐԵՐԻՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳՏՆԵԼ ԱՅՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԸ ԿՇՇՆՋԱՆ ԻՐԵՆՑ ԴՈՒՍՏՐԵՐԻՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐԻՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական