ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՀԱԿՈԲ ԳԱՐԱՅԱՆԸ

7

Հայկական Ժողովրդային Շարժում, Կենտրոնական խորհուրդ, Աթենք

Խոր վշտով գուժում ենք Հայկական Ժողովրդային շարժումի երկար տարիների անդամ եւ նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ ընկերՙ Հակոբ Գարայանի ցավալի մահը, որը տեղի ունեցավ Լիբանանում եւ դեկտեմբեր 13-ին հողին հանձնվեց նրա դին:

Այս առիթով ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին եւ աշխարհասփյուռ ընկերներին:

Հակոբ Գարայանը մասնակցել է լիբանանահայության ինքնապաշտպանության կռիվներին, ազատագրական պայքարի դաշտում պատասխանատվություններ է ստանձնել եվրոպական մայրաքաղաքներումՙ վտանգելով իր կյանքը, այնուհետ մաս է կազմել ՀԺՇ-ի տեղեկատվական եւ մամուլի աշխատանքներին:

Հայրենիքի կարոտը սրտում, նա միացավ հայուն Հայաստանի նվիրաբերած իր ընկերների փաղանգին:

Հարգանքՙ Հակոբի հիշատակին: