Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ պատկան մարմինները թաքցնում են Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու իրական պատճառները. Տեղի ունեցածը պարզապես Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն է

14/07/2022
- Նորություններ

Arcaxinfo տելեվրամյան ալիքը գրում է.

«ՀՀ պատկան մարմինները թաքցնում են Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու իրական պատճառները։

Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվելու մասին հայտնի դարձավ այսօր։ «Երեւան հասա երեկ եւ իմացա, որ Հայաստան մուտքս արգելված է»,- նշել է ֆեյսբուքում Մ. Փափազյանն ու ավելացրել.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանի մեջ կհամարվեմ անբաղձալի տարր: Ոստիկանությունն առաջնորդեց զիս դեպի վերադարձի օդանավ, երբ մինչ նոր հասած էի արդեն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին եւ անցագիրս գրաւեցին»:

Մ.Փափազյանը նշել է, որ գիտեր, որ իր մուտքն Ադրբեջան ու Թուրքիա արգելված է, իսկ հիմա իմացավ, որ արգելված է նաեւ Փաշինյանի Հայաստան…

«Փաստինֆո»-ն պատկան մարմիններից փորձեց պարզել, ի վերջո, ինչ հիմքով, ում որոշմամբ է Փափազյանի մուտքն արգելվել ՀՀ։

Այսպես, ԱԳՆ-ից մեզ հետ զրույցում, ըստ էության, հերքեցին իրենց առնչությունը և, որ Փափազյանը որպես անցանկալի անձ չի հայտարարվել։ Մասնավորապես, ընդունող պետության ԱԳՆ-ների կողմից persona non grata է հայտարարվում ուղարկող պետության դիվանագետը։ ՀՀ ոստիկանությունից ևս պնդում են, որ իրենց կողմից որևէ գործողություն չի իրականացվել, իսկ ԱԱԾ-ի հետ կապ հաստատել այդպես էլ չի հաջողվել։

Ստացվում է՝ որևէ գերատեսչություն հանձն չի առնում անձի՝ ՀՀ մուտք գործելն արգելելու գործընթացի պատասխանատվությունը։ Ասել է թե՝ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ իրապես արգելվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների շրջանակներում»։

@arcaxinfo

Նախորդ գրառումը

Հյուսիսային պողոտայում և Կասկադում ոչնչացվել է 19 պատմամշակութային հուշարձան. Radar Armenia

Հաջորդ գրառումը

Միքայել Բադալյանին մեղադրանք են առաջադրվել ուժը կորցրած հոդվածով. փաստաբան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026
Միջազգային

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026
Միջազգային

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026
Նորություններ

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026
Հաջորդ գրառումը

Միքայել Բադալյանին մեղադրանք են առաջադրվել ուժը կորցրած հոդվածով. փաստաբան

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական