Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸՙ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

29/01/2021
- 29 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ
Անցած տարի Երեւանում հրատարակված տարաբնույթ գրքերի մեջ ուշադրությունս առանձնահատուկ գրավեց «Երեւանի պետական համալսարանի անվանի գիտնականներն ու ականավոր դեմքերը» («Yerevan State University Notable Scholars and Prominent Figures») աշխատությունըՙ պարունակությամբ Մայր բուհի կազմավորման ակունքներում կանգնած 50 հայ մտավորականների կենսագրությունների: Նույնիսկ տողերիս հեղինակի համար, որ սովորել ու ավարտել է Alma Mater-ը եւ տասնամյակներ շարունակ աշխատում է կրթական այս հաստատությունում, դարձյալ սպասում էին հաճելի անակնկալներ ու բացահայտումներ:Մեկն, օրինակ, վերաբերում էր Մեծի Տանն Կիլիկիո երջանկահիշատակ կաթողիկոս Գարեգին Հովսեփյանին, որն ինչպես պարզվում էՙ եղել է Ալեքսանդրապոլում 1919-ին բացված Հայաստանի պետական համալսարանի կազմկոմիտեի անդամներից: Նա այնուհետեւ այդտեղ դասավանդել է «Եկեղեցու պատմություն», «Հայ արվեստի պատմություն», «Գրչարվեստ» եւ «Հնագրագիտություն» առարկաները:Ներկայացվող գիրքը, որը կազմել է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը , բացվում է ԱՄՆ Քննեքթիքեթ նահանգի Թրամպլ քաղաքի Սբ. Համբարձում Հայաստանյայց եկեղեցվո հոգեւոր հովիվ Ընձակ ավագ քհն. Նալպանտեանի եւ Թեքսաս նահանգի Հյուսթոնի Սբ. Գեւորգ Հայաստանյայց եկեղեցվո հոգեւոր հովիվ Մարտիրոս քհն. Հակոբյանի ողջույնի խոսքով, որտեղ նրանք իրենց խոնարհումն են հայտնում այն հայորդիներին, ովքեր «խոպան միտքերը մշակեցին սերունդներու եւ համալսարանին անունը բարձրացուցին»:Պարզվում է, երբ Տէր Ընձակն իր դստերՙ Անիի հետ 2018-ին այցելել է Երեւանի պետհամալսարան եւ տեսել բուհի ճեմասրահում զետեղված անվանի դասախոսների կիսանդրիները, այնժամ մտադրվել է մի գրքույկ հրատարակել հակիրճ կենսագրականներով, որպեսզի «աղջկաս նման արտաշխարհի մէջ ծնած երիտասարդներն ու, ինչու չէ, նաեւ օտարները կարենան ծանօթանալ Համալսարանին ու անոր հիմնադիրներուն»:Ստանձնելով նման նախաձեռնության հովանավորությունըՙ նրանք այն կյանքի են կոչել աջակցությամբ Հայ օգնության ֆոնդի աշխատակիցների: Արդյունքում այսօր ընթերցողի սեղանին է դրվել երկլեզու (հայերեն ու անգլերեն) ամփոփ մի աշխատություն, որը նշյալ կենսագրություններն ուղեկցում է նաեւ Երեւանի պետհամալսարանի կայացման ու զարգացման պատմական համառոտ ակնարկով: Այդտեղ մասնավորապես կարդում ենք. «1919թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդն ընդունեց օրենք Հայաստանում համալսարան բացելու մասին, որով նախատեսված էր համալսարանը բացել 1919-20 ճեմարանական տարում, եւ առաջին հերթին պետք է բացվեր պատմալեզվաբանական բաժինը»:Հիմնականում պայմանավորված Երեւանում շենքային համապատասխան պայմանների բացակայությամբ, որոշում է ընդունվում համալսարանը բացել Ալեքսանդրապոլում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում 1920թ. հունվարի 31-ին տեղի առեւտրային դպրոցի շենքումՙ ներկայությամբ ՀՀ այն օրերի ղեկավարության եւ մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների:Չնայած պատկառելի տարիքինՙ նորաստեղծ բուհի առաջին ռեկտոր է առաջադրվում մասնագիտությամբ իրավաբան Յուրի Ղամբարյանը : Վերջինս, ինչպես քննվող գրքից ենք տեղեկանում, եղել է իրավագիտության մեջ ռուսական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիրը: Թե՛ նա եւ թե՛ նրա ժամանակակից, ինչպես նաեւ հաջորդած մեծանուն համալսարանականները, իրոք ունեցել են համաեվրոպական ճանաչում: Նախնական կրթությունը Հայաստանում, նաեւ Արցախում ու Ջավախքում ստանալուց հետո նրանցից շատերն այն շարունակել են Եվրոպայի նշանավոր համալսարաններումՙ տեղի լավագույն փորձն ու մեթոդները ներբերելով հայրենի երկիր եւ դրանք ներդնելով մեր կրթական համակարգում:Առանձնացնենք, օրինակ, համալսարանում առաջինը «Հայ ժողովրդի հին եւ միջնադարյան պատմություն» դասավանդած ակադեմիկոս Հակոբ Մանանդյանին , որն իր ծննդավայր Ախալցխայում սովորելուց հետո տեղափոխվել է Թիֆլիս, ապա բարձրագույն կրթություն ստացել Ենայի, Լայպցիգի ու Ստրասբուրգի, հետո էլՙ Սանկտ-Պետերբուրգի համալսարաններում:Այսօր, երբ այժմեական են դարձել Շուշիի պատկանելության շուրջ խոսակցությունները եւ դրաՙ հայ մշակութային մայրաքաղաքներից մեկը լինելու իրական հանգամանքը, այս աշխատությունը փաստում է, որ հայոց այդ անառիկ բերդաքաղաքում են ծնվել պատմաբաններ Լեոն (Առաքել Բաբախանյան) ու Աշոտ Հովհաննիսյանը , կենսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը : Այդտեղ են ուսանել Գարեգին Լեւոնյանն ու Արսեն Տերտերյանը , իսկ ուսուցչությամբ զբաղվել Նիկոլ Աղբալյանը , Մանուկ Աբեղյանն ու Հրաչյա Աճառյանը :Երեւանի պետական համալսարանը այսօր եւս համաքայլ է ընթանում գիտակրթական աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ եւ հաջողությամբ շարունակում է իր առաքելությունըՙ մշտապես հենված անցյալի իր խորը ավանդույթների վրա: Ուստի կարելի է մտածել նաեւ այս գեղեցիկ նախաձեռնության շարունակականության մասինՙ ի մի հավաքելով ու հանրությանը ներկայացնելով հիմնադիր երախտավորներին հաջորդած սերնդի դասախոս-մանկավարժների ուսանելի կենսագրականները:
 
Նախորդ գրառումը

ԵՐԲ ՍԱՏԱՆԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷ

Հաջորդ գրառումը

Կապանի համայնքապետը հրաժարվել է հանդիպել մարզ մեկնած Տիգրան Ավինյանի հետ և ահազանգում է նոր անվտանգային խնդիրների մասին. «Փաստինֆո»

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Կապանի համայնքապետը հրաժարվել է հանդիպել մարզ մեկնած Տիգրան Ավինյանի հետ և ահազանգում է նոր անվտանգային խնդիրների մասին. «Փաստինֆո»

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական