Հայաստանի Աժ նախագահն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, Սիմոնյանն անդրադարձել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի՝ այս տարվա մայիսի 24-ին Շուշի կատարած այցին՝ այն որակելով ծայրահեղ մտահոգիչ:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայաթափված Շուշիում պարոն Ռատասի կողմից արված հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում մեր երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլև հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
📌Նշենք, որ Շուշի կատարած այցի ընթացքում Յուրի Ռատասը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է քաղաքի «30-ամյա օկուպացիայի» մասին ու այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները «վերականգնում իրենց հայրենի քաղաքը»։