Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ճապոնիայի նախկին վարչապետը մահափորձից հետո հիվանդանոցում մահացել է

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է ուրբաթ օրը մահափորձից հետո։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Աբեն մահացել է հիվանդանոցում, որտեղ հոսպիտալացվել էր մահափորձից հետո։