Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԶ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ՞ ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ երբ հայտնի դարձավ, որ անարգվելՙ կարմիր ներկ է լցվել Օղակաձեւ զբոսայգում տեղադրված հայ եւ հրեա ժողովուրդների կապը խորհրդանշող հուշարձանին, ինչպես նաեւ նույն վայրագությունն է նկատվել Հաղթանակ զբոսայգում Հայաստանի եւ Իսրայելի բարեկամության հուշաքարին, անմիջապես մտաբերեցի, որ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունըՙ «Ազերթաջը», գերմաներեն լրահոսում տարիներ ի վեր ներկայացնում, շեշտադրում է, թե Հայաստանում հրեաների հանդեպ անհանդուրժողականությունն աճում է, չմոռանալով հակադրելՙ Ադրբեջանում նույնիսկ հերոսի կոչում է շնորհվել հրեա զինվորականին, որ մարտնչել է հանուն Ղարաբաղի «ազատագրման»: Պատվիրատուն հայտնի է ուրեմն, բայց ո՞վ է այն կատարողը, այն ձեռքը, որ չենք կարողանում (կամՙչենք ուզում) բռնել: Այսպես ենթադրելու առիթ է տալիս այն իրողությունը, որ հուշարձանի հանդեպ սա վանդալիզմի առաջին դրսեւորումը չէ: 2020 թվականի նոյեմբերի 6-ին «Ազգ»ում ծավալուն հարցազրույց էինք հրապարակել Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի հետ, նախաբանում ցավ հայտնելով, որ հոկտեմբերի 22-ին Երեւանի սրտումՙ Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին մերձակա այգում երկու ժողովուրդների ողբերգությունըՙ Շոան ու Ցեղասպանությունը հիշատակող, այդ ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող հուշարձանն անարգելու փաստը տկար, տգետ վարքի ցուցիչ է: Անհայտ չարագործներ հրդեհել, կարմիր ներկ էին լցրել հուշարձանի մոխրագույն քարե մարմնին, որի վրա փորագրված էՙ«Ապրել, չմոռանալ»: Ո՞ւմ է ուղղված այս արժեքավոր հիշեցումը: Ուրացողների՞ն, մոռացկոտների՞ն, պատմության դասը չսերտածների՞ն: «Հուշարձանի մոտ ոչ տեսախցիկ կա, ոչ էլ որեւէ ձեւով հսկվում է», հոկտեմբերին մեզ ծանուցեց Վարժապետյան-Ֆելլերը, իսկ մենք հրեական համայնքի ղեկավարի այդ պարզաբանումը որպես հարց ուղղեցինք Կենտրոն համայնքի ոստիկանությանը: Խե՛ղճ ոստիկաններՙ նրանք պատերազմի ժամանակ առաջնագիծ էին մեկնել, իսկ հիմաՙ արդեն ամիսներ, «գտել» են պահպանության արժանի եզակի մի խորհրդանիշՙ մի վարչապետի, որ չի հարգում իր քաղաքացիներին, հուշարձան սրբությունները չի ճանաչում, չգիտի իր երկրի պատմությունը, ոչ էլ շրջահայաց է այնքան, որ չսեղմի մեր սակավաթիվ բարեկամ ժողովուրդների ցուցակը:

Երեկ Երեւանի քաղաքապետարանը մի հերթապահ գրություն տարածեց, որը սակայն կարելի է արագ մոռանալ, ինչպես սովորաբար լինում է, երբ պետության ներկայացուցիչը վարժեցնում է իր քաղաքացիներին, թե իր գրավոր եւ բանավոր խոստումն անարժեք մի բան է: Ավելի ուշ ոստիկանությունը ծանուցեց, թե «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում, իրականացրել են դեպքի վայրի զննություն»:

Այս պահին ամենակարեւորը մեր համերկրացիներիՙ Հայաստանի հրեական կազմակերպությունների ղեկավարների գրությունն է, որով հայտնում են, թե «ծայրաստիճան անհանգստացած են փետրվարի 12-ին Երեւանում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի զոհերի հուշարձանի, ինչպես նաեւ Հաղթանակ զբոսայգում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ բարեկամության ծառուղում գտնվող հուշաքարի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի գործողություններից: Դրանք ոչ միայն զոհերի հիշատակի պղծում են, այլեւՙ ուղղակի սպառնալիք հրեական ծագմամբ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը եւ էթնիկ հողի վրա ատելություն սադրելուն ուղղված փորձ: Ցավոք, վանդալիզմի նախորդ դեպքերը պատշաճ արձագանք չեն ստացել ՀՀ պաշտոնյաների եւ իրավապահ մարմինների կողմից: Հորդորում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելՙ հետագայում նման գործողությունները կանխելու համար»:

Վարչապետն ունի՞ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական, կա՞ ՀՀ-ում մի բարձրաստիճան պաշտոնյա, որի համար թանկ է հրեա ժողովրդի հետ մեր իսկապես արժեքավոր բարեկամությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՀԵՐԹԱԳՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓԱԿ ՄՆԱԼ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՐԹԱԳՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓԱԿ ՄՆԱԼ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական