Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ (1840-1915): ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ:

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ

Հեղինակՙ Պոլետ Հուբույան-Գութան: «Cerf Patrimoines», 596 էջ:

Այս ստեղծագործությունը սկիզբ է առել դոկտորական ատենախոսությունից, որի ղեկավարը պատմաբան Քլեր Մուրադյանն էր: Հումանիտար գիտությունների նախկին դասախոս, Եղեռնը վերապրածների դուստր, ֆրանսիական միսիոներական դպրոցի նախկին սան Պոլետ Հուբույան-Գութանը իրականացրել է երկարաշունչ մի աշխատանք, որը հաջորդեց ֆրանս-հայկական կրթական համագործակցությունների վերաբերյալ նրա աշխատություններին: Հեղինակն այստեղ հետաքրքրվում է Օսմանյան կայսրության հայ հասարակության զարգացման մեջ Ֆրանսիայի ներգրավվածության ծագումնաբանությամբՙ Ցեղասպանության նախօրեին: Նրա պատմությունը միահյուսվում է Արեւմտյան Հայաստանի կանանց կրթական ընկերությունների պատմությանը, որն ավելի քիչ է ուսումնասիրված, քան տղամարդականցը: Արեւելքի բոլոր այդ առաքելությունները գործել են Կոստանդնուպոլիսում եւ Անատոլիայումՙ ֆրանսերեն լեզուն ու ֆրանսիական մշակույթը տարածելու նպատակով, սակայն հատկապես հոգիներ նվաճելու համար, թեկուզեւ այլ խմբակցությունների հետ մրցակցության մեջ մտնելու, կամ ազգային Եկեղեցու դժգոհությունն արթնացնելու գնով, որը դեմ է որեւէ ձեւի հոգեորսությանը: Այս աշխատության գլխավոր ներդրումն այն է, որ առաջարկում է շաղկապված մի քանի պատմություններ Ֆրանսիայի Եկեղեցու կանանց եւ Օսմանյան կայսրության երիտասարդ հայուհիների հետ կատարած նրանց կրթական աշխատանքի, այլեւ կայսրության գյուղական միջավայրում հայ կնոջ վիճակի մասին…

Հավաքագրելով մեծ թվով փաստեր ու բազմաթիվ արխիվներՙ ցրված հանրային թե մասնավոր ֆոնդերում, հեղինակը վերականգնում է Անատոլիայի գավառներում հայ կյանքի մի ամբողջ հատվածՙ հընթացս պատմելով Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրության ներսում տեղի ունեցած հասարակական ցնցումների ազդեցության մասին: Եթե կանանց այս առաքելություններն արձանագրված են Ֆրանսիայի ու Հայաստանի հանդիպման մեծ պատումի մեջ, ապա արժե հետաքրքրվել այս կրոնավորուհիների նկարագրով, ովքեր եկել էին ուսում տարածելու հեռավոր ու մեկուսի այս վայրերում: Նրանք հիմնականում գավառներից եկող համեստ խավի երիտասարդուհիներ էինՙ ոչ շատ լավատեղյակ Օսմանյան կայսրության քրիստոնյաների իրականությանը: Նրանք հաստատվում էին նախ Կոստանդնուպոլիսում, ապաՙ Անատոլիայի խորքերի տարբեր քաղաքներում: Նախ հետաքրքրվում էին տեղի կաթոլիկներով, որոնք քրիստոնյաների մեջ խիստ փոքրաթիվ էին, ապա ընդունում էին առաքելական սաների, ավելի ուշՙ այլ արեւելյան քրիստոնյաների, ապա նույնիսկ հրեաների ու մահմեդականների: Կրոնական գործին զուգակցված այս քաղաքակրթող առաքելության շնորհիվ ավելի լավ ենք հասկանում թե՛ ֆրանսիական ապրելակերպի ու գիտելիքի փոխանցումը եւ թե՛ ինչպիսի ազդեցություն ունեցավ այն հանրության մեջ կանանց աստիճանական էմանսիպացիայի վրաՙ հասարակության բոլոր մակարդակներում: Այս նորարարական աշխատանքը մեզ համար արժեքավոր է նրանով, որ այն նաեւ մոռացության մշուշից դուրս է բերում Ցեղասպանությունից ջախջախված Հայաստանի մի ամբողջ հատված:

France-Armռnie-ից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

Հաջորդ գրառումը

ՄԵԿ ՏԱՐԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԿ ՏԱՐԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական