Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՐՈՇ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

12/03/2021
- 12 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Փետրվարի 5-ին ռուսական «glavnoe.net» կայքէջը «Ահավասիկ քեզ դաշնակից. Հայաստանը հավանություն տվեց հակառուսական պատժամիջոցներին» խորագրով հրապարակել էր հակահայ դիրքերից գրի առնված տեղեկատվական մի նյութ: Մինչ այդ, փետրվարի 3-ին, հատուկ ադրբեջանական «haqqin.az»-ի էջերում Մոսկվայից այդ նույն թեմային էր անդրադարձել Յուլիա Մեդվեդեւան «Հայաստանի դեսպանը Արեւմուտքին կոչ արեց պատժամիջոցներ կիրառել ընդդեմ ՌԴ-ի» վերնագրով: Մեդվեդեւայի հոդվածը շատ ավելի ընդարձակ էր: Երկու նյութերում էլ, որպես դաշնակից, Ռուսաստանի հանդեպ իր պարտավորություններն անտեսելու մեջ անիրավաբար մեղադրվում է Հայաստանը:

Համենայն դեպս, այս երկու հրապարակումներում էլ խոսքը Նիդեռլանդիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի մասին է: Նա, ըստ ռուսական հրապարակումների, հարցազրույց է տվել նիդեռլանդական «Weekblad Elsevier» պարբերականին, արծարծելով Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցների հարցը: Մի դեպքում ՀՀ դեսպանը դրանք գնահատել է դրական, իսկ մյուսում կիրառելու կոչ է արել Արեւմուտքին: Եթե դա զրպարտություն չէ եւ իսկապես այդպես է, ապա անտեղի է մեր դեսպանին դատապարտելը, որովհետեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը վեր է դեսպան Բալայանի ուժերից: Ի վերջո, պատժամիջոցների դրդապատճառը ՀՀ դեսպանի կոչերը չեն, այլ Արեւմուտքում նախագահ Պուտինի նկատմամբ վարվող քաղաքականությունը, ինչի մասին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում անձամբ ընդգծեց ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը, որին նա մասնակցում էր տեսակապի միջոցով:

Հարկ է նշել, որ ռուսական որոշ շրջանակների մոտ հայատյացության ծավալման պարագայում խնդիրը սոսկ նշված հեղինակները չեն, այլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան անզգույշ որոշ արտահայտություններն ու մանավանդ Ադրբեջանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վլադիկա Ալեքսանդրի հրձիգ հայտարարությունները: Փետրվարի 3-ին Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու մասին պաշտոնական հաղորդագրության մեջ Ռուսաստանի դեսպանատունը Ստեփանակերտը դարձրել էր «Խանքենդի»: Կարծես դա բավական չէր, դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովն էլ դեռ ասել է, որ հրապարակումը միանշանակ չի ընդունվել հայերի կողմից: Այսինքն, ըստ Գուչկովի, պիտի միանշանակ ընդունվեր եւ մենք էլ Ռուսաստանի դեսպանատան նման «Խանքենդի» պիտի անվանեինք Ստեփանակե՞րտը:

Գալով Վլադիկա Ալեքսանդր կոչված արարածին, ապա նա էլ, ինչպես նշում է Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր»-ում տպագրված հոդվածում, որը փետրվարի 9-ին թարգմանաբար արտատպել է «Առավոտ»-ը, ասել է, ստելով. «Ադրբեջանն ունի բազմամյա մշակութային ընկալման բարձր մակարդակ, Բաքվում հայկական եկեղեցիներն ու գրադարանները պահպանված են: Հաշտության պայմանագրի ստորագրման դեպքում դրանք կարող են կրկին օգտագործվել, ինչպես հարկն է»: Ավելինՙ ռուս արքեպիսկոպոսը նախ մեղադրել է հայերին «իրենք իրենց խաբելու մեջ», ապա ասել, որ հայերը «շատ են ցավում, որ ստիպված են եղել լքելու» Ադրբեջանը, մոռանալռվ, իհարկե, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերի մասին:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին, արքեպիսկոպոս կոչվող այս ռուս հոգեւորականը բառացիորեն նշել է. «Պետք է շատ զգույշ լինել ցեղասպանություն բառը օգտագործելիս: Մենք ունենք շատ տխուր փաստեր Ադրբեջանի տարածքում հայկական ուժերի գործողությունների վերաբերյալ: Ունենք հայկական կողմի սպանած հազարավոր ադրբեջանցիներ, ուստի ո՞ւմ պետք է դիմել ցեղասպանություն բառով»: Այնուհետեւ նա հավելել է. «Ադրբեջանցիներն իրենց սրտում ատելություն չունեն»: Չիմացողն էլ կկարծի հազար տարում հազիվ մարդասպան դարձած ադրբեջանցի հրոսակը հայ գերիների գլուխը սիրուց էր կտրում:

Ի դեպ, Ցեղասպանության ժխտողականությունը յուրահատուկ չէ սոսկ Վլադիկա Ալեքսանդրին: 2016 թ. հունվարի 11-ին, ինչպես նշել էր «Ազատություն» ռադիոկայանը, 36 երկրների, այդ թվում Լիբանանի, Սիրիայի եւ Լիբիայի ու նաեւ Ռուսաստանի Պետդումայի եւ միջազգային 8 կազմակերպության ճանաչած Հայոց ցեղասպանությունը Սուրբծննդյան հարցազրույցում ժխտել էր նաեւ Համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլը, հայտարարելով, թե Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել: Ո՛չ, գերաշնորհ պատրիարք, ոչնչացվել են եւ ոչ միայն հայերը, որոնց հետ երիտթուրքերն ու քեմալական հրոսակները ցեղասպանության են ենթարկվել մոտ մեկ մլն. ասորիներին ու Պոնտոսի եւ Փոքր Ասիայի հարյուր հազարավոր հույներին, որոնք եղել են Ուղղափառ եկեղեցու հավատացյալներ: Մոռացության տալով այդ քրիստոնյաների ոչնչացումը, Ռուսաստանի պատրիարքը դեռ Կ. Պոլսո Հունաց տիեզերական պատրիարքի դեմ է պայքարում, որ աշխարհի բոլոր ուղղափառներին համախմբի իր հովանու ներքո: Թվում է, թե Կիրիլն էլ հավասարապես ժխտելով հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունները հաճոյանում է թուրքական իշխանություններին : Ինչ կարելի է ակնկալել ռուս հոգեւորականներից, որոնք կրելով հանդերձ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչը, ժխտում եւ դրանով խախտում են Աստուծոՙ «Սուտ վկայություն մի՛ տուր» պատվիրանը, այն էլ թուրքերին քծնելու մղումով:

Մեր հայրենակից Հարութ Սասունյանը հոդվածում Վլադիկա Ալեքսանդրի հայատյացությունն ու Հայոց ցեղասպանության փաստը նենգափոխելու նկրտումները վերագրում է հայատյացության անասնական բնազդով տառապող Իլհամին հաճոյանալու այս հոգեւորականի մղումներին:

Ռուսական զանգվածային որոշ լրատվամիջոցների պարագայում վերջերս ռուս խորհրդարանականների վայնասունները վերաճում են Հայաստանին եւ հայ ժողովուրդին հասցեագրված հայհոյանքների: Ինչ-որ մի տականք ռուսական հեռուստատեսության էկրանից Ղրիմի բռնակցումը չողջունելու համար ի լուր աշխարհի հայտարարում է, թե Ռուսաստանն այսուհետեւ իրավունք ունի թքելու Հայաստանի վրա: Մինչդեռ ի վերջո Ռուսաստանը ցարական, բոլշեւիկյան թե խորհրդային, վաղուց արդեն թքել է ինչպես Հայաստանի, այնպես էլ հայերի վրա: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա նա էլ, ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի, ընդառաջել է հայատյացության անասնական բնազդով տառապող Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին, որ Արցախի Հանրապետությանը ոչնչացնեն ֆիզիկապես, իսկ Հայաստանըՙ բարոյապես:

Նախորդ գրառումը

Երբ տիրակալը կործանում է երկիրը շարքից…

Հաջորդ գրառումը

ԵՐՐՈՐԴԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐՐՈՐԴԸ

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական