Մարտի 24-ին Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել էր Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Աբդուլլահ ալ-Բուխարիին: Ընդունելությունը, ինչպես նշել էր «Ermeni haber»-ը, տեւել է մոտ մեկ ժամ, որի ընթացքում Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է միջկրոնական հարաբերություններին եւ գոհունակությամբ է արտահայտվել այլ կրոնների հանդեպ Սաուդյան Արաբիայի ընդգծված հարգալից վերաբերմունքի մասին: Միաժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն Ադրբեջանում կալանված հայ ռազմագերիների ազատ արձակման համար դեսպանից խնդրել է Սաուդյան Արաբիայի միջամտությունը: Դեսպան ալ-Բուխարինն գովաբանելով հայ համայնքի հավասարակշիռ վերաբերմունքը երկրի առջեւ ծառացած խնդիրներին, պաշտոնապես Սաուդյան Արաբիա է հրավիրել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: Հրավերը փաստորոն վրիպել էր հայաստանյան լրատվամիջոցների ուշադրությունից: Մինչդեռ դա, իրականում, արտառոց երեւույթ է, այն առումով, որ մինչեւ վերջին տարիները քրիստոնյա հոգեւորականի մուտքը այդ երկիր արգելվում էր: Անցյալ տարվա վերջերին, սակայն, ԱՄՆ-ից ավետերանական մի հոգեւորական այցելեց Սաուդյան Արաբիա եւ երկրի իշխանությունները նրան արտոնեցին, որ նույնիսկ եկեղեցի կառուցի:
(Այս մասին ավելի մանրամասնՙ հաջորդիվ)