Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

02/04/2021
- 02 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ, Բոստոն, ԱՄՆ

Հայաստանի իշխանությունների ձախավեր դիվանագիտությունը կարող է վտանգել նախագահ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը

Անցյալում հայ ժողովուրդը երկիցս ականատես էր եղել դիվանագիտական մի վրիպումի եւ այսօր ազգովին գտնվում է միեւնույն վտանգի առջեւ:

Ժամանակակից պատմության մեջ ամերիկյան իշխանությունները երկու անգամ շատ մոտ էին գտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն, սակայն Թուրքիայի դիվանագիտական սադրանքները ձախողեցրին այն. առաջինը պատահեց «Ֆուտբոլային դիվանագիտության» օրերին, երբ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլա Գյուլի միջեւ բանակցություններ էին ընթանում, իսկ երկրորդըՙ Ցյուրիխում, Պրոտոկոլների ստորագրության ժամանակ, որին ներկա էր նաեւ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը:

Այդ երկու դեպքերի ժամանակ թուրքական իշխանությունները օգտագործեցին այն պատրվակը, թե կողմերը բանակցության մեջ են գտնվում, հետեւաբար երրորդ կողմի ներգրավումը կարող է վտանգել գործընթացը:

Այսօր դարձյալ գտնվում ենք միեւնույն կացության առջեւ եւ մտավախություն ունենք, որ Հայաստանի իշխանությունների սխալ դիրքորոշումը առիթ կտա թուրքական կողմին միեւնույն վտանգավոր պատրվակը օգտագործելու:

GZero կայքէջից տեղեկանում ենք, որ Սպիտակ տան աղբյուրները ամերիկյան հայտնի վերլուծաբան Իան Բրեմենին (Ian Bremmen) հայտնել են, որ ապրիլին նախագահ Բայդենի վարչությունը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, որը կազմակերպվել էր օսմանյան կառավարության կողմից, Առաջին աշխարհամարտի տարիներին:

Արդարեւ, քաղաքական հարգված վերլուծաբան Յան Բրեմերը, Eurasia Consulting Group-ից, GZero-ի մարտի 22-ի համարում գրում է. «Մեծ նորությունն այն է, որ Էրդողանը առաջիկայում ստիպված է դիմագրավել դիվանագիտական մի այլ մարտահրավեր Մ. Նահանգների կողմից. նախագահ Բայդենը ճանաչելու է 1915 թ.ի հայոց սպանդը որպես ցեղասպանություն»:

Այդպիսով, նախագահ Բայդենի ճանաչումը հանդիսանալու է լրացումն ու ամբողջացումը 2019 թ.ին Մ. Նահանգների օրենսդիր զույգ մարմինների կողմից մեծամասնության ձայնով ընդունված ճանաչման բանաձեւի:

Սակայն, մյուս կողմից, հենց այս ճակատագրական հանգրվանին վարանում է նկատվում Հայաստանի իշխանությունների կողմից, վարանումՙ որը կարող է համազոր լինել դիվանագիտական ձախավեր քայլի:

Համայն հայությունը այսօր գտնվում է ահազանգային վիճակումՙ մտահոգվելով, որ Հայաստանի կառավարությունը կարող է դարձյալ ընկնել Թուրքիայի լարած թակարդում եւ կորցնել պատմական թանկագին մի առիթ:

Արդարեւ, մարտի 23-ին Հանրային հեռուստատեսության զրուցավար Պետրոս Ղազարյանը հարցազրույց ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Պ. Ղազարյանի ուղղակի հարցմանը, թե Թուրքիային որպես թշնամի պետությո՞ւն պիտի ճանաչել, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ «եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակմանը, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ գնում են»: Շարունակելով իր հարցադրումը, թե Թուրքիան այլեւս թշնամի պետություն չէ՞, ԱԽ քարտուղարն ասաց. «Միանշանակ պնդել, թե որեւիցե վտանգ չի գալիս Թուրքիայիցՙ սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործողությունները այլ հնարավորություններ են տալիս»:

Այս հաստատումները, որոնք փաստորեն կատարվում են պաշտոնական աղբյուրի կողմից, ցնցել են Հայաստանի քաղաքական շրջանակները եւ բազմաթիվ խմբավորումներ արդեն ահազանգ են հնչեցրել գործի անցնելուՙ խուսափելու համար վերահաս վտանգից:

Վերջերս «Ազգ»ում հրապարակված մի լուր վրիպել էր քաղաքական շրջանակների ուշադրությունից: Սակայն այս վերջին զարգացումների լույսի ներքո չափազանց նշանակալից է դառնում այդ հաղորդագրությունը: Դա վերաբերում էր նախկին ֆրանսահպատակ Սամսոն Էոզարարատի Երեւան կատարած այցելությանը: Ենթական անցյալում հանդիսացել է Անկարայից Երեւան պատգամներ փոխանցող: Դժվար է գուշակել, թե այս անգամ Էոզարարատը ի՞նչ պատգամ է փոխանցել հայկական իշխանություններին, սակայն վերջին օրերին նրա երեւումը Երեւանումՙ լուրջ պատճառ է մտահոգության, Հայաստանի թե Սփյուռքի համար:

Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն խորհուրդը սույն Հայտարարությամբ գալիս է զգուշացնելու Հայաստանի իշխանություններին, թե աշխարհի համայն հայությունը ահազանգի մեջ է խուսափելու համար պատմակշիռ մի ծանր վտանգից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀՐԱՎԵՐԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ` ԱՐՏԱՌՈՑ ԵՐԵՎՈՒՅԹ Է

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» Է ԱՅՑԵԼԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» Է ԱՅՑԵԼԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական