Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՙ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԿԱՐԲԻԻ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

23/04/2021
- 23 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Կարբիի Վ. Թեքեյանի միջնակարգ դպրոցում մարտի 30-ին կայացած հեղինակային հուշ- ցերեկույթը յուրօրինակ հարգանքի տուրք էրՙ ուղղված Կարբիի հերոս նահատակներին, նրանց ծնողներին եւ հարազատներին:

Պատերազմը բաց վերք է բոլորիս հոգում: Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հիշել եւ անմահացնել նահատակների հիշատակը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ զոհերի ծնողներ եւ հարազատներ:

Աշակերտների շուրթերով հնչած երախտիքի եւ գնահատանքի խոսքերը ունեին մեկ նպատակ. թեթեւացնել նահատակների մերձավորների վիշտը, արժեւորել նրանց սխրանքը, հավաստիացնել, որ հանուն հայրենյաց նահատակվածները ոչ թե մահանում, այլ անմահանում են: Նրանք ապրում են ներկա սերնդի եւ գալիք սերունդների պատմական հիշողությսն մեջ:

Յուրաքանչյուրս պարտավոր ենք թեթեւացնել զոհված ազատամարտիկների ծնողների եւ հարազատների ծանրագույն վիշտը, հոգեբանական նեցուկ լինել նրանց:

Միջոցառումը մի յուրօրինակ գրական-երաժշտական ցերեկույթ էր, որը կառուցված էր նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Օհանյանի ստեղծագործությունների շրջանակներում:

Խոսքը չափազանց հուզիչ էր: Հեղինակային բանաստեղծությունների եւ մշակված նյութերի ազդեցությամբ, աշակերտների հիանալի ասմունքի եւ բեմական խոսքի շնորհիվ ներկաները վերապրեցին պատերազմական օրերի զգացողությունները, ափսոսանքի, թախիծի եւ գնահատանքի տրամադրություններով համակվածՙ փորձեցին սփոփել զոհերի ծնողներին եւ հարազատներին:

Դպրոցի տնօրեն տիկին Ժ. Ավետիսյանի , կազմակերպչական գծով փոխտնօրեն տ. Ռ. Ալեքսանյանի , ինֆորմատիկայի ուսուցիչներ Վ. Հովհաննիսյանի եւ Ա. Մելքոնյանի , կերպարվեստի ուսուցչուհի Ա. Թամանյանի , մյուս բոլոր ուսուցիչների անմիջական մասնակցությամբ եւ ջանքերով միջոցառումը դարձավ կատարյալ:

Ստեղծվել էին զոհերի փառքը հավերժացնող հուշասեղաններ, պատի թերթեր, տեղի ունեցավ մոմավառություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սաթեն Ավոյանը, Կարբի համայնքի համայնքապետ պ. Կարո Բաղդասարյանը, գյուղի գործոող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Օշինը, վաստակաշատ տնօրեն պ. Արսեն Օհանյանը, գյուղապետարանի, կուլտուրայի տան, մսուր–մանկապարտեզի, բուժամբուլատորիայի մի շարք ներկայացուցիչներ եւ աշխատակիցներ, Կարբի համայնքի բնակիչներ, աշակերտների ծնողներ:

Խնկարկումով, մոմավառությամբ, խոնարհված եռագույնով եւ թարմ ծաղիկներով Կարբիի կրթօջախի 9բ, 10բ, 7ա, 6բ դասարանների սաները եւ ուսուցչուհի Գ. Օհանյանը հարգանքի տուրք մատուցեցինՙ հավերժացնելով Կարբի գյուղի հերոս նահատակներինՙ հիշելով նրանց անուն առ անունՙ Ղարիբյան Վահե Լեվիկի, Բաղդասարյան Նարեկ Արտյոմի, Ավետիսյան Գուրգեն Միքայելի, Օհանյան Արթուր Նիկոլայի, եւ խոստանալով երբեք նրանց բացակա չդնել:

Հավերժ փա՜ռք եւ անմահություն մեր հերոսներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՔԱՐՏԵԶՈՒՄ ԱՐՑԱԽԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՍ ՀԻՄԱ ՄԵՌԱԾ ԿԼԻՆԵԻ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՍ ՀԻՄԱ ՄԵՌԱԾ ԿԼԻՆԵԻ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական