Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՆԻՍԻ 20 ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

02/07/2021
- 02 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Որ հունիսի 20 ասելով ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններն ենք հասկանում, դա փաստ է: Թե ինչպես անցան դրանք, մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Միայն այն, որ «3-րդ ուժ» կոչվող դիտորդական կառույցի ուսումնասիրությունների համաձայն, որոշ բնակարաններում մինչեւ 150 նորահայտ ընտրող քաղաքացիներ են գրանցվել, ինչ-որ բան հուշում է: Սակայն այսօր ՀՀ քաղաքացիների որոշ հատվածի մտահոգությունը բուն ընտրություններից զատ քվեարկության ու ձայների հաշվման մի այլ փաստի շուրջ է. ընտրատեղամասերի որոշակի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել… Վրաստանից ստացվող էլեկտրաէներգիայի ինչ-ինչ խափանման պատճառով: Տողերիս հեղինակի շրջապատի տասնյակ ներկայացուցիչներ են պնդում, որ պարբերաբար են հետեւում ՀՀ տնտեսական գործընթացներին եւ երբեւէ չեն լսել, որ Վրաստանը Հայաստան էլեկտրաէներգիա է արտահանում: Որ հարեւան Իրան արտահանում է, ՀՀ բարձրավոլտ ցանցերի միջոցով, տեղյակ են շատերը, բայց որ Հայաստանն էլ է ներկրում, երեւի թե սխալմունք է, այսպես կոչված նրանց արածը: Թե ովքեր են այդ նրանք կոչվողները, պարզ չեն, ինչ-որ ուժեր, ովքեր ՀՀ իշխանությունների լավը չեն ուզում, ամեն պահի ցանկանում են նրանց արածը բացասական ներկայացնել: Պարզվեց այս դեպքում` ոչ, քանզի հաղորդումը պաշտոնական էր, այսպես ասածՙ առաջին ձեռքից:

Եվ հարցը ծնվում է ինքնաբերաբար. այս ի՞նչ օրն ենք ընկել: Չէ՞ որ էլեկտրաէներգետիկ ոլորտի պաշտոնյաները պարբերաբար են հայտարարում, որ ՀՀ-ում առկա է 3500-3600 մեգավատ դրվածքային հզորություն, որից էլեկտրաարտադրություն իրականացվում է 1500-1700 մեգավատ հզորության էլեկտրակայաններում. ատոմակայանում ու Որոտանի հիդրոհամալիրումՙ 400-ական մգվ, Հրազդանի ու Երեւանի ջերմաէլեկտրակայաններումՙ մոտ 600 մգվ եւ փոքր ու միջին հիդրոկայաններումՙ մոտ 200 մգվ, ընդհանուրՙ 1600 մգվ: Իսկ ո՞ւր մնաց մոտ 2000 մգվ-ը. դրանք Մեծամորի ատոմակայանի չգործող 1-ին բլոկն է, Հրազդանի ջէկ-ի երբեմնի 1200 մգվ-ը, Սեւան-հրազդանյան կասկադի 500մգվ-ը: Այնպես որ հայ հանրությանը հրամցնելով այն քաղցր տեղեկատվությունը, թե ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգն իզորու է արտահանել 1մլրդ կվտժամ էլեկտրաէներգիա, կուզեք ապատեղեկատվություն համարեք, կուզեք ստի նորօրյա դրսեւորում: Երկրում այս տարիներիՙ ընթացքում ոչինչ չարվեց նոր էլեկտրակայանների կառուցման, նաեւ հների վերակառուցման ուղղությամբ: Ինչպես տարեկան 6-7 մլրդ կվտժամ արտադրվում էր 10-15 տարի առաջ, նույնն է ցուցանիշը նաեւ 2020-ին: Հանեք այս թվից կայանների կողմից սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը, բարձրավոլտ գծերում ու ներքին ցանցում արձանագրվող կորուստները, կունենանք 1 բնակչի հաշվով տարեկան մոտ 2000 կվտժամ էլեկտրաէներգիայի քանակություն, որի ինչ թիվ լինելը պարզենք այլ երկրների ցուցանիշները հրապարակելով:

Արդեն հիշատակված Վրաստանում 2008 թվականին էլեկտրաարտադրությունը կազմել է 8 մլրդ կվտժամ, հիմաՙ մոտ 12 մլրդ կվտժամ, 1 բնակչի հաշվով 3000 կվտժամ: Հարավային հարեւանների մոտ այս ցուցանիշը 3600-3700 կվտժամ է, որը նրանք էապես կբարելավեն կառուցվող նոր հզորությունների շահագործման հանձնումով: Եվրոպական երկրներում 1 բնակչի հաշվով էլարտադրության տարեկան ցուցանիշը 8-10 հազար կվտժամի սահմաններում է, Ֆինլանդիայումՙ 12000 կվտժամ, Նորվեգիայումՙ աներեւակայելի 26000 կվտժամ: Որոշ հեռուստահաղորդումններից տեղեկանում ենք, որ վերջինում ինչ-ինչ ձեւերով մայթերն են տաքացնում, իհարկե ձմռան ամիսներին դրանց սառցակալումը թույլ չտալու նպատակով: Եթե սա նույնիսկ յուրօրինակ կատակ որակենք, ամենայն բծախնդրությամբ հայտարարենք, որ 5,5 մլն բնակչությամբ այս երկիրը վերջին տարիներից յուրաքանչյուրում 100 միլիարդական դոլարների արտահանում է իրականացնում, անշուշտ նաեւ էլեկտրաէներգիայով աշխատող շարժիչների միջոցով: Այնպես որ, էլեկտրաէներգիան երբեք շատ չի լինում, այն տնտեսությունը առաջ մղող հիմնական միջոցներից մեկն է: Եթե, ասենք, պարզ հաշվարկ կատարենք, ՀՀ-ում միջին աշխատավարձն ու կիլովատժամի գինը, անգամ պետության կողմից գործարարների համար սահմանված արտոնությունների պարագայում, պատկերը դարձյալ մխիթարական չէ: Նույնը, գազը ջերմոցատերերին խորանարդմետրը 100 դրամով հատկացնելու հարցում, երբ հարյուր հազարավոր անապահովներ վճարում են 140 դրամ: Այստեղից էլՙ պարտադրված խնայելու, բիզնեսը չընդլայնելու, ներդրումները սահմանափակելու հարցերում զգուշավորությունը, որի արդյունքում ամբողջ տասնամյակ ՀՀ համախառն ներքին արդյունքը գրեթե չի աճում, 12-13 միլիարդ դոլարի սահմանում է: Եվ հարցըՙ ինչպես այդ անչափ համեստ թիվը դարձնել այլոց կողմից հասցված 33 կամ 53 մլրդ դոլարի, հնչում է ինքնաբերաբար:

Արդեն գրեթե համակերպվել ենք, որ նոր ատոմակայան կառուցել չի ստացվում: Այս առումով հուսադրող էր ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկում Թալինի տարածքում 200 մգվ հզորության ֆոտովոլտային արեւային կայանի կառուցման շուրջ հարցի քննարկումը: Այս մասին խոսվել է դեռ երկու տարի առաջ: Ներկա քննարկման ընթացքում մասամբ տարօրինակն այն էր, որ փոխվարչապետը կայանի արժեքի շուրջ մոտ 175 մլն դոլար թիվ հնչեցրեց, վարչապետըՙ 140 մլն դոլար: Վստահ եմ 35 մլն դոլարը ՀՀ-ում որոշակիից մինչեւ զգալի գումար է, որով կարելի է լրացուցիչ 50 մգվ կայան կառուցել: Արժե նաեւ նկատել, որ 200 մգվ-ը գործող Մեծամորի աէկ-ի 50 տոկոս հզորությունն է, որի շահագործումը նախատեսվում է 2025 թվականին: Նկատենք նաեւ, որ նիստը վարող վարչապետի ցանկությունը, 140 մլն դոլարը խոշոր ներդրում համարել, թող ներվի, տեղին չէ, քանզի այն իրականացվելու է հինգ տարիների ընթացքում:

Ավաղ, մեզանում աշխատանքներ չեն իրականացվում հողմային էներգետիկայի, հիդրոկայանների կառուցման, այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ, որոնց կապակցությամբ հանրությունը ակնկալիքներ ունի ոլորտի մասնագետների կողմից: Այլապես նոր անակնկալների ականատեսն ու ունկնդիրը կդառնանք մոտ ապագայում:

29.06.2021

Նախորդ գրառումը

ՉԷ ՄԻՙ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱ՜ՐԴ

Հաջորդ գրառումը

ԿՐԿԻՆ ԱՐՏԱԳԱՂԹ, ԹԵ՞ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԸՆԹԱՑՔ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿՐԿԻՆ ԱՐՏԱԳԱՂԹ, ԹԵ՞ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԸՆԹԱՑՔ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական