Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԷ ՄԻՙ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱ՜ՐԴ

02/07/2021
- 02 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թավիշին փոխարինելու է պողպատը, պատգամավորական մադատն էլ մուրճն է լինելու. իմքայլականների ու նրանց առաջնորդի հայտարարություններն ենՙ նախըտնտրական քարոզարշավից:

Ընտրություններից հետո երկու շաբաթ է անցել, եւ այսուայնտեղից բողոքներ են լսվում, թե քաղաքական հայացքների համար մարդկանց ազատում են աշխատանքից: Մի տուրիստական կազմակերպության ղեկավար էլ հայտարարել է, թե աշխատանքից հեռացված կադրերին ինքը պատրաստ է աշխատանքի ընդունել. «Հայաստան» դաշինքից է:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նույնպես արձագանքեց իշխանություններիՙ ոչ նիկոլական հայացքներով կադրերից ազատվելու իրողությանըՙ հիշեցնելով, որ քաղաքական հայացքների ու կողմնորոշումների հիման վրա ինքնահրաժարականների պահանջները կամ հրապարակային հայտարարությունները խտրական մոտեցում են, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողություններ: Տեղական ինքակառավարման մարմինները կենտրոնական գործադիր իշխանության մաս չեն կազմում, չեն փոխվում ԱԺ ընտրությունների արդյունքներով, համայնքների ղեկավարները, ավագանու անդամներն ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումներում:

Բայց ո՞ւմ ես ասում. մարդու իրավուքնների ի՞նչ հիմնարար դրույթների մասին է խոսքը, երբ Փաշինյանն ինքն է քարոզարշավի ժամանակ հայտարարել, թեՙ «պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, պատրաստվեք կադրային ջարդի»: Ավելինՙ նա իրեն ընտրողներից կադրային ջարդ անելու մանդատ ուզեց: 600.000-ից ավելի ընտրող էլ իր քվեով Փաշինյանին տվեց կադրային ջարդ անելու պողպատամուրճային մանդատը:

Իսկ մի քանի օր առաջ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Մենք ոչ թե վենդետաներ ենք խոստացել, այլ կադրային ջարդ, եւ այդ կադրային ջարդը լինելո՛ւ է»:

Մարդիկ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը կարդացին, էջը փակեցին ու անցան իրենց առօրյա գործերին:

Սկսել է ավելի ակտիվ շրջանառվել, որ իմքայլական Ռուբեն Ռուբինյանը նշանակվելու է Արտաքին գործերի նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՙ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Համացանցում տեսանյութեր ու հարցազրույցներ են շրջանառվում, որոնց անթաքույց նպատակը Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, իր «Ազատական» կուսակցությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած եւ Հայաստանի խորհրդարան մտնելու հավակնություններ դրսեւորած Սամվել Բաբայանի կերպարը «մաքրելն է»: Խոսակցություններ են շրջանառվում, թե նա էլ ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնին է հավակնում:

Այսինքնՙ կադրային ջարդ է սպասվում նաեւ յուրայինների՞ շրջանում:

Դե իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխին կուտակված սեւ ամպերը սպառնում են վերածվել կարկուտի ու կայծակի: Քաղաքապետարանն ամեն օր իր հերթին է հանրության աչքը մտցնում, թե Մարությանն օրենքով աշխատող, ավտոբուսների նոր խմբաքանակ բերող, ապօրինի շինությունները քանդող, արդարություն վերականգնող քաղաքապետ է, իշխանական հարթակներն էլ իրենց հերթին են հրապարակավ դժգոհում, թե Մարությանը քարոզարշավի ժամանակ ակտիվություն չի դրսեւորել, իրենց կողիքն կանգնած չի եղել: Իսկ եթե իշխանական բարձրագույն ներկայացուցիչ, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն է հայտարարում, թե շատ է ցավում, որ ընտրություններից առաջ «Մարությանը այդպիսի կեցվածք ունեցավ եւ նախընտրական փուլում ակներեւ ու հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Այն քվեն, որով Մարությանը դարձել է Երեւանի քաղաքապետ, մեծ մասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձեւավորելու է կառավարություն», ուրեմն սպասենք կադրային փոփոխությունների նաեւ Երեւանի քաղաքապետարանում:

Այս հայտարարությունը նշանակում է բացահայտ մատ թափ տալ Հայկ Մարությանի վրա ու տեղյակ պահել, որ նրա պաշտոնավարման օրերը հաշված են:

Տարբեր ՊՈԱԿ-ներում ու ՀՈԱԿ-ներում, անգամ մասնավոր ընկերություններում աշխատող մարդիկ են բողոքում, թե իրենց ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, օրինակՙ Ֆեյսբուքում «Հայաստան» դաշինքի ասուլիսների կամ Քոչարյանի ելույթների տակ հավանության նշան դնելու համար: Իշխանական գործակալներն անգամ հետեւում ենՙ պետական կառույցների աշխատակիցների ֆեյսբուքյան ընկերների մեջ հականիկոլականներ չկա՞ն, կամ իրական կյանքում նրանք ո՞ւմ հետ են շփվում եւ ընկերություն անում:

Որքանո՞վ կիրականացվի կադրային ջարդը, այս հարցում Փաշինյանը որքանո՞վ կհաջողի, արդյո՞ք նրա հոխորտանքները զուտ նախընտրական մանիպուլյացիաներ ու պոպուլիզմի հերթական արտահայտություններ չէին, որոնցով հիպնոսացրեց հարյուր հազարավոր ընտրողներին ու խաղաց նրանց հոգեհուզական ներաշխարհի ու բնազների հետ: Ակնհայտ է, որ նրանց մեծ մասը սոցիալապես անապահով մարդիկ են, որոնք երեք տարի էՙ սպասում են Փաշինյանի խոստումների իրականացմանը, թե իբր ինքը «նախկինների թալանածը հետ է բերելու ու ժողովրդին է տալու», թե «բոլոր իշխանավորները հլու-հնազանդ ծառայելու են ժողովրդին, եւ ով բռնանա ժողովրդի կամքին, պատժվելու է» եւ նմանատիպ այլ կեղծ օրակարգային խոստումներ:

Անհերքելի է, որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ: Ընտրություններին մասնակցած 300.000 մարդ չի սատարում Նիկոլին ու պայքարում է նիկոլիզմի դեմ: Ակնհայտ է, որ որքան էլ իշխանությունները հոխորտան, թե կադրային ջարդ, քաղաքացիական վենդետա ու քաղաքացիական վրեժ են իրականացնելու, այնուամենայնիվ, կոպիտ հաշվարկով Հայաստանում ամենաքիչը յուրաքանչյուր երրորդ քաղաքացին Նիկոլին մերժում է: Բայց նրանք ընտրող լինելուց, քաղաքական հայացքներ ունենալուց բացի, նաեւ ինչ-որ աշխատանքով են զբաղվում, մասնագետ են, քաղաքացիական անձ են, հարկատու են: Իրեն մերժելու, քննադատելու, չսատարելու վրեժից դրդված կադրային ջարդ իրականացնելովՙ Նիկոլն ո՞ւր է հասնելու. Նիկոլի ունակությունները չափազանցելով, ֆետիշացնելովՙ ենթադրենք, թե նա վճռել է ստալինյան ռեպրեսիաների երկրորդ փուլՙ նիկոլական ռեպրեսիաներ իրականացնել: Հետո՞. ի՞նչ է լինելու պետականության խարխլված հիմերով, բզկտված սահմաններով, չորսբոլորն ադրբեջանցիներով շրջապատված, Արցախ կորցրած, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ ունեցող Հայաստանի հետ:

Նիկոլն այդքան կադրեր ունի՞, որ հականիկոլականներին նիկոլականներով փոխարինի: Արդեն երեք տարի նրա «լավագուն կադրերը» մեր աչքի առաջ են, էլի: Տեսանք, թե ովքեր են, ինչով են զբաղված, ինչի են ընդունակ: Ժամանակն ու իրավիճակն էլ ցույց տվեցին, որ նիկոլականների շարքերը ոչ թե ստվարանում, այլ նոսրանում են, իսկ եղածներն էլ, ինչպես ժողովուրդն է ասումՙ երկու էշի գարի չեն կարողանում ջոկել:

Չէ միՙ վենդետա՜, կադրային ջա՜րդ, պողպատե մո՜ւրճ: Թարգե՛ք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԸՙ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՄԻՋՈՑ

Հաջորդ գրառումը

ՀՈՒՆԻՍԻ 20 ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՒՆԻՍԻ 20 ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական