Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՌ ՀԱՆՈՒՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՉԵՆՔ ՔՎԵԱՐԿՈՒՄ

09/07/2021
- 09 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Չէ, այսօրվա մեր հեռուստահաղորդավար-մեկնաբանները մեծամասամբ այդպես էլ չեն սովորում ճիշտ կարդալ տասնորդական կոտորակներով արտահայտված թվերն ու տոկոսները: Օրինակ, հունիսի 21-ին Առաջին ալիքով (տեսնես ժամանակին ո՞ւմ դուր չեկավ Հ1 անունը) ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հետ կապված ասվում էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել էՙ ստանալով ձայների «53 ամբողջ 92 տոկոսը»: Հիմա հիսուներե՞քն էր, թե՞ 92-ը: Սա մտքի ու իմաստի շփոթ առաջացնող ու տարածված չգիտես հասարակ մաթեմատիկակա՞ն, տրամաբանակա՞ն, թե՞ լեզվական սխալ է: Իրականում այս 53,92 տոկոսը նշանակում է 53 ամբողջ 92 հարյուրերորդական, սա է ճիշտն ու հասկանալին: Իսկ եթե կարճ եք ուզում արտասանել, վաղուց ընդունված կերպով ու հասկանալի կարելի է ասել գոնե 53 ու 92 տոկոս, ինչը, ի դեպ, արեց նույն լրատվական ծրագրի արդեն ժամը 17-ի հաղորդավարը: Կամ ասում ենՙ այս-այս տարիներին միջին աշխատավարձը, թե ինչն աճել է 35 ամբողջ 7 հազար դրամով: Եղավ հայերե՞ն: Անհամեստ չլինի, բայց նաեւ որպես հին հաղորդավար ասենք, որ ժամանակին, երբ մեզանում հայոց լեզուն պետականորեն իրոք կարեւորվում ու պաշտպանվում էր, եթերում այսպիսի եւ, ասենք, ԴոնաՅլդ, վաՅլս, աշակՅեՌտ կարգի ուղղախոսական ու այլ սխալները չէին ներվի եւ ընդհանրապես տեղ չէին էլ գտնի:

Տասնամյակներ առաջ Մայր բուհի բանասիրականի մեր դասախոս Ռաֆայել Իշխանյանը մի անգամ դասի ժամանակ հանձնարարեց, որ տետրից պոկված նույն թղթի վրա ամեն մեկս հերթով գրենք մեր անուն-ազգանունն ու դիմացը դնենք մեր ստորագրությունը: Այդ ժամանակ շատերը ստորագրում էին ոչ մայրենի լեզվով… ԱԺ անցյալ ամսվա ընտրության արդյունքների ամփոփման արձանագրության տակ ԿԸՀ 7 անդամների ստորագրություններից առնվազն 5-ը հստակ երեւացող հայերեն էին, ինչն էլ ուզում ենք նշել այս առումով որպես դրական:

Իսկ ըստ էության, այսքան պարտություններից, դժգոհություններից ու ծառացած սուր արտաքին մարտահրավերներից հետո հակառակորդի եւ դրսի հետ հարաբերություններում ոչ շահեկան դիրքում հայտնված Փաշինյանի իշխանության այս վերընտրությունը ամենալուրջ մտահոգության ու անհանգստության տեղիք է տալիս: Արցախյան ինքնապաշտպանական այս պատերազմում չարաչար պարտության ու կորուստների տարած ղեկավարի խոցելիության (անկախ մեղքի իր չափից), սովորաբար նրա հետ նաեւ երկրի միջազգային հեղինակության անկման, ներկա դեպքումՙ եւ գերիների, պահվող անձանց ցավոտ խնդրի չլուծվածության, պատերազմից հետո էլ ՀՀ սահմանների անվտանգության վատ ապահովման պատճառով: Սրան ավելացրածՙ երկրի ներսում հանրակրթական ու բարձրագույն դպրոցի ապազգայնացման եւ Գիտությունների ազգային ակադեմիայի գոյության հեռանկարին սպառնացող նախընթաց քաղաքականության, երկրի քաղաքացիներին սեւի ու սպիտակի բաժանելու, թշնամանքի ու ազգի պառակտման քաղաքականության պատճառով:

Բայց հրապարակված տվյալներով այս է քվերարկությանը մասնակցած մեր քաղաքացիների թվի կեսից ավելիի կամքը:

Հատկապես ովքե՞ր եւ ինչի համար են քվեարկել գործող իշխանության օգտին: Թվում էՙ սեփական որոշակի ռեսուրսից բացի դա ի շարս այլ համակիրների կարող է լինել նաեւ աշխատավոր, տնտեսություն վարող գյուղացին: Նրա նկատմամբ այս իշխանության ուշադրությունը, վարած հատկապես վարկային նպաստավոր քաղաքականությունը, ըստ մարդկանց վկայությունների, մեծ դրական քայլ է եղել: Երկիր պահողը, պարենով ապահովողը գյուղն ու բարիք ստեղծող գյուղացին են, եւ գյուղացու կողքին կանգնելը վերջին հաշվով նաեւ ի նպաստ երկրի է: Սաՙ մեկ:

Սրանից երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր շարժումը մի կարեւոր ծառայություն մատուցեց երկրին. «թավշյա» ալիքի ճնշման ներքո իշխանությունից հեռացվեցին «հները», ինչն արդեն, թվում էր, ոչ մի կերպ հնարավոր չէր անել սովորական ընտրությունների միջոցով: Լավ կլիներ, որ այդքանով իրենց առաքելությունն ավարտված համարվեր: Բայց «քայլականներն» ըստ ամենայնի անփորձ, անպատրաստ, հիմնականում կարծես թե հկ-ական, սիրողական կազմով (որոշ բացառություններով) գալով իշխանության, ի վերջո հաստատեցին մի պարզ թվացող ճշմարտություն: Այն էՙ հեղափոխություն անելը մի բան է, մերի նման հազարախնդիր-հազարավտանգ երկիր կառավարելն ու փորձանքներից հնարավորինս հեռու պահելըՙ բոլորովին այլ բան: Կարծում ենքՙ սա այն դեպքն է, երբ եղած դրականն էլ անհաջողությունների, սխալների, կորուստների մեծության ստվերում կորչում ու չի երեւում: Հանուն ճշմարտության նկատենք, որ որոշ չափով չհաջողելու պատճառ կարող էր լինել նաեւ… հենց հին համակարգի նկատելի ու աննկատ դիմադրությունը: Առնվա՛զն դիմադրությունը: Որովհետեւ իշխանությունից «թավիշով» հեռացվել էր այդ համակարգի գլուխը, հիմնական ղեկավար կորիզը, բայց համակարգի միջին ու ստորին օղակները տեղերում բնականաբար դեռ ինչ-որ չափով առկա էին ու որոշակի ուղղորդումների ենթակա:

Իշխանության կողմից հների խաղաքարտը խաղարկելն այսուհետ արդեն ժամանակավրեպ ու անընդունելի կլինի, բայց այս ընտրարշավում նույն այդ հների գործոնը եւս, ինչպես արդեն ասվել է, դեր խաղաց, Փաշինյանի ղեկավարած իշխանական ուժին անուղղակի օգնեց նաեւ գլխավոր մրցակիցը: Ավելի ստույգՙ նրա առկայությունը: Եթե, դիցուք, Ռոբերտ Քոչարյանի ուժին շատերը ձայն տվեցին արտաքին անվտանգության ապահովման հարցում ավելի նրա՛ն հավատալով, ապա հիմիկվաններին ձայն տվողների մի մասն էլ դա արեց երկրի ներքին կյանքում Քոչարյանի իշխանության վերադարձի վախից: Ինչը հետընտրական ասուլիսում կարծես թե նկատեց նաեւ ինքըՙ երկրորդ նախագահը:

Ի վերջո, չենք ուզում բացառել, որ «Քաղաքացիական պայմանագրի» այս հաղթանակը նաեւ վերպետական պատճառներ, դրսից առնվազն երկու շահառուներ ուներ. չէ՞ որ տակավին «կիսատ գործեր» կային… Եվ ճի՞շտ է արդյոք հնչած այն տեղեկությունը, թե Շուշիում այս առիթով հրավառություն են արել…

Ընտրարշավին մասնակցող ուժերն այս անգամ շատ էին: Դա մի կողմից ձայների որոշակի փոշիացում կարող էր նշանակել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ քանակը մի շարք դեպքերում որակ չէր նշանակում. հանրապետության բոլոր իշխանությունները մինչեւ հիմա ամեն ինչ արել են, որ երկրում քաղաքական դաշտն ըստ էության չկայանա: Բայց մյուս կողմից դա որոշ հույս էր ներշնչում, որ գուցե այս անգամ մի 4-5 ուժ հաղթահարի տոկոսային շեմն ու մտնի խորհրդարան, ինչը դրական կլիներ: Եվ եթե մրցարշավի հիմնական առաջատարների քարոզարշավը լի էր միմյանց նկատմամբ չարախոսությամբ ու հաճախ անընդունելի ձեւակերպումներով, ապա նշված մյուս մասը հանգիստ ներկայանում էր նաեւ հետաքրքրական գաղափարներով, իսկ նրանց համախումբ խոսքից ամեն ինչից բացի, նաեւ, հայրենիքի նկատմամբ այնքան հարկավոր սեր էր բխում: Չնայած մենք դեռ չենք հասել հանուն գաղափարների քվեարկելու համոզմունքին ու բոլորովին ոչ անտեղի կարեւորում ենք նաեւ անձերի հանգամանքը, այնուամենայնիվ փոփոխությունների, նորի որոնումը տրամադրում է մեր հայացքն առայժ թեկուզ մի քիչ ուղղել ասելիքով հանդես եկող ամեն մեկի կողմը:

Թվում էր, օրինակ, երկրում առկա ներքին լարվածության մթնոլորտում որքան հարկավոր էր «Լուսավոր Հայաստանի», նրա ղեկավար Էդմոն Մարուքյանի բազմիցս արտահայտած ընդհանուր համախմբման, բոլոր կարող ուժերի ընդգրկմամբ ազգային համերաշխության կառավարություն ստեղծելու գաղափարը: Բայց այս քաղաքական թիմը քվեարկության արդյունքներով նույնիսկ դուրս մնաց խորհրդարանից:

Իսկ ահա որդեկորույս մայր, «5165» շարժման նախընտրական ցուցակի առաջին համար Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում, գլուխ խոնարհելով իրենց ձայն տված 15.534 մարդու առջեւ ու նրանց արժանի համարելով իր որդու զոհողությանը, ասում էր. «որովհետեւ հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը եւ Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում…»:

Այս էլՙ որպես բոլորիս սրտից բխող մի պատգամՙ արդեն հին-նոր իշխանությանը:

Նախորդ գրառումը

ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆ. «ՀԱՅՆ ԻՐ ԱԶԳՈՒԹՅԱՆԸ, ԿՐՈՆԻՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՇԱՏ Է ԿԱՊՎԱԾ, ԻՍԿ ՀՈՂԻՆՙ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԿԱՊՎԱԾ ՉԷ»

Հաջորդ գրառումը

ԱՍՏ ՀԱՆԳՉԻ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ» ՄԻ ԵՐԿԻՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՍՏ ՀԱՆԳՉԻ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ» ՄԻ ԵՐԿԻՐ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական