Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չունգաչունգ Իրան-Արեւմուտք հարաբերություններում

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնամուտից հետո ատոմային էներգիայի միջազգային գործակալությանՙ ՄԱԳԱՏԷ -ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի առաջին այցը Թեհրան եւ առաջին հանդիպումը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նորանշանակ ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:

Հարկ է նշել, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացմանն ուղղված միջուկային ծրագրերի շուրջ բանակցային գործընթացը Թեհրանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից է, ինչը մասնակիորեն իր հանգուցալուծումը պիտի ստանար 2015 թ. ապրիլի 2-ինՙ Լոզանի Հայտարարագրի հրապարակումից հետո: Սակայն, հակաիրանական տրամադրություններով հայտնի Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Իրանի հետ ստորագրված համաձայնագիրն արժանացավ Սպիտակ տան նոր ղեկավարի «վատթարագույն գործարք» գնահատակին: Իսկ որոշ ժամանակ անցՙ 2018 թվականին, ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ)ՙ հաշվի չառնելով անգամ իր դաշնակիցների կարծիքը:

Հետագայում ԱՄՆ նախագահի ուղերձից պիտի հայտնի դառնար, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելով, Վաշինգտոնն իր առջեւ խնդիր էր դրել ոչ այնքան կասեցնել Իրանի միջուկային ծրագրերը, որքանՙ զսպել Իրանի տարածաշրջանային ակտիվությունն, ու հնարավորության դեպքումՙ տապալել Իրանի կրոնապետական կարգերը:

Բնականաբար, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք դժվար էր Իրանի շուրջ գործող պատժամիջոցների վերացմանն ուղղված ջանքերի արդյունավետություն եւ պատժամիջոցների ծանր բեռի մասնակի թեթեւացում ակնկալել:

Արտաքին քաղաքական ոլորտում Դոնալդ Թրամփի ձեռնարկումները «խմբագրելու» ճանապարհին ահռելի փոփոխությունների հասած ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի քաղաքական ասպարեզում հայտնվելը նոր հույսեր արթնացրեցին Թեհրանում: Իսկ Իրանի հոգեւոր վերնախավի ձգտումը ԻԻՀ նախագահական ընտրություններում արմատական թեւի ներկայացուցիչ, հոգեւոր առաջնորդի անվերապահ աջակցությունը վայելող Էբրահիմ Ռայիսիի հաղթանակի հարցում նույնպես հասկանալի ու տրամաբանական էր: Արեւմուտքը հստակ գիտակցում էր, որ միջուկային ծրագրերի իրագործման շուրջ զիջումների գնացողը ո՛չ բանակցություններին ներկայացող ԻԻՀ պատվիրակներն էին, ո՛չՙ Իրանի արտաքին գերատեսչությունը, ո՛չ էլՙ երկրի նախագահը: Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների հանդիպակաց կողմը ներկայացնող բանագնացները վստահ էին, որ նման հարցերի վերաբերյալ վերջնական կարծիք արտահայտողը Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին է:

Միջուկային ակտիվությունը սահմանափակելու դիմաց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման շուրջ ընթացող բանակցություններում Արեւմուտքը չէր կարող չհիշել Վիեննայում ընթացող բանակցություններում Իրանի ԱԳՆ ձախողումներն արդարացնելու նպատակով ԻԻՀ նախկին նախագահ Հասան Ռոհանիի հնչեցրած հայտարարությունն առ այն, որ «եթե բանակցություններին մասնակցող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին հարկ եղած լիազորությունները տրվեին, նա մեկ օրում պատժամիջոցների վերացման հարցը կլուծեր»:

Այսօր նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին ու իր նշանակած ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը համոզված են, որ բանակցություններում հարկ եղած լիազորություններով օժտված են լինելու, քանի որ այսօրվա Իրանի կառավարման համակարգը առավել քան երբեւէ միատարր է:

Այսպիսով, ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հուսադրող գնահատելով, կարեւոր ձեռքբերում է համարել նախ եւ առաջ ընդհատված բանակցությունների վերսկսման փաստը, ինչպես նաեւ հայտարարել ՄԱԳԱՏԷ-իՙ Իրանի միջուկային օբյեկտների դիտարկման տեսախցիկներին հասանելիությունը վերականգնելու մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Հաջորդ գրառումը

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԳԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԿԱՏԱՐԻ ՈՐԵՎԷ ՍԽԱԼ ՔԱՅԼ»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԳԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԿԱՏԱՐԻ ՈՐԵՎԷ ՍԽԱԼ ՔԱՅԼ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական