Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԽՈՆԱՐՀՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

01/10/2021
- 01 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում անցկացվեց հիշատակի միջոցառումՙ ի հարգանս եւ խոնարհում մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայ զինվորների:

18-րդ դարի երկրորդ կեսին Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ եւ համայնքի նվիրատվություններով կառուցված ու տեղի հայերի մշակութային ու հոգեւոր կենտրոն դարձած Սուրբ Կատարինե տաճարի բակում Սանկտ Պետերբուրգի հիմնադրման 300-ամյակի առթիվ տեղադրված խաչքարի շուրջն այդ օրը խոնարհվեցին ծաղկեպսակներ ու թարմ ծաղիկներՙ կարմիր վարդեր ու մեխակներ:

Խաչքարը պարուրված էր պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված գործարար, բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի անունը կրող բարեգործական հիմնադրամի, «Մեր գործը» կազմակերպության եւ Հայ Առաքելական եկեղեցու ծաղկազամբյուղներով:

Հիշատակի միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի եւ Հյուսիսարեւմտյան տարածաշրջանի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդական փոխանորդ Պողոս վարդապետ Վարդանյանը , Գեւորգ քահանա Տյոմկինը , Սանկտ Պետերբուրգի բարերարներ Հրաչյա Պողոսյանը , Յուրի Արոյանը , ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը , գեներալ-մայոր Նիկոլայ Նիկոլաեւը , ՀՀ զինված ուժերի սպաներ, ովքեր Ռուսաստանի ռազմական ակադեմիաներից մեկի ուսանողներ են, «Տեպլոստրոյ պլյուս» ընկերության անձնակազմը, 44-օրյա պատերազմում Հայաստանը պաշտպանած ռուս կամավոր Վիկտոր Ալեքսանդրովը , ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ հյուրեր:

Հարգանքի եւ խոնարհման արարողության ընթացքում առաջնորդական փոխանորդ Հայր սուրբ Պողոս Վարդանյանն աղոթեց հանուն Հայրենիքի զոհված քաջորդիների համարՙ Բարձրյալն Տիրոջից հայցելով Երկնքի արքայություն եւ օրհնություն:

Միջոցառման կազմակերպիչներիցՙ պետերբուրգաբնակ մեր նշանավոր հայրենակից Հրաչյա Պողոսյանը, որն ամռանն ընտանիքով Հայաստանում էր, մեր զրույցում նշեց, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմը հազարավոր ծաղկուն կյանքեր խլեց, մահ ու ավեր տարածեց խաղաղ կյանքով ապրող հայրենի մեր բնակավայրերում, ինչի հետեւանքով այսօր մենք ունենք հազարավոր խեղված ճակատագրեր:

– Այս քաղաքըՙ Սանկտ Պետերբուրգը, որի երկնքի տակ մենք այսօր մեր հարգանքն ու խոնարհումը արտահայտեցինք 44-օրյա պատերազմի մեր զոհերին, իր մաշկի վրա է զգացել պատերազմի եւ շրջափակման սարսափելի ու ավերիչ հետեւանքները,-ասաց Հրաչյա Պողոսյանը: – Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ բազմաթիվ անցորդներ, շարքային պետերբուրգցիներ, իրենց ցավակցության եւ գոտեպնդման խոսքերով մխիթարում էին մեզ: Վերջին շրջանում այս եւ նմանատիպ անչափ հուզիչ տեսարաններին ականատես լինելովՙ երբեմն ցանկություն է առաջանում ի լուր աշխարհի բղավել ամենասովորական բառերըՙ ուշքի եկեք, մարդիկ, պատերազմներ մի՛ հրահրեք, ապրեք խաղաղ ու երջանիկ կյանքով…

Ի դեպ, ինչպես մեր թերթը վերջերս տեղեկացրել է, Հրաչյա Պողոսյանը, որն աշխարհի 14 երկրներում շունչ ու կենդանություն է հաղորդել 250-ից ավելի նախագծերիՙ իր գործունեության ընթացքում առնչվել է հազարավոր մարդկանց եւ ամենատարբեր ճակատագրերի հետՙ ամիսներ առաջ բախվեց իր տասնամյակների գործունեության ամենահուզիչ ու դժվարին իրողությանըՙ ֆինանսավորելով արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ 26 մարզիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման աշխատանքները:

Այդ հուշակոթողը, որի բացումը մոտ օրերսՙ հոկտեմբերին կկայանա Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջումՙ յոթուկես մետր բարձրություն ունի, վերեւում օլիմպիական անմար կրակն է: Հուշարձանն ունի խորանՙ քանդակված խաչով, որի ներքո զոհված 26 տղաների անուններն են, ներքեւում էլՙ բացված գրքի պատկեր: Այդ հուշակոթողը դառնալու է մարզական քոլեջի խորհրդանիշը:

Ինձ այլ բան չի մնում, քան Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հիշատակի եւ խոնարհման միջոցառման մասին պատմող այս հրապարակումն ավարտել հենց Հրաչյա Պողոսյանի բառերովՙ ուշքի եկեք, մարդիկ, պատերազմներ մի՛ հրահրեք, ապրեք խաղաղ ու երջանիկ կյանքով…

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՕՂԻՈՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ ԲՈՒԺՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅԺՄ ԲՈԼՈՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՊԱՏՎԱՍՏՎԵԼ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՕՂԻՈՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ ԲՈՒԺՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅԺՄ ԲՈԼՈՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՊԱՏՎԱՍՏՎԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական