Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թ.Մ.ՄԻՈՒԹՅԱՆ «ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ» ԾՐԱԳԻՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Թեքեյան մշակութային միության «Ուսուցիչների հովանավոր» ծրագիրը, որը վերջին 20 տարիների ընթացքում օգնում է Հայաստանի չորս եւ Արցախի մեկ դպրոցի ուսուցիչներին, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնած արյունալի 44-օրյա պատերազմից մեկ տարի անց վերականգնեց իր օգնությունը Ղարաբաղի ուսուցիչների համար:Պատերազմի ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ աներեւակայելի էր: Արցախի Բերձորի Թեքեյան դպրոցը, որը գտնվում է Քաշաթաղի կամ Լաչինի շրջանի նեղ միջանցքում, ներկայումս ավերակ վիճակում է: Պատերազմի ընթացքում այն օգտագործվել է որպես հայ զինվորների զորանոց: Պատերազմի ավարտից հետո հայ բնակչությունը տարհանվեց, իսկ այդ տարածքը վերահսկում են ռուսական խաղաղապահ ուժերը: Բերձորում թույլատրվեց մնալ ընդամենը շուրջ 100 հայի, որպեսզի կարողանան ապահովել ռուսական զորքի կենցաղային կարիքները: Դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն այժմ կա՛մ Երեւանում են, կա՛մ տարբեր գյուղերումՙ հարազատների մոտ: ԱՄՆ-ի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունը օգնում է նրանց գտնել այլընտրանքային եկամտով աշխատանքներՙ Մոնրեալից Արտո Մանուկյանի գլխավորությամբ, որը միաժամանակ նախաձեռնել եւ իրականացրել է Բերձորի փախստականների «Կայուն աջակցություն» ծրագիրը Հայաստանումՙ ներդրումներ կատարելով գյուղատնտեսության եւ մեղվաբուծության ոլորտներում Սյունիքի զարգացման ՀԿ-ի միջոցով:Ուսուցիչների հովանավորության ծրագիրը, որը ղեկավարում է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից ԹՄՄ Կենտր. վարչության գանձապահ Մարո Պետրոսյանը , ավելացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցները 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքումՙ օգնելու ոչ միայն ՀՀ-ում Վահան Թեքեյանի անվան բոլոր չորս դպրոցներին, այլ նաեւ Արցախի 5 նոր դպրոցներիՙ թվով 90 ուսուցիչներին, մասնավորապեսՙ Եղցահողի Մ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի, Գ.Աղավնոյի Գ.Նժդեհի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի շրջանի Մեծ Շենի Սասուն Դավթյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի շրջանի Լիսագորի անվան միջնակարգ դպրոցի եւ Շուշիի շրջանի Հին Շենի Ա.Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցի:Հոկտեմբերի 2-18-ը դրամական միջոցները բաշխվել, փոխանցվել են ուսուցիչների հաշվեհամարներին Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի եւ վարչության անդամ Միհրան Մինասյանի հանձնարարությամբ, Հայաստանում ԹՄՄ ներկայացուցիչ Գայանե Մուրադյանի եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» նախագահ Գուրգեն Մելիքյանի կողմից, որը մեկնել է Արցախի վերը նշված հինգ գյուղեր եւ անձամբ 90 ուսուցիչների եւ աշխատողների է փոխանցել միջոցներՙ այս տարվա հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին նրանց կարիքները հոգալու համար:Եղցահողի դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը նշել է. «ԱՄՆ-ի մեր եղբայրների ու քույրերի այսչափ բարեգործությունը ոգեւորում է մեզ, որպեսզի չթողնենք մեր բնակավայրերը»:Մեծ Շեն գյուղի դպրոցի ուսուցչուհի Ադրինե Դավիդյանն էլ ասել է. «Շնորհակալ ենք Թեքեյան մշակութային միության անդամներին եւ աջակիցներին, որոնք մեզ աջակցել են նյութապես եւ, որ ամենակարեւորն է, բարոյապես: Մարդասիրական գործողությունները օրինակ են ծառայում մարդկանց եւ ցույց տալիս դեպի բարություն տանող ճանապարհը: Դա նաեւ ոգեշնչող գործոն է, որը ուսուցչին տալիս է աշխատելու, ստեղծագործելու ցանկություն»:ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության խորհրդի անդամ Միհրան Մինասյանը Գյումրու Վահան Թեքեյանի անվան դպրոց այցի, դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում շեշտադրեց, որ գումարի չափը չէ կարեւորը. «Ես հասկանում եմ, որ այսօրվա տնտեսական պայմաններում նվիրաբերված գումարն այնքան էլ մեծ չէ: Այնուամենայնիվ, այս ամենը կարելի էր անել անուղղակի ձեւովՙ պարզապես գումարային կտրոններ ուղարկելով, սակայն կարեւորը շփումն է, անմիջականությունը գումարները ներկայացնելիս: Մենք հավատում ենք Հայաստանի ապագային»:Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Նարինե Հայրապետյանն ասաց, որ իրենք իրենց ավելի ապահով են զգում, քանի որ Թեքեյանը կա: Նա ասաց. «Մենք ամեն տարի սպասում ենք ձեզ, եւ, փառք Աստծո, բոլորս գիտենք, որ սա ոչ միայն դրամի համար է, այլ ձեզ հետ հանդիպելու եւ ձեզ մեր կողքին ունենալու համար: Չափազանց հաճելի է, երբ մարդու աշխատանքը գնահատվում է»:
 
Նախորդ գրառումը

ԴԱՐՁՅԱԼ ՌԱԿ-Ի 100-ԱՄՅԱԿԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԿՈՄԻՏԱՍՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ. BBC-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿՈՄԻՏԱՍՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ. BBC-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական