Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

… ԵՎ «ԿԻՍՎԵԼՈՒ» ՃԱՐԱԿՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Որեւէ երկրի ֆիզիկական տարածքների կորուստը կարող է անդառնալի լինել, երբ սկսվում է հոգեւոր տարածքների կորստից: Չհամեմատենք, բայց մեր ազգապահ արժեքների եւ դրանցից ամենակարեւորիՙ մեր լեզվի նկատմամբ անփույթ ու անխնամ վերաբերմունքը կարծես թե չգիտակցվող լուրջ սպառնալիք է դարձել, մանավանդ երբ դրան երբեմն անզգուշորեն տուրք են տալիս նաեւ «կոչեցեալները»:

Օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի ֆեյսբուքյան էջում զետեղվեց մի տեղեկատվություն առ այն, որ հիմնադրվել է «Հայ գրադարանավարների եւ արխիվագետների միջազգային կազմակերպություն»: Հավելելով նաեւ, թե Հայաստանի ներկայացուցիչների համար անդամակցությունն անվճար է, էջի հեղինակները հաջորդ տողում գրում էին. «Կիսվում ենք այդ հաղորդագությամբ, ակնկալելով շահագրգիռ կառույցների եւ մասնագետների մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին» (ու բերում էին անգլերեն հաղորդագորությունն ամբողջությամբ):

Դարձյալ այս ցավալիորեն տարածված ու հայերենում նորանոր ավերներ գործող չարաբաստիկ կիս-վելը… Փորձեցինք մեկնաբանությունում նրբորեն ուշադրություն հրավիրել լեզվական այս մեղանչման վրա, նաեւ հորդորելով, թե որպես նման ԳԻՏԱԿԱՆ գրադարան մի քիչ էլ մեր լեզվի մասին մտածեք, էլի: Եվ ինչպես կարելի էր սպասել, հաջորդ օրը նույն տեղեկատվությունը նորացված ամսաթվով զետեղվեց նույնությամբ, հնի փոխարեն, բայց բնականաբարՙ առանց մեր մեկնաբանության: Մինչդեռ խնդիրը դա չէր, այլ կարելի էր ուշադիր լինել ու իրոք մտածելՙ հայերեն ինչ է նշանակում կիսվել-ը եւ դրա փոխարեն գրել, ասենք, «հրապարակում ենք այդ հաղորդագրությունը», եւ ամեն ինչ իր արժանի տեղը կընկներ:

Ահա այսպես հիմա շատ-շատերն առանց մտածելու հա կրկնում են ժամանակին ռուսական կրթություն ու լեզվամտածողություն ունեցող, մայրենի լեզվին վատ տիրապետող որոշ գրագետների տարածած, ռուսերեն բառից անհաջող թարգմանած այս սխալախոսությունը: Լավ, հայոց լեզվի գիտական ըմբռնումից հեռու մարդկանց շարունակենք ասել, բացատրել, բայց մասնագիտական, գիտական շրջանակներին է՞լ կարիք կա ասելու, թե հայերեն մի բան կիսելու, այժմ նաեւ համացանցում մի բան հրապարակելու, գրառելու, տեղադրելու եւայլնի փոխարեն անձամբ կիսվելը (իմաՙկես լինելը) եւ նման շատ այլ կոպիտ սխալներ որքան են հարվածում, վնասում մեր լեզվի համակարգին, նրա կուռ կառուցվածքին, արդեն նկատելիորեն խաթարելով մեր եւ մանավանդՙ եկող սերնդի լեզվամտածողությունը: Թե այդ -վ մասնիկով սխալ կառույցը իբրեւ քաղցկեղի շոշափուկ տարածվելով եւ ծավալվելովՙ ինչպես է նույնիսկ գրագետ շատ մարդկանց դրդում նույն կերպ իրենց բանավոր ու գրավոր խոսքում մի բան փոխանակելու տեղակ «փոխանակվել», մի բանից բռնելու, պինդ կենալու տեղակ «բռնվել», իրար գրելու փոխարեն «գրվել», զանգելու փոխարենՙ «զանգվել», եւ այս ձնագնդին շարունակվում է… Կարո՞ղ եք ասելՙ այս ճանապարհն ի վերջո ուր է տանում:

ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի, նրա գործի ու հեղինակության հանդեպ ընդամենը հին համալսարանավարտ բանասերիս խոնարհալից հարգանքով հանդերձ, այս առիթով չենք կարող նաեւ ափսոսանքով չնշել վաղուց նկատած մի բան էլ: Այս կարեւոր գիտական օջախի ֆեյսբուքյան էջի ճակատը զարդարում է մեծ գլխատառերով հետեւյալ գեղագիր մեջբերումը Մովսես Խորենացուց. «Հրաման տայ բնակչաց աշխարհին ուսանել զխօսս եւ զլեզուս հայկական»: Բայց հենց այս խոսքերի տակ գրադարանի անունը, ինչպես նաեւ հասցեն ու ընդհանուր բնութագիրը տրված են միայն անգլերեն…

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍԸ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԷՐԴՈՂԱՆԻ ԻՐԱՔ ԵՎ ՍԻՐԻԱ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԸ ՄԵԶ ՄԵՐ ՎԱՐՔՈՒԲԱՐՔՈՎ Է ԸՆԿԱԼՈՒՄ, ԻՍԿ ՄԵՆՔ «ՀՈՒՄ-ՀՈՒՄ-ՀՈՒՄԱՆԻԶՄԻՑ» ԵՆՔ ԽՈՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԸ ՄԵԶ ՄԵՐ ՎԱՐՔՈՒԲԱՐՔՈՎ Է ԸՆԿԱԼՈՒՄ, ԻՍԿ ՄԵՆՔ «ՀՈՒՄ-ՀՈՒՄ-ՀՈՒՄԱՆԻԶՄԻՑ» ԵՆՔ ԽՈՍՈՒՄ

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական