Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՀԵ ՄՆԿՐՅԱՆԻ «ՄՈՌԱՑԿՈՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ընթերցող, զգուշացի՛ր: Շահե Մնկրյանի բանաստեղծությունների այս նոր հատորը զբոսայգում հաճելի ժամանակ անցկացնելու համար չի նախատեսված: Բանաստեղծը անկեղծորեն է ներկայացնում իր մանկության տարիների իրադարձությունները, երբ 1975-ին Բեյրութում բռնկվեց քաղաքացիական պատերազմը, երբ մարդկային վայրագությունը, մահն ու սարսափը իշխում էր ամենուրեք»: Այս տողերով է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Քրիստոֆեր Ադամյանն սկսում իր գրախոսականը:

Գրքի բովանդակության տրամադրությունը ի հայտ է գալիս հենց առաջին բանաստեղծությունում, որը կրում է «Որդու կրթությունը» խորագիրը: «Ես իմ կրթությունը ստացել եմ դիարանում, որտեղ մորս համոզմամբ, ամառային արձակուրդների ժամանակավոր այդ գործը հեռու էր պահելու ինձ փողոցներում թափառելուց», գրում է Մնկրյանը, անընդհատ հիշեցնելով ընթերցողին, որ նա իր մոր ջերմության կարիքն ուներ հատկապես պատերազմական այդ ժամանակաշրջանում:

Բայց նա կարիքն ունի նաեւ իր հոր ներկայությանը, եւ իմանալով, որ հայրը սիրում է կարգապահությունը, փորձում է ամեն գնով նմանվել նրան: Կարգապահությունն ու բարի կամեցողությունն են իշխում հետագա բանաստեղծություններում: Դպրոցական տարիներից հիշում է, որ ընկերները ծիծաղում էին պառավ մի միանձնուհու վրա, որին մի օր նա հետեւել է եւ պարզել նրա կենցաղային պայմանները, իմացել, որ նա փշերով անկողնու վրա պառկած լաց է եղել ամբողջ գիշեր: «Դրանից հետո երեխաները փոխեցին իրենց վերաբերմունքը նրա հանդեպ», գրում է նա:

Պատերազմի եւ բռնությունների հենքի վրա «հյուսված» բանաստեղծություններն ունեն նաեւ լավատեսական, հաղթական ենթատեքստեր: Լիբանանի ժողովուրդը բազում անգամներ է կարողացել հաղթահարել դժվարություններն ու ճգնաժամերը, հավատացած է Մնկրյանը:

«Մոռացկոտության պատմությունը» հեղինակի երկրորդ գիրքն է, որը նա հրատարակել է առաջինից 20 տարի անց: Նա այժ Փասադենայի Հովսեփյան վարժարանի տնօրենն է եւ Համահայկական գրական ընկերակցության վարչության անդամ:

Գրախոսողը մանկական հիշողություններով եւ համայնքի անդամի հանգամանքով գրված այս հատորը իր պատկերայնության հրաշալի տեսարաններով դասում է այլ մեծարժեք ստեղծագործությունների (Մահմուդ Դարվիշի «Հիշողություններ ընդդեմ մոռացկոտության, Նիկոլաս էլ-Հաջի «Սիրո եւ պատերազմի լիբանանյան գովերգեր») շարքում:

Մեր կարծիքով, Լիբանանի ներկա տագնապալի իրավիճակը հաշվի առնելով է՛լ ավելի է կարեւորվում Շահե Մնկրյանի այս նոր հատորի լույս ընծայումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐՆ ՈՒՐԻ՞Շ Է

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական