Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՎԱՇԸ ՄԱՆՐ-ՄԱՆՐ, ՍԽՏՈՐԸ ԲԱՐԱԿ-ԲԱՐԱԿ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ո՛չ սցենարն է փոխվում, ո՛չՙ բառապաշարը: Իշխանականներն ու ընդդիմադիրները միմյանց կծմծելուց հետո հանդարտվում ու հանգիստ նստում են իրենց տեղերում: Տպավորություն է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիրներն առավել ընդդիմադիր, իշխանականներնՙ առավել փաշինյանական երեւալու խնդիր ունեն: Խորհրդարանական ընդդիմությունը, որ խոստանում էր իշխանությանն օր ու արեւ չտալ, քննադատում էր նախկին ընդդիմությանըՙ ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին, որ վարչապետին «պարոն Փաշինյանով» են դիմում ու նրա հետ նույն օդը շնչում, այժմ ոչ միայն նույն դահլիճում են գտնվում, այլեւ համաձայնում նրա հետ խաշ ուտել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակացական Արմեն Ռուստամյանը կուտակված բոլոր հարցերը տետատետ քննարկելու համար առաջարկում է փակ հանդիպում կազմակերպել ու, երեւի թե, «ջան ասել ու ջան լսել»: «Խաշ ա հասունանում»,- Փաշինյանիՙ հանգիստ նստել, խոսելու առաջարկը տնավարի զրույցով է համեմում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանականները, որ օերնսդիրում կարեւորագույն նախագծեր պետք է քննարկեն, երկրի համար ճակատագրական հարցեր որոշեն, իրավական ու քաղաքական տարբեր հարցրի շուրջ թունդ, հաճախ առճակատող վեճեր ու դեբատներ ունենան, պարզվում էՙ ուտել-խմելով հարցերը տեղը գցելու կողմնակիցն են: Մինչեւ պատգամավորները որոշում են փոխադարձ կսմթոցները խաշով համեմել, հակառակորդ երկրները «Զանգեզուրի միջանցքի» շինարարության մեկնարկն են ազդարարում: Ենթադրել կարելի է, որ թե՛ Ալիեւը, թե՛ Էրդողանն ավանդական ու համեղ խոհանոցի սիրահարներ են, ուղղակի ի տարբերություն մեզՙ նրանք իրենց դարավոր երազանքը գործուն քայլերով են կյանքի կոչում: Դրան զուգահեռ իրականությունում երկրիս ազգընտիրները, ցավից ու դավից անտեղյակ, միտք են անում ՙ երբ ու ինչպես խաշի սեղանի շուրջ մերձեցման ցերեկույթ կազմակերպել:

Հ.Գ. Լավաշը մանր-մանր, սխտորը բարակ-բարակ կկտրտեք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՎԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄ

Հաջորդ գրառումը

ՄԵՐՆ ՈՒՐԻ՞Շ Է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՐՆ ՈՒՐԻ՞Շ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական