Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ԲԱՆ ԱՆԵԼ, ՍՏԱՑՎՈՒՄ Է` ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան առօրյան գիտականին համընթաց անգամ սիրողական մակարդակով վերլուծելիս ու գնահատելիս տպավորություն է ստեղծվում, որ մեր խնդիրների համար հիմնականում ինչ-որ կառույցներ, ուժեր եւ անգամ պետություններ են մեղավոր, որոնց հանդեպ ՀՀ իշխանություններն անզոր են: Այսկերպ կազմավորվում է մի միջավայր, որտեղ հնարավոր չէ արագ ու ցանկալի լուծումնր գտնել, մեր մարդկանց առօրյան բարեփոխել, ռազմավարության հարցերը կանոնակարգել, հույսի նշույլներ ուրվագծել: Այստեղ չեն օգնում անգամ Հ1-ով հեռարձակվող գունագեղ պատումները, որոնցից խելացի անասնագոմերին վերջերս ավելացավ խելացի գյուղատնտեսություն հաղորդաշարը, որի անվանումը հուսանք երբեւէ կհամապատասխանի հռչակված նպատակին: Հայաստանաբնակներիս մեր առօրյայից մասամբ իսկ շեղելու նպատակով շատ հաճախ է օգտագործվում մեզ թշնամի պետություններում ֆինանսա-տնտեսական վիճակի վերաբերյալ ահագնացող լրատվությունը, իշխանությունների էլ` կոռուպցիայում ընդգրկվածությունը: Այսկերպ մեր մարդկանց մոտ փորձ է արվում տրամադրություն ստեղծել, որ ուր որ է նրանց մոտ անհաղթահարելի խնդիրներ կստեղծվեն: Ավա՜ղ, մոռացել ենք հանրահայտ «գա առաջինը` հիշվի վերջինը» ասացվածքը, որը հերթական փորձաքննությունն է անցնում հենց մեր առօրյայում:

Չենք մոռանում, չէ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տարեսկզբին արած այն հայտարարությունը, ըստ որի տնտեսությունում երկնիշ տնտեսական աճ էր խոստանում եւ ներդրումների միլիարդավոր դոլարներ: Տարին ուր որ է կավարտվի, իսկ ինը ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է հազիվ 4,4 տոկոսով: Այն բացարձակապես կապ չունի նոր աշխատաոլոտների ու առանձին ճյուղերի ստեղծման հետ, այլ ընդամենը ստվերի ինչ-որ հատված հարկման դաշտ բերելու գործընթաց է: ՀՀ տնտեսությունում ոչ մեքենաշինության ու քիմիայի, ոչ էլ կենցաղային տեխնիկայի ու էլեկտրոնիկայի սարքավորումների արտադրության նախանշաններ չեն ուրվագծվում: Սրանց շուրջ անգամ խոսակցություն վարելու ու ծավալելու արգելք է դրված, քանզի այլ կերպ գործելը կարող է հարվածել դրանք ներմուծողների շահերին, որոնք ներկա իշխանավորների համար մի 3-4 տարի առաջ օլիգարխներ էին, հիմա` ազնիվ հարկատու գործարարներ: Այսուհանդերձ փաստ է, որ 2022-ի համար կանխատեսվող 7.8 տրիլիոն համախառն ներքին արդյունքով, որը ներկայիս դրամ-դոլար հարաբերակցության պայմաններում մոտ 15.5 մլրդ դոլար է կազմում, ներկայիս հարկման պարագայում լավատեսության մեծ պաշար չի պարունակում. կարելի է գոտիները շարունակել ամրացված պահել, հաշտվել հերթական թանկացումների ու այլեւայլ խնդիրների ծագման հետ:

Ասենք` ժամանակակից էլեկտրական լամպերի տեղական արտադրության կազմակերպման հարցի գրեթե անհնարինության առումով: Ոչ հեռավոր տարիներին Երեւանում նման արտադրական հզորություն կար, որի թողարկած էլեկտրական լամպերը միլիոնավոր քանակներով արտահանվում էին: Հիմա էլ երբեմնի գործարանի հսկա արտադրամասերը կանգուն են, սակայն անշունչ ու դատարկ, դրանք շահագործած որակայալ մասնագետներն էլ տանը նստած կամ մասնագիտությունները ժամանակավորապես փոխած: Էլեկտրալամպը որպես արտադրանք մեծ նյութածախս չունի, հազիվ մի քանի գրամներ պահանջող նյութերից է բաղկացած: Ամեն անգամ խոսելով հայաստանյան գիտական ներուժից, պարզ չէ, թե ինչու, ասենք ՀՀ ներդրումների խթանման պետական մարմինը չի զբաղվում սույն հարցով. տարածքն ու շինությունները կան ու կանգուն են, արտադրանքի պահանջարկը մշտապես կա, արտահանումն էլ քաշի ու ծավալի առումներով նպաստավոր է:

Օրեր առաջ նշված կառույցի անմիջական ղեկավար ՀՀ էկոնոմիկայի նախարարը Հ-1-ին տված հարցազրույցի ընթացքում մի նկատառում արեց, ըստ որի եւ ըստ իրեն ՀՀ-ից արտահանվողը հիմնականում մեկ գրավչություն է ունենում` էժան գինը: Դե, պարոն նախարար, այնպիսի էլեկտրական լամպեր արտադրեք, որ որակը երաշխավորելով սպառողների վստահությանն արժանանաք, գինն էլ` ըստ արժանվույն: Նախարարը տվյալ հարցազրույցում հիշեց տարիներ առաջվա մի փաստ, ըստ որի ՀՀ-ում երշիկեղենն արտադրվում էր Հնդկաստանից ներմուծված գոմեշի մսից: Այն ինչ-ինչ հանգամանքների արդյունքում կանխվեց, միայն պարզ չէ, թե հիմա՞ ինչ մսից թե ինչից է պատրաստվում հայաստանյան արտադրության երշիկեղենն ու մսամթերքները: Դրանք հաճախ են «Կես գին» ակցիաների տեսքով սպառողներին առաջարկվում, մեր մարդկանց ասածՙ ջրի գնով, սակայն որեւէ ոգեւորություն չեն առաջացնում: Այստեղ առավել քան տարօրինակ է, որ երկրում անասնատեսակների գլխաքանակների կտրուկ նվազման պայմաններում էապես աճում է ՀՀ-ից կենդանական սննդի արտահանումը, 2021-ի 9 ամիսներին 46 տոկոսով:

Տարօրինակորեն թե ցավալիորեն ՀՀ տնտեսության վիճակը նվազագույնս ոգեւորող չէ, որը հաստատվում է նաեւ հայրենական արտադրության արտադրանքի գովազդի գրեթե բացակայությամբ, բացառությամբ թերեւս վերամշակողների մի քանի պահածոների ու հյութերի: Ոլորտի պատասխանատուները բարեփոխման հույսի նախանշաններ են ակնկալում հայկական սփյուռքից, պարզապես չնկատելով կամ չնկատելու տալով, որ հենց միայն հայաստանյան բանկերում մեր համերկրացիների մի մասը մինչեւ 10 միլիարդ դոլարի մոտեցնող ավանդներ ունեն, պատրաստ` ներդնելու հուսալի ծրագրերում: Այստեղ մեր հարյուր հազարավոր քաղաքացիները բարեխղճորեն հարկեր ու տուրքեր մուծելով պետական բյուջե են կազմավորում, որն այս օրերին քննարկվում է ՀՀ ազգային ժողովում: Թե ինչ ընթացք կստանան տնտեսական գործընթացները 2022-ին, կապրենք կտեսնենք: Հուսանք, որ չի ստացվի հանրահայտ ասացվածքի պես, երբ ցանկություն է լինում լավ բան անել, սակայն ստացվում է ինչպես միշտ:

Ավա՜ղ` տառապանքներս փորձ ունի:

02.11.2021թ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՈՎԱԶԴՆԵՐ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՈՎԱԶԴՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական