Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

«ԿՈՒԶԵ՞Ս ՔԵԶ ԱՍՏՂ ՆՎԻՐԵՄ»

Դեռ ամռանը կայացել էր «Կուզե՞ս քեզ աստղ նվիրեմ» ներկայացման պրեմիերան: Այն մեծ արձագանք ստացավ իր ուրույն ոճի համար:

Ներկայացման ռեժիսորը Արինա Արարատյանն է, որը տարիներ ի վեր զբաղվում է պարարվեստով: Նա իր աշխատանքներում ներկայացնում է կատարելապես մարմնի լեզուն, իսկ այս ներկայացմանը միացել է նաեւ խոսքը: Կարելի է ասելՙ պարողները սկսեցին խոսել, իսկ դերասաններըՙ պարել: Ներկայացման հիմքում պոեզիան էՙ պլաստիկ լուծմամբ: Զգացմունքներ, կրքեր, որոնք իրենց զարգացումն են ստանում յուրահատուկ ոճով: Ներկայացումը հստակ սյուժե չունի, ինչն առավել հետաքրքրական է: Շարժումներ եւ պոեզիաՙ ինչն էլ ներկայացումը դարձնում են շատ զգացմունքային:

Չակերտները շատ չեմ բացի, քանի որ դեռեւս հնարավորություն կա ներկայացումը դիտելուՙ վայելելով պլաստիկան եւ խոսքը մեկտեղ:

«Կուզե՞ս քեզ աստղ նվիրեմ» ներկայացումը կկայանա նոյեմբերի 18-ինՙ Գոյ թատրոնում:

Տոմսերի համար կարող եք զանգահարելՙ +374 91 806185:

Մ. Մ.