Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՍՈՒՅԹ

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Շեփորների դարաշրջան»

Խոսքն ավելի ծանրակշիռ դարձնելու համար երբեմն օգտագործում ենք այնպիսի արտահայտություններ, որոնք թեեւ չափազանցված են, բայց ունկնդրին ստիպում են ավելի խորանալ մատուցված խոսքի մեջ:

Հայկական դարձվածքաբանության մեջ ռուսաց Նիկոլայ Առաջին ցարի ՙ 1837 թվականին Հայաստան այցելության առիթով, ժողովրդական լայն տարածում է գտել «ՆԻԿՈԼԻ ԹԻՎ» արտահայտությունը, որը 2018 թվականի քաղաքական գործընթացներից հետո մի պահ երկակի իմաստ ստացավ: Սակայն քանի դեռ մեր ժամանակներում չունենք ՆՈՅ անվամբ «առաջնորդ», անսասան է մնում հիպերբոլիկ իմաստով ներբեռնված «ՆՈՅԻ ԹԻՎ» բառակապակցությունը, որը ոչ միայն վաղեմության, այլեւ արտահայտչականության տեսակետից ավելի տպավորիչ է:

Իսկ իրանցի ընթերցողին «Նիկոլի թիվ» արտահայտությունն ընկալելի դարձնելու համար, թարգմանիչն ի՞նչ անուն պետք է օգտագործի: Չէ՞ որ ռուսաց Նիկոլայ ցարը առիթ չի ունեցել այցելելու Պարսկաստան: Մյուս կողմից, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի Թեհրան ու Սպահան այցելությունն իրանցիների համար դարակազմիկ անվանելը չափազանցություն կլինի:

Սակայն իրանցիները ձեռքները ծալած չեն նստել, ու բացը լրացրելու համար, «Նիկոլի թվի» փոխարեն հորինել են ahd-e bughՙ «ՇԵՓՈՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ» արտահայտությունըՙ հետեւյալ հիմնավորումով

Հնում, երբ պարսկական քաղաքները զրկված էին զանգվածային հաղորդակցական միջոցներից, տարբեր թաղամասերում հանրությանը հետաքրքրող տեղեկատվությունը տարածելու համար շեփոր (bugh) էին փչում: Այդ պատճառով էլ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձության մոտավոր, մի քիչ էլ չափազանցված ժամանակահատվածը բնութագրելու համար, այսօր Իրանում կիրառվում է ahd-e bughՙ «ՇԵՓՈՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ» արտահայտությունը, որը միանգամայն համարժեք է «ՆԻԿՈԼԻ ԹԻՎ» արտահայտությանը:

Սակայն, 88-ի Հայոց պետականության վերականգնմանը նախորդած Արցախյան շարժման սկիզբը «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմի երաժշտության մոգական հնչյունների ուղեկցությամբ շեփորի միջոցով ազդարարված ժամանակաշրջանը երբեք էլ չստացավ «շեփորի դարաշրջան» անվանումը: Պատճառը, թերեւս, 88-ի Սպիտակի երկրաշարժն էր, որ գյումրվա բարբառով կոչվեց «Ժաժքի տարի»:

Նորից գնանք Իրան: Ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի ժամանակահատվածը հեգնաբար ցույց տալու համար, Իրանում օգտագործվում է նաեւ ahd-e Deghianusՙ «Դեկիոսի դարաշրջան» արտահայտությունը, որը կարող է փոխարինել ՆՈՅԻ ԹԻՎ արտահայտությանը: Նշենք, որ Իրանում Հռոմի Դեկիոս Տրայանոս կայսրին (Գայոս Մեսիոս Քվինտոս Դեկիոս) պարսկերենով ԴԵՂԻԱՆՈՒՍ են անվանում, ում ապրած տարիները (պաշտոնավարել է 249-251 թ.թ), իրանցիների պատկերացմամբ, պատկանում են անհիշելի ժամանակներին:

Բայց իրանական Ատրպատականում մոտեցումն այլ է: «Նիկոլի թվին» տեղի ունեցած դեպքերի մոտավոր ժամանակաշրջանը բնութագրելիս, թուրքերենով, բայց իրանական օրացույցովՙ օգտագործվում են min uc yuz (ՖջyՖz) qedim «հազար երեք հարյուր հեռավոր անցյալ» կամ min uc yuz (Ֆ ջ yՖz) c(ջ)oxdan «հազար երեք հարյուր վաղուց» թվականներով կազմված արտահայտությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԵՆ-ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ «ԲԱՌԱՐԱՆ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԵՆ-ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ «ԲԱՌԱՐԱՆ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական