Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՐԲ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՈՐ ԱՎԱՆԴ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սերբիայի մշակույթի եւ տեղեկատվության նախարարությունը, արդեն չորրորդ անգամ, ընդունում է «Ակցիա կույրերի համար» կազմակերպության նախագիծըՙ «Արվեստագետի շարժունություն» խորագրով: Այս տարի գարնանը հայտարարված մրցույթին կազմակերպության նախագահ, գրող-երաժիշտ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի հետ մասնակցեցինք «Գիրքըՙ որպես հոգու հայելի» վերնագրված նախագծով, հիմքում ունենալով Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հրավերը: Այդ գրադարանում արդեն 2016 թ. հյուրընկալվել էինք, երբ շնորհանդեսին ներկայացրինք սերբ հեղինակ Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակի հայերեն թարգմանությունը:

Մեր առաջին հանդիպումն ընթերցողի հետ կայացավ անցած հոկտեմբերի 8-ին, Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում: Տնօրեն Հասմիկ Կարապետյանի ողջույնի խոսքից հետո բանասեր Արծվի Բախչինյանը ներկաներին մանրամասնորեն ներկայացրեց Լուկա Յոկսիմովիչ Բարբաթինՙ որպես գրողի, իր «Հայերը եւ սերբերը» գրքի համահեղինակ եւ «Կրակագույն պատմվածքների» հեղինակի: Նա նկատեց, որ ժողովածուում ընդգրկված պատմվածքները բազմաժանր ենՙ խորը փիլիսոփայականից մինչեւ դետեկտիվ, հումորիստականից մինչեւ հոգեւոր եւ երաժշտական արվեստի թեմատիկայով:

«Կրակագույն պատմվածքներ» գիրքը հրատարակեց «Հայաստան» հրատարակչությունը, որի տնօրեն Վահագն Սարգսյանը միաժամանակ նաեւ գրքի խմբագիրն է: Վերջինս հանգամանալից վերլուծեց Լուկայի պատմվածքներըՙ նշելով, որ պատմվածքները բազմաշերտ ենՙ գրված մի հեղինակի կողմից, որը գերազանց ճանաչում է հոգեբանությունը: Դա զարմանալի չէՙ հաշվի առնելով գրողի ստացած կրթությունը: «Պատմվածքներն ընդգծված հոգեբանական են, դինամիկ են եւ անսպասելի, սակայնՙ հնարավոր ու ակնկալելի շրջադարձներով»: Հրատարակիչը գիրքը ջերմորեն հանձնարարեց ընթերցողին:

Ողջույնի իր խոսքն ուղղեց հանդիսատեսին նաեւ Լ.Յ.Բարբաթը : Նրա խոսքը դուրս եկավ իր գրքի սահմաններից. նա ընդգծեց հայ ազգի հանդեպ տածած իր համակրանքը, հայ եւ սերբ ժողովուրդների գոյություն ունեցող բարեկամությունը եւ այն առավել ամրապնդելու անհրաժեշտությունը:

Խոսեց նաեւ թարգմանչուհի Անուշ Բալայանը : Նա, բացի «Կրակագույն պատմվածքները» ժողովածուից, ներկայացրեց իր թարգմանական գործունեությունը, թարգմանած եւ հրատարակված գրքերը, ինչպես հայերենից սերբերեն, այնպես էլ սերբերենից հայերեն:.

Արդեն ավանդույթ է դարձել, որ գրքի շնորհանդեսի բաղկացուցիչ մասը կազմի փոքրիկ համերգը: Լուկան կիթառ է նվագում եւ նույն հաջողությամբ կատարում սերբերեն, իտալերեն եւ հայերեն երգեր: Նրա, «Կռունկի» հուզական կատարումից հետո, «Սանտա Լուչիայի» կատարման ժամանակ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի խրախուսմամբ բեմ է բարձրանում եւ իր բարիտոնով երգակցում օպերային երգիչ Արկադի Մարտիրոսյանը : Ամենավերջում, բոլորս միասին երգում ենք Էմիր Կուստուրիցայի «Սեւ կատու, սպիտակ կատու» ֆիլմից «Բուբամարա» երգը: Դրական լիցքեր ստացած հանդիսատեսը ծափահարություններով հայտնեց իր գոհունակությունը:

Հոկտեմբերի 12-ին Գիտությունների Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի մեծ դահլիճում ներկայացվեց «Հայերը եւ սերբերը պատմության քառուղիներում» գիրքըՙ համահեղինակությամբ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի եւ ինստիտուտի աշխատակից Արծվի Բախչինյանի: Ելույթ ունեցան գրքի գրախոս Էլիզաբեթ Թաջիրյանը , հայ գաղթավայրերի եւ սփյուռքի բաժնի վարիչ Գեւորգ Ստեփանյանը եւ վերջերս Սերբիայից վերադարձած ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը : Վերջինս Սերբիայում ստացած իր դրական տպավորությունները կիսեց ներկաների հետ: Նա նույնպես նշեց երկու երկրների միջեւ ուղիղ չվերթի անհրաժեշտության մասին:

Այնուհետեւ, մասնավոր հանձնարարականով մեզ ընդունեց Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը ՙ նրան հանձնելով պրոֆեսոր Բոժիդար Միտրովիչի «Կոլովենի» գիրքը, նրա հոդվածը եւ նամակը: Բոժիդար Միտրովիչն իր հսկայածավալ գիրքը նվիրեց Հայաստանի ազգային ակադեմիայինՙ դրանով կրկին ընդգծելով Հայաստանի հանդեպ ունեցած յուրահատուկ սերն ու արժանիքը:

Հոկտեմբերի 14-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ մեր երրորդ հանդիպումը ընթերցողի հետ: «Կրակագույն պատմվածքներ» ժողովածուն կրկին ներկայացրեցին Վահագն Սարգսյանը եւ Արծվի Բախչինյանը, ապաՙ հեղինակը:

Հոկտեմբերի 18-ին մեզ ընդունեց Սերբիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը : Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ արտահայտվեց հետագայում առավել ակտիվ համագործակցության պատրաստակամություն:

ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ, Բելգրադ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԵՐԵՆ ԳՐՔՈՒՅԿ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԳԻՐՔ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՐՔ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական