Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային գիտական փառատոնը՝ Հայաստանում

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

STARMUS միջազգային փառատոնը կապված է Ստիվեն Հոկինգի, Բրայան Մեյի եւ աշխարհահռչակ այլ անունների հետ: Այն 2011թ. անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ,Իսպանիա), հետագայում նաեւ Նորվեգիայում, Շվեյցարիայում: Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները եւ նպատակ ունի հանրայնացնելու գիտությունը մարդկության համար՝ արվեստի միջոցով:

2022թ. սեպտեմբերի 5-ից 10-ը փառատոնն անցկացվելու է Հայաստանում` հնարավորություն տալով տեղի բնակչությանը վայելելու գիտության եւ արվեստի օրերը: Այն առիթ կտա օտարերկրացիներին այցելելու Հայաստան եւ ծանոթանալու նաեւ Հայաստանի գիտական եւ մշակույթային ժառանգությանը: Միջոցառումներին Հայաստանում մասնակցելու են շուրջ 5 տասնյակ  աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ եւ տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր: Այդ թվում` Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության եւ արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:

Փառատոնի  շրջանակներում անցկացվող միջոցառումները լինելու են տարբեր եւ ընդգրկելու են դասախոսություններ ու համերգներ, գիտական ճամբարներ, «կլոր սեղաններ»: Նպատակն է հանրայնացնել գիտությունը եւ հասանելի դարձնել լայն շրջանակների համար, հատկապես ուսանողների եւ երիտասարդների:

Նորվեգիայում անցկացված փառատոնի ընթացքում 2017թ. Սթարմուսի ճամբարն ունեցել է ավելի քան 45 հազար այցելու,իսկ 2022թ. Հայաստանում ակնկալվում է ունենալ ավելի քան 100 հազար: Նախորդ փառատոնները հյուրընկալել են 25 Նոբելյան մրցանակակիրներ:

Հայաստանում   գիտության եւ արվեստի փառատոնը անց է կացվելու   «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին փափուկ վայրէջքի 50-ամյակին:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

Նախորդ գրառումը

Վերանորոգվում է Շոշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Հաջորդ գրառումը

Բացվել է Ազնավուրի հուշարձանը Վառնայում

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Բացվել է Ազնավուրի հուշարձանը Վառնայում

Լրահոս

Քննարկումներ են սկսվելու 2027-ին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ. նախարար

30/06/2026

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը, որը կազմում է 129 հազար դրամ, բոլոր խմբերի համար նույնական է և ամրագրված օրենքի համապատասխան...

Կարող է գնալ դատարան. առողջապահության նախարարը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին

30/06/2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելը քաղաքական դրդապատճառներ...

Պոլիկլինիկական օղակում ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում

30/06/2026

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանn այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նպատակ կա ՀՀ 3 միլիոն բնակչությանը ներառել առողջության ապահովագրության...

Առաջիկայում Իրան-ԱՄՆ բանակցություններ նախատեսված չեն. Բաղայի. IRNA

30/06/2026

 Իրանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա օրերին որևէ մակարդակի բանակցություններ չեն նախատեսվում, լրագրողներին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային թիմի...

Իրանը կկատարի կկատարի իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը կատարի հուշագրի դրույթները. Իրանի նախագահ

30/06/2026

 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կկատարի իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը կատարի հուշագրի դրույթները։ «Հուշագիրը հիմնված...

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական