Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ

21/01/2022
- ԱԶԳ շաբաթաթերթ

Հաշվարկված, թե պատահական՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ էպիստոլյար ժանրով ներկայացված հրաժարականը դառնում է այն նոր օրակարգը, որի շուրջ օդ են տատանելու մեր քաղաքական ուժերը: Նախագահի հրաժարանը շատերին կարող է անսպասելի թվալ, սակայն ոչ գործընթացին ակնդետ հետեւողների համար: Ակնհայտ է, որ նախագահը միշտ էլ դժգոհել է իր լիազորությունների պակասից, այժմ արդեն, հրաժարականի իր հիմնավորումներում բացահայտ գրելով, թե լծակ չունի ազդելու Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների, պատերազմի կամ խաղաղության վրա: Նրա ողջ բողոքաշարը հիշեցնում է մի ողջ բողոքի գիրք, եւ միայն նրան՝ Արմեն Սարգսյանին է հայտնի, թե էլ ի՞նչ թաքնված պատճառներ կային հենց այս պահին (եւ ոչ՝ ավելի վաղ կամ ավելի ուշ) ներկայացված հրաժարականի համար:

«Հետքի» այն բացահայտումը, թե նա այլ երկրի՝ Սենթ Քիդսի եւ Նեւիսի քաղաքացի է եղել, արդեն ԱԱԾ քննության նյութ է, չնայած՝ հազիվ թե դա պատճառ լիներ նրա հրաժարականի համար, ինչպես բացահայտումն արած պարբերականն է կարծում: Եւ ոչ էլ արժանահավատ են թվում Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե ինքը հրաժարականի հրապարակումից երեք ժամ առաջ է իմացել Արմեն Սարգսյանի հրաժարական տալու մտադրության մասին: Մեր տիպի երկրում, որտեղ ղեկավար պոստերի հավակնորդներին երկար ժամանակ որոնում, ապա որոշակի նախապայմաններով նախապատրաստում են այս կամ այն պաշտոնի համար, ու առանց ազդեցության կենտրոնների համարյա ոչինչ չի կատարվում, ուրեմն եւ կարելի է ենթադրել, որ Ա. Սարգսյանի հրաժարականը եւս նախապատրաստվել է եւ մեր երկրի շուրջ ամենակեզ զարգացումների պահին հրամցվել՝ տարբեր նպատակներով, այդ թվում՝ քաղաքական ուժերին օրակարգի թեժ թեմա տալու, ինչպես նաեւ ներքին ինքնուրույն գեներացումներից առայժմ գոնե խուսափելու համար:

Տեսեք՝ այսօրվա ԱԺ ճեպազրույցներին մասնակից համարյա բոլոր լրագրողներին հետաքրքրում էր, թե իշխող մեծամասնությունը ո՞ր թեկնածուների վրա կարող է կանգ առնել (հատկապես Փաշինյանի՝ ԱԺ-գործադիր -քաղաքական մեծամասնությանը ներդաշնակ նախագահի թեկնածու ունենալու ակնարկի ֆոնին), կամ՝ ընդդիմությունն իր թեկնածուին առաջադրելո՞ւ է, թե ոչ:

Իսկ որ Հայաստանի համար վտանգավոր որոշումները մոտիկ են, ու քաղաքական ուժերը հաճախ տեղեկացված չեն դրանց բնույթից, դա մնացել էր անտեսված գոնե խորհրդարանական լրագրողների հետաքրքրությունների դասում (գիտեք՝ նրանց մեծ մասը քաղաքական շահերի կրող է): Անգամ տողերիս հեղինակի փորձը՝ դուրս գալ օրվա թրենդից ու քաղաքական մեծամասնությունից տեսակետ ստանալ առ այն, որ հարյուրամյա հայ-թուրքական պայմանագրերի արդյունքում հարյուր տարով Ադրբեջանին կառավարման հանձնված Նախիջեւանի խնդրի շուրջ հայ-թուրքական բանակցությունների օրակարգում քննարկումներ կա՞ն՝ ոչ մի արժանահիշատակ պատասխանի չարժանացավ իշխող մեծամասնության ներկայացուցիչների կողմից: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանն է տանում, իրավական առումով փակելով հայ-թուրքական պայմանագրերով նրան ժամանակավոր զիջված Նախիջեւանի (որի կառավարման ժամկետը Ադրբեջանի կողմից հիմա իրավական առումով հարցականի տակ է) եւ նույնիսկ Արցախի հարցերը վերջնականապես:

Է, հիմա էլ հայերը մի երկու ամիս զբաղվելու են խորհրդարանում նոր նախագահ ընտրելով, եթե Արմեն Սարգսյանը միտքը չփոխի ու հետ չվերցնի իր դիմումը,տաք-տաք բանավիճելու են նախագահի թեկնածուների շուրջ (ինչպես մի ժամանակ արտահերթ ընտրությունների թեմայով էին աշխարհացունց ու երկրափրկիչ ելույթներ ունենում): Դեռ հրաժարականի՝ ԱԺ ուղարկած տեքստը հազիվ տեսած՝ քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակները սեփական ֆավորիտների անուններն են շրջանառում որպես նախագահի թեկնածու, որն ի դեպ, էն գլխից ժամանակավոր ֆիգուր է լինելու, քանի որ սահմանդրական փոփոխություններից հետո հավանաբար նախագահի պաշտոնը կդառնա ընտրովի ու նոր ընտրությւոններ կնշանակվեն: Մի խոսքով՝ Հայաստանի քաղաքական հանրույթը ստացավ իր ցանկալի կերն ու զբաղվելու է, Հայաստանի վերաբերյալ ճակատագրական որոշումների հերն էլ անիծած:

Չենք ասում, թե գոյություն չի կարող ունենալ Հայաստանի նախագահի հրաժարականի պատճառի մասին նաեւ մյուս վարկածը, թե առաջիկայում միգուցե այնպիսի վատագույն որոշումներ են սպասվում, ու Արմեն Սարգսհյանը չի ուզեցել պատասխանատվություն ստանձնել դրա համար: Դրան հավատացողները թող շարունակեն դրան հավատալ:

Սակայն քաղաքական գործընթացներին իրազեկ մեր փորձառությունը հուշում է, որ ամեն ինչ սցենարի մեջ է՝ տեղական եւ արտաքին ուղղորդողների տեսադաշտում:

Ավելի մանրամասն՝ շաբաթավերջի վերլուծության մեջ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ՎԱՅՐԸ

Հաջորդ գրառումը

С ДНЕМ РОЖДЕНИЯ!

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

С ДНЕМ РОЖДЕНИЯ!

Լրահոս

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական