Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱԿ-Ի ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԻՔ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ»

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԿ-ի բարձր դատարանն օրերս հրապարակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանին գործով միջանկյալ միջոցի կիառման որոշումը: Ըստ այդմՙ բարձր դատարանը պարտավորեցնում է ապահովել հայ գերիների անվտանգությունը, բայցեւ չի պարտադրում Բաքվին վերադարձնել գերիներին: Դատարանը նաեւ ռասսայական խտրականության, մշակությաին ժառանգությունը վտանգելու կամ այն ոչնչացնելու փորձերի մասին է արձանագրումներ արել: Թեմայի վերաբերյալ «Ազգ»ը զրուցեց իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ:

– Սա, ի վերջո, ի՞նչ որոշում էր, արդյո՞ք սրան հետեւելու են իրավական գործընթացներ, կամ, գուցե, պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ:

– Այո, դատարանը չի պարտավորեցրել Բաքվին վերադարձնել գերիներինՙ հիմնավորելով, որ դա «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիայի կարգավորումների հետ չի համընկնում, իսկ մենք դատարան դիմել էինք հենց այդ կոնվենցիայի շրջանակներում: Այդ պատճառով է, որ ես արդեն մեկ տարուց ավելի է բարձրաձայնում եմ, որ պետք է իրավական գործընթաց սկսել նաեւ «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի» կոնվենցիայի շրջանակներում: Հենց այդ կոնվենցիան է գերիների վերադարձի գործողություն պարտադրելու Ադրբեջանին: Սակայն ՀՀ կառավարությունը դեռ լուռ է այս հարցում: Այս որոշմանը հետեւելու է կոնկրետ գործընթաց, այն էՙ գերիների կյանքին կամ արժանապատվության դեմ ուղղված որեւէ քայլ որակվելու է որպես ՄԱԿ-ի դատարանի պահանջի խախտում, ինչը կարող է առաջացնել նաեւ գործողություններ (ընդհուպՙ սանկցիաների կիրառում) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

– 4 կետով է կարծես ընդդեմ Ադրբեջանի որոշում կայացելՙ ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը, կանխել Ադրբեջանի պաշտոնյաների եւ հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը, կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը եւ պղծումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, ինչը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: Պե՞տք է հուսալ, թե Ադրբեջանն այս դատապարտոմից հետո ուղղիչ քայլեր կկատարի:

– Ադրբեջանի սանձարձակ քաղաքական ղեկավարությունից ամեն ինչ էլ սպասելի է, բայց այն, որ արդեն միջազգային հեղինակավոր դատարանի պահանջները հստակեցվել են ու կոնկրետ գործողություններ են պահանջվում Ադրբեջանից, դա արդեն հստակ է: Կարեւորն այն է, որ պահանջը հստակ ուղղված է Ադրբեջանի պաշտոնատար անձանցՙ դադարեցնել եւ կանխել իրենց իսկ կողմից հակահայկական քաղաքականության վարումն ու քարոզումը: Սա արդեն իսկ դատարանի կողմից արձանագրված ուղղակի փաստ է, որ Ադրբեջանի հենց պաշտոնատար անձինք են հայատյացություն պրոպագանդում, իսկ վերջիններիս գործողությունները վերագրելի են պետությանը: Այսինքն, ամեն անգամ, երբ Ադրբեջանի ինչ-որ պաշտոնյա, հանրային գործիչ հայատյացության քարոզ է կատարում, դա վերագրվում է Ադրբեջան պետությանը: Սա մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված պահանջի հետ միասին, ամենակարեւոր արձանագրումներից է, որով նույն դատարանը արձանագրում ու ճանաչում է Ադրբեջանի կողմից «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիայի ուղղակի խախտումը:

– Դատարանը նաեւ ընդդեմ Հայաստանի է որոշումներ ընդունել: Դրանք ենՙ կանխել կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, ինչը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: Հայկական կողմը ի՞նչ պետք է անի կամ նախաձեռնի:

– Սա ընդհանուր բնույթի պահանջ է: Եվ ի տարբերություն Ադրբեջանիՙ Հայաստանից պահանջվում է ազդել մասնավոր անձանց կամ կազմակերպությունների վրա, որպեսզի վերջիններս ատելության քարոզ չկատարեն: Սա անգամ մեր օրենսդրության պահանջն է: Նոր բան չկա այստեղ: Տարբերությունն ակնհայտ է Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված պահանջների մասով: Հայաստանից պահանջվում է կանխել մասնավոր անձանց շրջանում ատելության քարոզը, ինչը Հայաստանը հիմա էլ է անում եւ միշտ է արել, իսկ Ադրբեջանից պահանջվել է պաշտոնատար անձանց եւ հանրային գործիչների գործողությունները սանձել: Կարեւոր առանձնահատկությունն այն է, որ մասնավոր անձանց գործողությունները վերագրելի չեն պետությանը, իսկ պաշտոնատար անձանցը վերագրելի են:

– Բարձր դատարանն անդրադարձել է նաեւ ադրբեջանցի քաղաքական գործիչների ատելության խոսք պարունակող ելույթ-հայտարարություններին: Սա զսպիչ գործոն կարո՞ղ է լինել նրանց հետագա գործողությունների համար:

– Զսպիչ գործոն, այո, պետք է լինի, բայց ժամանակը ցույց կտաՙ կլինի, թե՞ ոչ:

– Որոշումն, ընդհանուր առմամբ ու առավել հասկանալի լեզվով ասած, ի՞նչ է տալու Հայաստանին, ի՞նչ ակնկալել:

– Սա անհրաժեշտ իրավական արդյունք ու լուրջ գործիք է, որ, նեղ առումով, կարող է օգնել 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու հանցագործություններ իրականացնելու համար Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցում, իսկ լայն առումով կամ երկարաժամկետ կտրվածքովՙ Արցախի հարցի հայանպաստ լուծմանը կարող է նպաստել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԱՐԸՙ ՆՎԻՐՎԱԾ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

«Թուրքիան չի փոխվի, այնտեղ կառավարությունները կգան ու կգնան, իշխանությունը կփոխվի, բայց նրա քաղաքականությունը չի փոխվի». Արամ Սիմոնյան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Թուրքիան չի փոխվի, այնտեղ կառավարությունները կգան ու կգնան, իշխանությունը կփոխվի, բայց նրա քաղաքականությունը չի փոխվի». Արամ Սիմոնյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական