Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԱՐԸՙ ՆՎԻՐՎԱԾ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ՕՐԵՐ-ի բացառիկ համարը «Հերոսապատում» նախագծի շրջանակում ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո լույս տեսած գեղարվեստական գրականությունը: Մեկ համարում ներկայացվել են մոտ 50 հեղինակների գրքեր, որոնց հիմնական մասը գեղավեստական ենՙ արձակ ստեղծագործություններ ու բանաստեղծություններ: Նաեւ տպագված են հատվածներ զոհված հերոսների եւ պատերազմին մասնակից հերոսների գրքերից: Հատկանշական է, որ այս գրքերի շարքում են երկու վեպ, որոնք իրական գույներով ներկայացնում են Արցախյան պատերազմն ու մեր հերոսներին, նրանց հերոսական պայքարի մանրամասներըՙ Գրիգոր Գրիգորյանի «Սեւուսպիտակ կազմով գիրքը» եւ Վահե Գեղամիի «Առաքյալները»: Տպագրված գրականության ցանկում մեծ տեղ են կազմում հուշագրություններն ու տարբեր հերոսներին նվիրված առանձին գրքերը: Նրանցից մեկում հերոսը իրավամբ հարցնում էՙ «Եղե՞լ է արդյոք մի պատերազմ, երբ այսքան էժան է զոհասեղանին դրվել զինվորի կյանքը, չգիտեմ… Ո՞վ էր այն ձեռքը, որ իրական մահվան երախ էր ճանապարհում տղերքին…»:

Այս համարում լույս են տեսել Տիգրան Նիկողոսյանի, Շանթ Նավոյանի, Գեղեցիկ Մարգարյանի, Տիգրան Բաբայանի, Հրաչյա Պապինյանի եւ Էլզա Կիրակոսյանի, Հռիփսիմէի, Գրիգոր Գրիգորյանի, Վահե Գեղամիի, Դիանա Հակոբյանի, Լիզա Բերքյան-Աբրահամյանի, Լեւոն Սահակյանի, Վաչագան Մանուկյանի, Թաթուլ Հակոբյանի, Լիկա Զաքարյանի, Մանվել Միկոյանի, Հասմիկ Հովհաննիսյանի, Ռաֆ Բարաթյանի, Խաչիկ Մանուկյանի, Կարեն Խուրշուդյանի, Արմինե Սարգսյանի, Վարդան Ամալյանի, Դավիթ Ամալյանի, Վարդան Պետրոսյանի, Նարինե Ավագյանի, Դավիթ Վանյանի, Աննա Մկրտչյանի, Գագիկ Գինոսյանի, Գոհար Մարտիկյանի ստեղծագործություններից: Ստեփանակերտի համալսարանի դասախոս Զարինե Սառաջյանը ներկայացրել է Արցախում եւ Երեւանում լույս տեսած մոտ 20 այլ գրքեր: Օրեր-ի խմբագրականում մասնավորապես նշվում է. «Այս հրապարակումները նաեւ կրթական ու դաստիարակչական կարեւոր նշանակություն ունեն: Դրանք ոչ միայն կյանքը ճիշտ ձեւով ապրելու ուղեցույց են, այլեւ հասկանալու, թե ինչո՞ւ զոհվեցին մեր տղաները եւ ի՞նչ պատգամ թողեցին ապրողներին»:

ՕՐԵՐ-ի այս համարում տեղ են գտել նաեւ հոդվածներ 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիներին նվիրված առաջին անգլերեն գրքի մասին ( Աշխեն Առաքելյանի «Սադիստական հաճույքներ. Ադրբեջանի լուռ հանցագործությունները» ), ինչպես նաեւ չեխ լրագրողուհիներ Կուտիլովայի եւ Կլիցպերովայի «Վերջինը հրկիզում է գյուղը. Պատերազմ Լեռնային Ղարաբաղում» գրքի մասին:

Համարի կարեւոր թեմաներից մեկն էլ նվիրված է Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգության կորստին, որը Անդրան Աբրահամյանը ներկայացնում է նախիջեւանագետ Արգամ Այվազյանի հետ հարցազրույցով: Այվազյանը նշում է, որ տասնամյակներ անց էլ հայերը դասեր չեն քաղում, եւ այժմ էլ նույն բախտին է արժանանալու Արցախը:

Համարի գլխավոր հարցազրույցի հերոսը նյույորքաբնակ հայտնի արվեստագետ Տիգրան Ձիթողցյանն է, որ ներկայացնում է ոչ միայն իր անցած ճանապարհը, այլեւ ՕՐԵՐ-ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի ներկա վիճակին, պատերազմի ժամանակ ցույց տված օգնությանն ու իր ապագա ծրագրերին: Ինչպես նշում է ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը . «Մենք ցանկացել ենք Տիգրանի հաղթանակած կերպարով, որ ինքնուրույն կարողացել է հասնել Նյու Յորք եւ նվաճել միջազգային ճանաչում, նաեւ հույս ներշնչել մեր ժողովրդին, որ ոչինչ կորած չէ, եւ հայ ժողովուրդը մշտապես հաղթելու է իր մշակույթով ու ստեղծարար գործունեությամբ»:

Համարում տեղ են գտել նաեւ այլ հոդվածներ:

Հ.Գ. Ի դեպ, արտերկրում ապրող մեր հայրենակիցները կարող են բաժանորդագրվել ՕՐԵՐ եվրոպական ամսագիր եւ տարեմուտին նվիրել իրենց բարեկամներին: Տարեկան բաժնեգինըՙ 50 եվրո է:

Փոխանցումները կատարել ICKVE-ORER MAGAZINE

Account number: 68041001 / 2700

IBAN CZ 23 2700 0000 0000 6804 1001

SWIFT CODE – BACXCZPP

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԷԼ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆՙ ՀԱՅԱՍՏԱՆ- ԹՈՒՐՔԻԱ ՍԱՌՈՒՅՑԸ ԿՀԱԼՎԻ՞

Հաջորդ գրառումը

«ՄԱԿ-Ի ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԻՔ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՄԱԿ-Ի ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԻՔ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ»

Լրահոս

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը...

Կայացաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը

23/07/2026

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕն նախաձեռնթեամբ տեղի ունեցաւ Փարիզի մէջ 2026 11-12 Ապրիլ 2026-ին գումարած խորհրդաժողովին յաջորդող...

«Առինջ Մոլ»-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել, շտապօգնություն ենք կանչել. մոլի փոխտնօրեն

23/07/2026

 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի՝ թվով 26 առևտրային տաղավարների կապարակնքումը տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման, և աշխատակիցներն այդ մասին իմացել...

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական