Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային մի հիմնարկ է

02/06/2022
- Տեղական

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նաեւ նշել է. «Առաջին հայացքից այս տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին, բայց պարզվում է, ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել, չի հանրայնացրել, իմ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով:

Այսպես՝ Հայաստանում 1997 թվականից գործող սորոսի հիմնադրամի պաշտոնական անվանումն է 2003 թվականից՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում:

Ըստ այդ ստորաբաժանման կանոնադրության, այն չի հանդիսանում իրավաբանական անձ, այլ, այստեղ ուշադիր, հանդիսանում է Լիխտենշտեյնի Իշխանությունում գրանցված իրավաբանական անձի մասնաճյուղ:

Լիխտենշտեյնի Իշխանությունը հանդիսանում է օֆշորային գոտի, այսինքն՝ Հայաստանում գործող սորոսի գրասենյակը ոչ այլ ինչ է, քան օֆշորային կազմակերպության մասնաճյուղ: Անտեղյակների համար նշեմ, որ օֆշորային գոտիները սովորական բիզնես շրջանառության մեջ պարզապես հարկերից չասեմ խուսափելու, ավելի շուտ հարկային օպտիմիզացիայի, հարկերը նվազեցնելու միջոց են:

Բայց այս դեպքում, մենք գործ ունենք ոչ թե առևտրային կազմակերպության հետ, այլ ոչ կառավարական հիմնադրամի հետ, հետևաբար, առաջին հայացքից, որևէ իմաստ չկա այն գրանցել օֆշորային գոտում, քանի որ ոչ առևտրային կազմակերպությունը որևէ հարկ, բացառությամբ աշխատակիցների հարկերից, չի վճարում:

Ուստի օֆշորային գոտում հիմնադրամ գրանցելը ունի լրիվ այլ նպատակ:

Օֆշորային գոտում, բացի հարկերի բացակայությունից, բացակայում է նաև, որպես կանոն, որևէ տեսակի արդյունավետ հսկողություն գումարների ծագման կամ ստացման աղբյուրների նկատմամբ, այսինքն՝ սորոսի գրասենյակը նման եղանակով պարզապես թաքցնում է, թե որտեղից են ստացվում Հայաստանի սորոսականների ֆինանսավորման միջոցները:

Մյուս կողմից, դրա ստուգումը պարզապես անհնարին է, քանի որ Լիխտենշտեյնը նման պետական գործառույթներ չի իրականացնում:  Էլ ավելի հետաքրքիր է, որ սորոսի միջազգային հիմնադրամի կայքում, որտեղ նշված է այդ կազմակերպության ողջ համաշխարհային կառուցվածքը, բացակայում է որևէ հիշատակում այն մասին, որ գոյություն ունի լիխտենշտեյնյան սորոսի գրասենյակ, որը մեծ հաշվով հենց նույն հայկական գրասենյակն է, քանի որ իրավաբանորեն  մասնաճյուղը դա ինքնուրույն սուբյեկտ չի, այլ իր հիմնադրի մի մասն է:

Այսինքն՝ Հայաստանում գործող սորոսական գրասենյակը դա օֆշորային մի հիմնարկ է, որը դուրս է որևէ տեսակի ֆինանսական վերահսկողությունից:

Նման պայմաններում առավել, քան հավանական է դառնում, որ հայաստանյան սորոսական գրասենյակը չի ֆինանսավորվում անմիջապես կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի (նա իմ կարծիքով, անգամ Հայաստանի տեղը քարտեզի վրա չգիտի և դա իրեն բացարձակ հետաքրքիր չէ) անձնական միջոցներից, այլ շատ հավանական է, որ այդ միջոցները տրամադրում է կամ Ջորջ Սորոսի անձնական ընկեր Ռեջեբ Թայիբ Էրդողանը կամ նրա կրտսեր եղբայր Իլխամ Ալիևը (վերջինս մի քանի հարյուր միլիոն դոլարի նվիրաբերություն է արել սորոսի հիմնադրամին):

Եվ շատ հավանական է, որ օֆշորային կազմակերպությունից անմիջապես ֆինանսավորվող, բայց օֆշորների դեմ հրապարակավ պայքարող, օրինակ, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլը և հարյուրավոր այլ կերպարներ, ստանում են իրենց «գործունեության» համար կեղտոտ ադրբեջանական կամ թուրքական փողեր, իսկ Դանիել Իոաննիսյանի հանրահայտ դռոնները, չի բացառվում, որ մատակարարում է անձամբ Սելջուկ Բայրաքտարը:

Կարծես թե, ինչպե՞ս չէր կարելի նկատել այս ամենը: Իմ կարծիքով շատ պարզ՝ ոչ ոք երկար տարիներ չէր հավատում, որ սա կարող է լինել իրականություն, մյուս կողմից բարձր գաղափարների տակ քողարկվող զանգվածը ստեղծում էր քաղաքացիական հասարակության շղարշ: Այս ամենը ավարտվեց մեր ազգային աղետով, ուստի Ջորջ Սորոսի կամ, միգուցե, Ռեջեբ Էրդողանի  հայաստանյան գրասենյակի գործունեությունը ենթակա է անհապաղ կասեցման, իսկ այնուհետև՝ լուծարման:

Հ.Գ. լուսանկարում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը իր ընկերոջ՝ Էրդողանի հետ»։

Նախորդ գրառումը

Քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն

Հաջորդ գրառումը

Մենք սիրով Նիկոլ Փաշինյան ենք վերադարձնում Արցախին հատկացված բյուջեն, թող տանի իր ընտանիքի հոգսերը հոգա. Մետաքսե Հակոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Նորություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Նորություններ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026
Հաջորդ գրառումը

Մենք սիրով Նիկոլ Փաշինյան ենք վերադարձնում Արցախին հատկացված բյուջեն, թող տանի իր ընտանիքի հոգսերը հոգա. Մետաքսե Հակոբյան

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական