Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղ ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 1964 քաղաքացի, այդ թվում՝ 36 անչափահաս

30/05/2022
- Տեղական

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՀՀ-ում իրականացվող ակցիաների ընթացքում մայիսի 20-ի դրությամբ՝ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 1964 անձ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ նրանցից 54-ը բերման է ենթարկվել քրեադատավարական ընթացակարգով, իսկ 1910-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար։

Ընդ որում, վարչական իրավախախտում ենթադրաբար թույլ տալու համար բերման ենթարկվածներից որեւէ մեկը դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել։

«Հարուցվել է 1416 վարչական վարույթ, որևէ հայցադիմում ՀՀ վարչական դատարան դեռևս չի ներկայացվել և որևէ անձ վարչական պատասխանատվության չի ենթարկվել»,- նշել են ոստիկանությունից։

«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր նաև, թե քանի անչափահաս է բերման ենթարկվել և անչափահասներին ապօրինի բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար ոստիկանության քանի ծառայողի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել և արդյոք ոստիկանության այդ ծառայողների գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։

Այսպես, ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկվածներից 36-ը եղել են անչափահասներ, որոնցից 33-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։

«Անչափահասներին բերման ենթարկելու 2 դեպքերով նշանակվել է ծառայողական քննություններ, որոնք գտնվում են ընթացքի մեջ։ Կարգապահական կամ այլ բնույթի իրավախախտում թույլ տված ոստիկանության ծառայողների շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով։ Սույն դեպքերով ոստիկանության որևէ ծառայողի լիազորություն չի կասեցվել»,- հայտնել են ոստիկանությունից։

Աղբյուր` Փաստինֆո

Նախորդ գրառումը

Միջնամատը անպարտելիության ժեստ է․ Ալեն Սիմոնյանի մոր բացատրությունը

Հաջորդ գրառումը

Մայիսին ոստիկանությունն ստացել է $6.5 մլն պարգևավճար, ուսուցիչը, բժիշկը չեն ստացել, Նիկոլը թքած ունի նրանց վրա

Համանման Հոդվածներ

Variety of dairy products on the table outdoors
Նորություններ

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026
Կինո-Թատրոն

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026
Նորություններ

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026
Նորություններ

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026
Հաջորդ գրառումը

Մայիսին ոստիկանությունն ստացել է $6.5 մլն պարգևավճար, ուսուցիչը, բժիշկը չեն ստացել, Նիկոլը թքած ունի նրանց վրա

Լրահոս

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական