Թշնամու կողմից օկուպացված Ակնայի շրջանում ականի պայթյունի հետեւանքով մեկ մարդ վիրավորվել է։
Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Չամենլի գյուղի տարածքում։Հաղորդվում է, որ ներքին զորքերի զինծառայող, սերժանտ Ազիզաղա Ումարովը պայթել է ականի վրա և տեղափոխվել հիվանդանոց։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է այս փաստը։