Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լոնդոնյան «The Guardian»ի արձագանքը

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

«Մենք ենք, մեր սարերը». Աբսուրդ հայկական երգիծանքն իր քիթն է տնկում Խորհրդային Ռուսաստանի վրա

Հեռավոր սարի լանջին, հեռու բուռն 1960-ականներից, միամիտ հովիվները զայրացնում են ոստիկանությանը իշխանության եւ պետության մասին այս նրբիմաստ ֆիլմ-այլաբանության մեջ։

Եթե երբեւէ եղել է հայկական կինոյի նոր ալիք կամ հայկական աբսուրդի ժանրի ալիք, ապա 1969 թվականի այս աշխույժ եւ դառնաքաղցր ֆիլմը, որը ներկայումս վերաթողարկվել է «Կլասիկի» առցանց հարթակում որպես հայ կինոյի սեզոնի մաս, կլինի առաջատարների շարքում։ Ֆիլմի սցենարը գրել է հայ գրող Հրանտ Մաթեւոսյանը սեփական վիպակի հիման վրա, իսկ բեմադրիչը Հենրիկ Մալյանն է։ Այս նրբիմաստ, դժվար ընկալելի ֆիլմ-այլաբանությունը իշխանության եւ պետության մասին է։

Ֆիլմի սկիզբն ազդարարող անսպասելի հնարքը պարզապես փայլուն է.1960-ականներին տեղի ունեցած՝ հասարակությանը հուզած բոլոր իրադարձությունների (փոփ երաժշտություն, պար, սպորտ) մոնտաժի խելացնոր ռիթմով։ Այս ամենը հանկարծակի անհետանում է՝ բախվելով հայկական լեռնաշխարհի գյուղական կյանքի լուռ ու հանդարտ իրականությանը, որտեղ չորս հովիվներ ապրում են այն նույն ասկետիկ, դժվարին կյանքով, ինչ իրենց նախահայրերը․կատակասեր, անհանգիստ Իշխանը (Ֆրունզիկ Մկրտչյան), դյուրագրգիռ Պավլեն (Խորեն Աբրահամյան), մելամաղձոտ այրի Ավագը (Ազատ Շերենց) եւ համալսարանի շրջանավարտ Զավենը (Արմեն Այվազյան), որը սովորություն ուներ ոչխար մորթելիս արտասանել Շեքսպիրի Օթելլոյի հետեւյալ խոսքերը․ «Մի անգամ Հալեպում…. մի շուն տաճիկ ծեծում էր մի վենետիկցու եւ հայհոյում էր իմ ազգը։ Ես բռնեցի այդ թլպատված շան կոկորդը … եւ կտրեցի ահա այսպե՜ս»։ Այս տողերն արձագանք էին գտնում այն հայերի շրջանում, որոնք համարձակվում էին ցեխ շպրտել խորհրդային կարգերի վրա։

Մի գիշեր խիստ մրսած եւ քաղցած Իշխանը գտնում է մոլորված եւ, ըստ երեւույթին, անտեր ոչխարներ եւ մորթում է դրանք՝ իր եւ սարալանջին ցրտից դողացող իր ընկերների համար խիստ ցանկալի խորովածը պատրաստելու համար։ Բայց այստեղ նրանց է մոտենում մեկ այլ հովիվ՝ Ռեւազը (Արտավազդ Փելեշյան) եւ հարցնում, թե նրանք չե՞ն տեսել իր մոլորված ոչխարներին։ Ծաղրը, արհամարհանքը եւ շփոթմունքը միախառնելով՝ Իշխանը եւ մյուսները հայտնում են կատաղած Ռեւազին, որ կերել են իր ոչխարները եւ նրան բավարար չափով գումար են վճարում դրա դիմաց։ Ռեւազը թողնում-հեռանում է։

Հաջորդ օրը Ռեւազի տուն է այցելում մի կպչուն ոստիկանական տեսուչ (Սոս Սարգսյան), որը տարակուսած եւ կատաղած է այն փաստից, որ Ռեւազը չի ցանկանում դատարան դիմել։ Այս ոստիկանը իր առջեւ հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու խնդիր է դնում․ նա չի հանդուրժի հովիվների շրջանում այս քաոսային ասեկոսեների պարզունակ աշխարհը եւ նրանց կպարտադրի Խորհրդային պետության ռացիոնալ տեխնոկրատական հզորությունը՝ դա հաճախ անելիս բռնկվելով ու իր զայրույթն արտահայտելով ռուսերենով։ Սակայն անհրաժեշտ է, որ բոլոր չորս վկաները հստակ ցուցմունքներ տան, ներկայացնեն հանցանքի մանրամասն նկարագրությունը, խոստովանություններ կամ վկաների հստակ հայտարարություններ անեն։

Սակայն դա պարզապես անհնար է։ Հովիվները խուսափողական պատասխաններ են տալիս, հեգնում են ու շաղակրատում, դե իսկ տեսուչը, որպես գաղութային կառավարիչ, որն աստիճանաբար բնիկ է դառնում, գնալով ավելի քիչ է հակված շարունակելու գործը։ Վերջապես, հինգ տղամարդու կողմից սարերում բեմադրված դատավարության ընթացքում նրանք իրենց բողոքն են հայտնում ընդդեմ խորհրդային պետության, որն իրենցից խլում է իրենց աշխատանքն ու արտադրանքը, տվյալ դեպքում՝ ոչխարները, եւ որտեղ նորմայից որեւէ շեղում դիտվում է որպես մի տեսակ գաղափարական գողություն։

Այս ֆիլմը լի է նուրբ սրամտությամբ եւ իմաստուն հումորով։ Այն մի տեսակ ձեն-բուդդիստական երգիծանք է՝ հասցեագրված օրենքին ու կարգերին։ Միլիցիոները նաեւ զբաղվում է մի գործով, որտեղ մի մարդ մեղադրվում է հարբելու համար տուգանք վճարելու նպատակով իր կնոջ ամուսնական մատանին գողանալու մեջ եւ ուղարկվում է աշխատանքային գաղութ։ Երբ խոսք է լինում խորհրդային պետության մասին, մասնավոր ամուսնական հարցեր գոյություն չունեն, եւ նույնիսկ սրա մասին պնդելը լուրջ իրավախախտում է։ Եվ վերջապես, այս ոչխարներն ինքնին հակասական խորհուրդ ունեն․ արդյոք նրանք իշխանությունների թելադրած կոնֆորմիզմի կողմնակի՞ցն են, թե՞ վայրի, անսանձ ու անկառավարելի են։ Ֆիլմն ունի խորիմաստ քաղաքական ուղերձ։

Փիթեր Բրոդշոու

«Գարդիան», Լոնդոն, մայիսի 9, 2022։

Անգլերենից թարգմանեց ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Ի ՀՈՒՇ. ԱՐԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հաջորդ գրառումը

Հայ պարողները «Էրոուեյվզում»

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026
Ազգային

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Հաջորդ գրառումը

Հայ պարողները «Էրոուեյվզում»

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական