Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպէ՞ս փրկել Լեւոն Վարդանի անուան մատենաշարը

28/08/2020
- 28 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թագաժահրի իշխանութեան այս ժամանակաշրջանին  հանգուցեալ բարեկամներու վերջին յարգանքի պարտականութիւնը »պարտադրաբար» զլացուեցաւ. կարելի չեղաւ նոյնիսկ մօտ բարեկամներու թաղման արարողութեան ներկայ գտնուիլ կամ տնային ցաւակցական այցելութիւններ տալ:  Դիմատետրէն տեղեկացանք նաեւ հեռաւոր ափերու վրայ պատահած մահերու մասին. էջերով գրութիւններ եւ զիրար հրմշտկող լուսանկարներ  սակայն հանգուցեալին եւ անոր վաստակին մասին հազիւ մակերեսային տեղեկութիւն մը:  Կրկին  տասնեակներով, միատող  իրարանման, հազուադէպօրէն հայատառ ցաւակցական արտայայտութիւններ` անխուսափելի

«Աստուած հոգին լուսաւորէ»-ներով եւ »R.I.P.»երով: 

Տխրութեամբ տեղեկացանք վաստակաշատ ուսուցչուհի տիկ. Վեհանոյշ Մելիտոնեան-Պետիրեանի մահուան մասինՙ »հրեշտակներու քաղաքին» մէջ:  Հանգուցեալը այրին էր բանաստեղծ  արձակագիր  գրականագէտ  խմբագիր  պատմաբան եւ ուսուցիչՙ Լեւոն Վարդան-Պետիրեանի: 

Տիկին Վեհանոյշը եւ կամ բոլորին համար տիկին Վեհանը  իր ետին կը ձգէ բարի եւ արդար յիշատակ մը:  Հայերէն լեզուի վաստակաշատ ուսուցչուհի (Դարուհի-Յակոբեանի   Երուանդ Տեմիրճեանի եւ Հայ Աւետարանական Գոլէճի մէջ)  սիրուած բոլորէն  տասնեակ տարիներով մաս կազմած էր ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Ալեք Մանուկեան կեդրոնի մշակութային յանձնախումբին եւ Ս.Էջմիածնի կրօնասէր տիկնանց համախմբումին:  Ամուսնոյն մահէն ետք մտասեւեռումի վերածած էր անոր անտիպներուն հրատարակութիւնը:  Յաջողեցաւ հրատարակել Լեւոն Վարդանի տասնեակներով անտիպ ձեռագիրերէն չորս հատորներ. 

– Արեւմտահայութիւնը տնտեսական յարաբերութիւններու ճամբուն վրայ (Պէյրութ  1998  Կարպիս Լ. Նազարեան հիմնադրամի հրատարակութիւն  թիւ 2  255+i էջ),

– Մարդեր ճամբու մայթերէն (Պէյրութ  1999  239 էջ),

– Հարկերը Օսմանեան եւ Պարսկական կայսրութիւններու մէջ. ԺԵ-Ի դար. Ա. հատոր Ա-Ի (Երեւան  2004  ԳԱԹ  559+i էջ եւ քարտէս),

– Հարկերը Օսմանեան եւ Պարսկական կայսրութիւններու մէջ. ԺԵ-Ի դար. Բ. հատոր Ա. մաս Լ-Հ  Բ. մաս Հ-Ֆ (Պէյրութ  2012  423 էջ եւ քարտէս):

Աւելին. առանց մէկ ձեռքին տուածը միւսին յայտնելու  իր այրի կնոջ լուման տարաւ Ս.Էջմիածին ու յանձնեց իր շատ սիրած ու յարգած Գարեգին Ա. Սարգիսեան վեհափառին  խնդրելով տրամադրուած գումարին տոկոսներով իր ամուսնոյն յիշատակին հրատարակել արժանաւոր գրողներու-բանասէրներու գործերը:  Հրատարակուեցան իրերայաջորդ հետեւեալ երեք հատորները 1999-ին  2002-ին եւ 2003-ին:

– Սուրէն Դանիէլեան.  Զարեհ Խրախունի. Բանաստեղծութեան ազատագրումը (Ս.Էջմիածին  1999  288 էջ)

– Գնել Գրիգորեան.  Նուիրատուութիւներ Անիի եկեղեցիներին ու վանքերին (X-XIV դդ.) (Ս.Էջմիածին  2002  134+ii էջ)

– Գէորգ արքեպիսկոպոս Սերայտարեան.  Եկեղեցական տոմարագիտութիւն (Ս.Էջմիածին  2003  142+i էջ)

Մատենաշարը հաստատուած էր վստահութեան ու բարիկամեցողութեան ոգիով: Ո՛չ մէկ գրաւոր հաստատագիր եւ կամ համաձայնագիր ստորագրուած էր:  Միակ հաստատումը գուցէ  հրատարակուած հատորներու տիտղոսաթերթերուն հանդիպակաց էջերու հետեւեալ արձանագրութիւններն են. »Սոյն հատորը տպագրուում է մեկենասութեամբ տիկին Վեհանուշ Վարդանի ի յիշատակ իր սիրելի ամուսնոյնՙ ծանօթ սփիւռքահայ գրագէտ եւ պատմաբան Լեւոն Վարդանի» (մատենաշարի առաջին հատոր),  »արդեամբք եւ ծախիւք Լեւոն Վարդան հիմնադրամի (Պէյրութ)» (մատենաշարի երկրորդ հատոր),  »տպագրուում է արդեամբք եւ ծախիւք Լեւոն Վարդան հիմնադրամի (Պեյրութ)» (մատենաշարի երրորդ հատոր):  

Հակառակ պնդումներու, տիկին Վեհան մնաց անզիջող եւ նոյնիսկ մերժեց ընտանիքին բարեկամ եւ իրաւագէտ Մեթր Գասպար Տէրտէրեանի պատրաստած »համաձայնագիր»-ը ներկայացնել նորընտիր կաթողիկոսՙ Գարեգին Բ.ին:  Բաւականացաւ սոսկ բերանացի յիշեցումով մը:

Տարիներ անցան եւ ո՛չ մէկ հրատարակութիւն  ո՛չ մէկ հաղորդագրութիւն կամ լրատուութիւն մատենաշարին մասին:  Հետամուտՙ իր ամուսնոյն անտիպներու հրատարակութեան  լռելեայն կը տառապէր ի տես այս անտարբերութեան:  Չդիմացաւ  եւ արտօնեց որ համակարգչային թղթատարով կապուիմ Ս.Էջմիածնի հրատարակութիւններու պատասխանատուին հետ եւ հետապնդեմ այս հարցը: Այդպիսով  տիկին Վեհանին հեղինակային նախընտրութեամբ ու թելադրանքով հրատարակուեցաւ չորրորդ հատորը  մատենաշարի երրորդ հատորի հրատարակումէն… 12 տարիներ ետք:  Այն Գէորգ Տէր-Վարդանեանի հրատարակութեան պատրաստած հետեւեալ գիրքն էր. Սուրէն Գօլանճեան  Յովհաննէս վարդապետ Հիւսեան  Բաբգէն աթոռակից կաթողիկոս Կիւլէսէրեան  Գէորգ Տէր-Վարդանեան.  Եղեռնը եւ մեր ձեռագրերի կորուստներն ու փրկութիւնը  (Ս.Էջմիածին  2015  383+i էջ)  որուն էջ 5-ին վրայ արձանագրուած է. »Սոյն հատորը տպագրուում է մեկենասութեամբ տիկին Վեհանուշ Վարդանի ի յիշատակ սիրելի ամուսնոյնՙ  ծանօթ սփիւռքահայ գրագէտ եւ պատմաբան Լեւոն Վարդանի»:  Հրատարակութեան լուրը իմացանք մամուլէն  իսկ գիրքի առաջին օրինակն ալ ստացանք 3 տարի ետք … Ս.Էջմիածին այցելութեան մը առիթով: 

Վերջին հատորին հրատարակումէն անցաւ նաեւ 5 տարի  եւ տիկին Վեհանը հանգչեցաւ ի Տէր:

Հիմա ի՞նչ …

Կ՛արժէ որ Ս. Էջմիածնի դիւանատունէն կամ հրատարակչութեան տեսչութենէն հաղորդագրութիւն մը յանձնուի մամուլին: Աւելի՛ն. կ՛արժէ որ Ս.Էջմիածնի կրօնասէր համախմբումի ժրաջան տիկինները  ի յարգանս իրենց տասնամեակներու վարչական ընկերուհիի բարի յիշատակին  վերականգնեն եւ ապահովեն շարունակականութիւնը մատենաշարին  իբրեւ նուազագոյն յարգանք հանգուցեալին յիշատակին  որպէսզի յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Տիկին Վեհանի եւ ամուսնոյնՙ Լեւոն Վարդանի հետ մեր ընտանեկան  բարեկամական յարաբերութիւններուն պարտաւորութեան տակ գրի առնուեցան վերի տողերը: 

Փափաքեցանք յարգել իրենց յիշատակը եւ մոռացումէ կամ այլ նկատառութիւններէ փրկել մատենաշարը  որուն գոյութենէն տեղեակ իսկ չեն բարերարին հարազատները եւ անմիջական պարագաները:

Հիանալի քրիստոնավայել առիթ մըն է վերանանուանելու մատենաշարը «Լեւոն եւ Վեհան Վարդան-Պետիրեան մատենաշար»  եւ ի մի հաւաքել տիկին Վեհանի մամուլին մէջ ցրուած կրթական եւ հրապարակագրական էջերը եւ հրատարակել վերանուանուած մատենաշարին առաջին հատորով:

Վ.Գ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«100 տարի տնից հեռու» ֆիլմը PBS-ով ամսի 1-ին

Հաջորդ գրառումը

Թուրք նախկին ծովակալ․ «Թուրքիան հիմա 2-րդ Սևրին է դիմակայում»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Թուրք նախկին ծովակալ․ «Թուրքիան հիմա 2-րդ Սևրին է դիմակայում»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական