Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույս է տեսել Ստ. Պապիկյանի նոր ուսումնասիրությունը

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս է տեսել անվանի գիտնական, բազմաթիվ ակադեմիաների անդամ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի աշխատակից  Ստեփան Պապիկյանի «Նորվեգիայի տնտեսության հետագիծը (առաջարկություններ Հայաստանի համար)» գրքույկը 50 էջ ծավալով: Այն տպագրվել է  ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի երաշխավորությամբ:

Գրքում ներկայացվում են Նորվեգիայի տնտեսության զարգացման միտումները: Նորվեգիայի տնտեսության բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում կատարվել են անհրաժեշտ վերլուծություններ,որոնք հնարավորություն կտան Հայաստանի տնտեսության համար կատարել առաջարկություններ:

Նորվեգիա, պաշտոնական անվանումով՝ Նորվեգիայի Թագավորություն, ինքնիշխան եւ միասնական միապետություն է, որը զբաղեցնում է Սկանդինավյան թերակղզու արեւմտյան հատվածը, Յան Մայեն կղզին եւ Շպիցբերգեն կղզեխումբը: Այն հիմնականում լեռնային երկիր է:                            

Տարածությունը կազմում է 385207 քառակուսի կիլոմետր, որից 5.7 տոկոսը` ջրային: Բնակչությունը կազմում է 5 367 580 մարդ 2018թ. տվյալներով: ՀՆԱ-ի մեծությունը 344.5 միլիարդ դոլար է, մեկ անձի համար` 81550 դոլար 2018թ.:Աշխարհում գրավում է այս ցուցանիշով վեցերորդ տեղը: Բյուջետային 2009-ի ճգնաժամային տարում Նորվեգիան աշխարհում միակ տնտեսությունն էր, որն ուներ պետական բյուջեի ավելցուկ: ՀՆԱ-ի հետ կապված բյուջեի հավելուրդը կազմել է + 9,9%: 2010-ին աշխարհում միայն երեք երկրի բյուջեն ուներ ավելցուկ. Նորվեգիան (+ 9,4%), Հոնկոնգը (+ 3,0%), Սաուդյան Արաբիան (+ 1,3%):

Աշխատանքում ուսումնասիրվել է Նորվեգիայի տնտեսության զարգացման միտումները՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսները, էներգետիկ հնարավորությունները եւ այլն:Համեմատական վերլուծության եղանակով կարելի է հանգել այն եզրակացության, որ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար Նորվեգիայի տնտեսության  զարգացման մարտավարությունը եւ ռազմավարությունը կարող են օրինակելի լինել:

«Նորվեգիան աշխարհի զարգացած պետություններից է: Նրա տնտեսությունը վերջին տասնամյակների ընթացքում մեծ զարգացում է ապրել: Այդ պատճառով Նորվեգիայի տնտեսության բազմակողմանի ուսումնասիրությունը  հնարավորություն կտա կատարել անհրաժեշտ վերլուծություններ,որպեսզի  Հայաստանի համար գտնենք հնարավոր զուգահեռներ,հետեւաբար նաեւ զարգացման հեռանկարներ»,- գրում է հեղինակը:

Աշխատանքում օգտագործվել են տվյալների հավաքման համեմատական վերլուծության մեթոդները, մակածության եւ արտածման մեթոդների օգտագործմամբ կատարվել է անհրաժեշտ եզրակացություն: 

Նորվեգիան հարուստ է բնական ռեսուրսներով, որոնք հնարավորություն են տալիս ունենալ զարգացած տնտեսություն: Ընդ որում, բնական ռեսուրսները պետական սեփականություն են հանդիսանում: Ցանկալի է, որպեսզի սահմանա-դրորեն ՀՀ տարածքում գտնվող բոլոր բնական ռեսուրսները դառնան պետական սեփականություն:

Առաջարկվում  է ՀՀ հիդրոէներգետիկայի ոլորտում կառավարման արդյու-նավետ համակարգ,որի դեպքում խելացի կօգտագործվեն առկա ջրային ռեսուրսները հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ջրի հիդրոլոգիական ռեժիմները, բուսական եւ կենդանական աշխարհի վրա բացասական ազդեցությունները եւ այլն:Ստեղծել պետության մասնակցությամբ խառը տիպի էներգետիկական ընկերություններ, հետեւաբար եւ զարգացնել բաժնետիրական ընկերությունները:

Գիրքը նախատեսվում է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլ նաեւ տվյալ բնագավառի մասնագետների համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բացահայտելով Էիչի Շիբուսավային, որ օգնել է հայ գաղթականներին

Հաջորդ գրառումը

Հալէպի մեր ակումբներն ու միւս օճախները

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հալէպի մեր ակումբներն ու միւս օճախները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն...

ԿարդալDetails

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական