Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համբավանուն. ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հայ կինոարվեստին նվիրված գրական անդաստանը վերջերս հարստացավ ուշահարույց, շատ կարեւոր մի ժողովածուով: Լույս է տեսել (հայերեն եւ ռուսերեն) ճանաչված գրող, կինոգետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանի «Փելեշյան՝ մեր ժամանակի լեգենդը» գիրքը:

Արդարացիորեն ճշգրիտ կարծիք է տվել գրքի հեղինակին անվանի կինոգետ Հրանտ Հակոբյանը. «Սերգեյ Գալստյանի կողմից նախ եւ առաջ արժեւորվում է մարդը, ստեղծագործողը: Կինոգետի ու նաեւ հոգեբանի անաչառ ու սթափ մոտեցումով Սերգեյ Գալստյանը հայ կինոարվեստի գործիչներին նվիրված հսկայական աշխատանք է կատարել, մասնավորապես նաեւ ազգային կինոյի կենսագրությունը մոռացումից փրկելու ու հետագա սերունդներին փոխանցելու հեռատես ու սրտացավ մարդկային մոտեցմամբ»:

Արժեր հիշատակել այս կարծիքը, քանզի Սերգեյ Գալստյանի վերոհիշյալ ժողովածուն նվիրված Արտավազդ Փելեշյանին, եւս մեկ անգամ բացառիկորեն հաստատեց դրա ճշմարտությունը:

Ինչպես արդարացիորեն նշված է գրքի նախաբանում, «Աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը ընդգրկված են Համառուսաստանյան պետական կինոինստիտուտի ուսումնական ծրագրերում: Եվ ուշագրավ է նաեւ, որ Փարաջանովն ժամանակին ասել էր. «Փելեշյանը համաշխարհային երեւույթ է: Կինոյի բացարձակ հանճար»: Իսկ ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Գոտֆրի Ռեջջոն ասել է. «Ես բազմաթիվ ֆիլմեր եմ դիտել տարբեր երկրներում եւ մտածում եմ, եթե հարկ լինի ընտրել ամենաբացառիկ ռեժիսորին, ում հետ կցանկանայի հանդիպել երբեւէ, ապա ես կընտրեի Արտավազդ Փելեշյանին: Կինոյում իմ կուռքը Փելեշյանն է, հայ հանճարը»: Իսկ ֆրանսիական «Լը Կայե դյու Սինեմա» ամսագիրը նրան հռչակել է «Մեր ժամանակների մեծագույն կինոմատոգրաֆիստը»:

Սերգեյ Գալստյանը անկեղծորեն կիսվում է իր ընթերցողի հետ. «Ինչո՞ւ որոշեցի Փարաջանովից հետո գրել Փելեշյանի մասին: Անկեղծ ասած՝ այս հարցին դժվարանում եմ պատասխանել… Բա՜յց… Մեր ազգը հանճարների պակաս չունի: Փելեշյանը մեր նոր հանճարն է: 1938-ի փետրվարյան մի նշանավոր օր հայ ժողովրդի բեղմնավոր արգանդը լույս աշխարհ բերեց Արտավազդ անունով մի մանչուկ: Տարիներ անց աշխարհը ճանաչեց նրան, մեծարելով մեր ժամանակների լեգենդ՝ Արտավազդ Փելեշյան»:

Սերգեյ Գալստյանի այս ժողովածուն արժեքավոր եւ հետաքրքրական է նրա յուրահատուկ նախաձեռնությամբ՝ ընդգրկել դրանում աշխարհի տարբեր երկրների անվանի կինոգետների բարձր կարծիքները Փելեշյանի մասին:

Սա գրեթե բացառիկ երեւույթ է: Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Դանիայի, Անգլիայի մի շարք շատ անվանի կինոգետներ, կինոռեժիսորներ, քննադատներ, լրագրողներ իրենց հիացական կարծիքներն են հայտնել (մամուլում, գրքերում) Արտավազդ Փելեշյանի մասին: Եվ նվիրական գործ կատարելով, Սերգեյ Գալստյանը հավաքելով, ի մի բերելով՝ այդ ամենը զետեղել է իր ստեղծած ժողովածուում: Այդպիսով նա կերտել է մի յուրահատուկ արձան հայ մեծանուն կինոռեժիսորին, կատարելով թե՛ մասնագիտական, թե՛ ազգային կարեւոր գործ:

…Ինչպես գրել է ժամանակին հայտնի կինոգետ Գրիգորի Չուխրայը («Կոմունիստ» թերթ, 27.02.1977 թ.)՝ «Փելեշյանի «Տարվա եղանակներ» ֆիլմը երեւույթ է, մեզանում նման մակարդակի ֆիլմ չի եղել: Ես համոզված եմ, որ  եթե այդ ֆիլմը ցուցադրվի որեւէ կինոփառատոնի ժամանակ, այն կդառնա այդ փառատոնի տոնը եւ կշահի ամենաբարձր մրցանակը, քանզի այդ ֆիլմի հեղինակը տաղանդավոր մարդ է, իսկական բանաստեղծ, որ խորապես ու ինքնատիպ նվիրված է իր ժողովրդին»:

Ֆրանսիացի ճանաչված քննադատ Սերժ Դանեն Փարիզի «Լիբերասիոն» թերթում (11.08.1983 թ.) գրել է. «Փելեշյանի համար իր ֆիլմերում մարդու կյանքը ինչ-որ իմաստով վերարտադրում է ամբողջ մարդկության պատմությունը»: Սա յուրահատուկ, բացառիկ բնորոշում է, որը ճշգրիտ ու փիլիսոփայորեն արտացոլում է Փելեշյանի՝ Սերժ Դանեի կողմից նշած ու մեծապես գովերգած ֆիլմերը. «Տարվա եղանակներ», «Մենք», «Մեր դարը»: Դանիացի հայտնի կինոգետ Լարս Հենրի Օգորը Կոպենհագենի կինոփառատոներից մեկի ժամանակ ասել է 06.06.1990 թ.ին «Հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին անվանում են մեր օրերի մեծագույն կինեմատոգրաֆիստը աշխարհում»:

Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Տեղին է մեկ անգամ եւս հայտնել մեր երախտիքը հիշյալ գրքի կազմող, հրատարակիչ Սերգեյ Գալստյանին ու մաղթել ընթերցողին բարի վայելում:

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Յարոն Վայս. «Եկե՛ք Արցախ»

Հաջորդ գրառումը

Լևոն քնի՛, Լաո, զարթնի՛. արձագանք՝ Լևոն Տեր ֊ Պետրոսյանին

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Լևոն քնի՛, Լաո, զարթնի՛. արձագանք՝ Լևոն Տեր ֊ Պետրոսյանին

Լրահոս

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք...

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

30/06/2026

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի...

Քպ-ն ԱԺ փոխնախագահներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին

29/06/2026

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԺ երկու փոխնախագահները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային...

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

29/06/2026

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի...

Կանգնած ենք  այն աշխատակիցների կողքին, ովքեր հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ. «Միասնության թևեր»

29/06/2026

Սա քաղաքական հետապնդման և պետական համակարգի վտանգավոր ապականման մասին ահազանգ է. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. Գորիսի ավագանու անդամ,...

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական