Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ մտահոգությունից մինչեւ տագնապ

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Մերօրյա հայաստանյան առօրյայում ու միջավայրում սպասվածից ավելի հաճախ են կարծիքներ հնչում հայերիս պետության ապագայի, անգամ լինելիության շուրջ: Անվարան նշեմ. անպատվաբեր մի պահվածք: Անշուշտ կարելի է երկար խոսել նման մոտեցման շարժառիթներից, պարզամտությունից մինչեւ թշնամանքի դրսեւորումներ արձանագրել, բայց դրանցից վիճակը չի հանդարտվի ու խաղաղվի, քանզի պետականության կորստի հետ կապված փաստարկներն ու հիմնավորումները բազմաշերտ են ու յուրօրինակ աճպարարված: Դասագրքային մոտեցումներից պարզ է դառնում, որ պետությունը քաղաքակրթության հնագույն ինստիտուտներից մեկն է, որն առաջացել է մոտ 10000 տարի առաջ՝ Միջագետքի առաջին հողագործական համայնքներում: Այս կարճ թե երկար պատմական ժամանակահատվածն անցնելուց հետո ժամանակակից պետություններում ձեւավորվել են որոշակի ուժի բանակներ, հարկային ու կենտրոնացված կառավարման մարմիններ, իրավահամակարգ: Հայաստանի հանրապետությունն այսօրինակ առումներով բացառություն չէ, անգամ գործող իշխանության մերն ուրիշ է  կարգախոսի պարագայում:

Հետաքրքրական մի դիտարկման հանդիպեցինք մասսայական մի հրապարակում ընթերցելիս, ուր նշվում էր, որ պետությունը սոցիալական հարաբերությունները կարգավորող անկախ, կենտրոնացված, սոցիալ-քաղաքական կազմակերպություն է, որը գոյություն ունի բարդ, շերտավորված հասարակությունում եւ բաղկացած է երկու հիմնական շերտերից՝ կառավարողներից եւ կառավարվողներից: Այս երկու շերտերի հարաբերությունները բնորոշվում են առաջինների քաղաքական գերիշխանությամբ ու երկրորդների հարկային պարտավորություններով: Ինչ-որ առումով տարօրինակ է ստացվում, քանզի գիտենք, որ քաղաքական գերիշխանության թիմերը հիմնականում հարկատուների կողմից վարձված մասնագետներ են, թերեւս՝ ազնիվ ու շիտակ կառավարիչներ: Ահա այստեղ է գտնվում խնդիրն ու լուծումը, որը երեք տասնամյակ է մտահոգում  ու տանջում է հայ ու հայաստանյան հանրությանը թե՛ պաշտպանական, թե՛ անվտանգային առումներով: Եվ հարցը՝ ինչպե՞ս են արդեն իսկ տեսանելի ժամանակահատվածներում կայացած պետությունները լուծել հիշյալ խնդիրները, հնչում է պարբերաբար: Որ ուղիները տարբեր են, սկսած մարդկային ու ազգային առանձնահատկություններից մինչեւ համամարդկային չափորոշիչների ու գործընթացների կիրառումը, սրանք հիմնականում ընդունելի նորմեր են համարվում, ազգային մենթալիտետի որոշ շրջանցումներով:

Այս առումով ինչ բնութագրում տալ մեզանում շատ հաճախ հիշեցվող Սինգապուրի պարագայում, ուր բնակչության 37 տոկոսը ֆոլկ անվանվող չինացի հավատացյալներ են, 20 տոկոսը քրիստոնյաներ, 15-ական տոկոսը մուսուլմաններ ու բուդդիստներ, 5 տոկոսը հինդուներ… Խառնից էլ խառնակ մի հանրություն, որի պայմաններում հողազուրկ, 1 քառակուսի կիլոմետր տարածքում աննախադեպ 9000 մարդ բնակվելու պարագայում երկիրը կայացել ու բարգավաճում է, ինչ է թե… խոշոր տուգանքներ են սահմանված ծխախոտը նետելու համար: Պատահաբար թե չգիտես ինչ շարժառիթով չի ասվում, որ գյուղնշանակության հող ու նույնանուն նախարարություն չունեցող այս պետությունում մինչեւ 150 հազար տոննայի հասնող թռչնամսի արտադրություն է իրականացվում, երբ ՀՀ ցուցանիշը դրա 10 տոկոսն էլ չի կազմում, ձվի ու ձկան առումներով Սինգապուրը ինքնաբավ է, որը չես ասի մեր պարագայում, քանզի ճտերը Գերմանիայից են բերվում, ձկնատեսակները՝ որտեղից պատահի: Տեղեկատուներից մեկից հաջողվեց ծանոթանալ, որ հազիվ Երեւանի երկու չափից մի փոքր մեծ պետությունը 50 հազարը գերազանցող բանակ է պահում, 12 մլրդ դոլարի ռազմական ծախսեր է իրականացնում, որը ՀՀ-ի ողջ բյուջեի գրեթե քառապատիկն է: Եվ հարցը՝ ՀՀ քաղաքացիս ինչու է հիշում եւ հարկ համարում իր մտահոգությունը հանրայնացնել հերթական անգամ, բնական ու բանական է:

Ողջ խնդիրն այն է, որ արդեն քանի տասնամյակ ՀՀ տնտեսություն անվանվողն ընդամենը… տնտեսությունիկ է, գրեթե աննշան թիվ թե պատկեր, որով դժվար է համապետական հարց ու խնդիր լուծել, եթե այն անգամ լումա առ լումա նպատակային ծախսվի: Շարքային քաղաքացու գործը չէ մտնել այսօրինակ հարաբերությունների մեջ, այլ պահանջել ու նպաստել տնտեսություն համարվողի առանձին ոլորտների ու ճյուղերի աճին ու զարգացմանը, որոնցից հերթականն այս օրերին գյուղաբնակ հողագործների` պարարտանյութի գների աննախադեպ աճի հետ է կապված: ՀՀ կառավարությունը ելք է որակել պարարտանյութի որոշակի սուբսիդավորումը… բանկերի սահմանած վարկային տոկոսները մասամբ մեղմելու միջոցով: Մեր մարդիկ լսում են հողագործների խոսքը, երբեմն թե հաճախ՝ զայրույթը, եւ տարօրինակ համարում խնդրի լուծումը բանկերին բյուջետային գումարներ հատկացնելու եւ պարարտանյութը ընտրված 14  կազմակերպությունների կողմից ներկրելու որոշումը: Այս մեթոդով աշխատաոճը տասնամյակներ շարունակ բուն գյուղաբնակին դարձնում է ընդամենը բանկերի ոչ ցածր վարկատոկոսները վճարող եւ ընկերություններին հարստացնող կարծեցյալ շահառու, որին պետությունն իբր օգնում է: Ավաղ, պետությունը խոչընդոտում է գյուղացիական տնտեսությունների որեւէ ձեւով կայացմանը, այն լինի անհատական թե իր կողմից հաճախ գովերգվող կոոպերատիվ աշխատաձեւի միջոցով:

Թե ինչպես են վարվել այլք, փորձենք ներկայացնել, ասենք… երբեմնի սոցիալիստական Չեխիայի օրինակով, որը ՀՀ-ի պես չորս հարեւաններով է շրջապատված, մեր պես նավթ ու գազ էլ չունի, բայցեւ՝ զարգացածության բարձր աստիճան ունի: Թող որ ոչ տնտեսագիտական խոր ուսումնասիրություններով, այլ ընդամենը լրագրողական հետաքննությունների սիրողական մակարդակով արված գնահատականներից պարզում ենք, որ Չեխիայի գյուղոլորտում ընդգրկված է երկրի աշխատունակ բնակչության 2,5 տոկոսը: Ոլորտում արտադրվող հիմնական արտադրանքներն են հացահատիկները, կարտոֆիլը, շաքարի ճակնդեղը, կաթնեղենն ու մսատեսակները: Այս երկրում եղել եմ 1970-ականներին եւ չորս տարի առաջ. պարենը հիմնականում տեղական է եւ համընդհանուր մատչելի, որը կվկայեն նաեւ այստեղ ժամանակավոր թե մշտական բնակվող մեր հայրենակիցները: Տարօրինակ զգացում ենք ապրում, երբ բուն չեխերը խոսում են հայերի աշխատասիրության ու գործարարության հանդեպ առանձնահատկություններից: Երբ այն ՀՀ գյուղոլորտ ենք տեղափոխում, արձանագրում ենք, որ մեր հիմնական արտադրանքը այգիների մրգերն ու ջերմոցների վարունգն ու լոլիկն են, որոնք նվազագույնս են առնչվում մոտ 40 տոկոս կազմող գյուղաբնակների ու ՀՀ պարենանվտանգության ու պարենապահովության խնդրի հետ: Ահա ինչ ասաց Չեխիայում բնակվող ՀՀ այսօրինակ գործերով մտահոգ մեր հայրենակիցը. անցեք 40-րդ հորիզոնականի մերձակա տարածքներով անցնող Եվրոպայի հարավային երկրներով, որում է գտնվում նաեւ մեր երկիրը: Ամենուր եգիպտացորենի դաշտեր են՝ Իտալիա 6-7 մլն տոննա, փոքրիկ Սերբիա՝ 7-8 մլն տոննա, Հունգարիա՝ 8 մլն տոննա, Ֆրանսիա՝ 12-14 մլն տոննա, Ռումինիա՝ 15-16 մլն տոննա, ողջ Եվրոպայում մինչեւ 130 մլն տոննա տարեկան բերք: Նույնն է Չինաստանի, մոտ 240 մլն տոննա, եւ ԱՄՆ-ի պարագայում՝ գրեթե 400 մլն տոննա: Ինչո՞ւ է Հայաստանը մեկուսացել այս գործընթացում, երբ պայմաններն առավել քան նպաստավոր են: Հարցեր, հարցեր, որոնց պատասխանել է անհրաժեշտ: Այն եվրոպացի ֆերմերները որպես լիարժեք անասնակեր են օգտագործում, անասունների մթերատվությունն են ավելացնում: Չեխիան մի փոքր հյուսիսում է գտնվում, սակայն աշխատում է ետ չմնալ այս գործընթացից, որի շնորհիվ թե՛ արտադրողներն ու վերամշակողները գործ ունեն, թե՛ արտահանման ծավալներն են ավելանում: Երկիրը տարեկան մինչեւ 150 մլրդ դոլարի արտահանում է իրականացնում, երբ ՀՀ ցուցանիշը դրա հազիվ 1 տոկոսն է կազմում:

Ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս, ում մերօրյա իշխանությունը նաեւ վարչապետ է կարգել, իր հրապարակումներում հաճախ է նման փաստարկումներ ներկայացնում, իրատեսական համարում Հայաստանի հանրապետության տնտեսությունում մոտակա տարիներին 60-80, ինչու ոչ՝ 100-120 մլրդ դոլարի համախառն ներքին արդյունքի հնարավորությունն ու ապահովումը, որոնք համեստ ցուցանիշներ են տասնյակ պետությունների համար: Ծախսիր ինչ եւ ինչքան անհրաժեշտ է, հուրախություն ոմանց եւ ի սթափություն այլոց: Եվ՝ հապահովություն մեզ ու մերոնց: Ամեն:

Մեր երբեմնի պաշտոնյա հայրենակիցը, որը տարիներ առաջ էր հաստատվել այդ հյուրընկալ երկրում, չափավոր զգուշավորությամբ էր բառերը ընտրում զրույցի ընթացքում, որի մեջ եւ մտատանջության զգացում կար. ինչո՞ւ Հայաստանում չի հաջողվում նվազագույն ինքնաբավության տնտեսություն ունենալ, առաջնահերթություններում գոնե տեսանելի ապագայի պատկերներ ուրվագծել, որն արտերկրներում ապաստանածներին որոշակի հույսեր կներշնչի: Չէ՞ որ Եվրոպայի այլ պետություններում էլ են սպասվածից շատ ավելի հաճախ նշում մեր հայրենակիցների, նույնն է թե մեր միացյալ աշխատասիրության ու աշխատունակության մասին, երբ մեզանում, թող որ վախվորած, սակայն որոշակի անհանգստությամբ օրակարգ է սողոսկում երբեմնի դրախտավայր հռչակված այս սրբություն սրբոցի ապագայի շուրջ պարզ մտահոգությունն ասենք թե տագնապը:

Ահա այսպիսի Հայաստան:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

19.04.2022թ.

Խմբ. կողմից.- Եթե համամիտ չեք հեղինակի հետ, արձագանքեք: «Ազգ»-ը պատրաստակամ է տպագրել յուրաքանչյուրի մտահոգությունը:

Նախորդ գրառումը

Կունենա՞նք մեր տեղը նորացված աշխարհում

Հաջորդ գրառումը

Աքիս Տակազյան. հայ-հունական համագործակցության ձգտումներով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Աքիս Տակազյան. հայ-հունական համագործակցության ձգտումներով

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական