Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի գործողության 50-ամյակին ընդառաջ, «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը տարին հայտարարել է ՅԱՆԻԿՅԱՆԱԿԱՆ ու նախաձեռնել «Նպատակ եւ ճշմարտություն» խորագրով միջոցառումների շարք։
Այն մեկնարկել է մարտի 4-ին՝ «Գուրգեն Յանիկյան եւ ԱՍԱԼԱ» գիտաժողովով։ Մարտի 27-ին՝ Գուրգեն Յանիկյանի հիշատակի օրը «Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի ու խնկարկման արարողություն։
Ի պատիվ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ՝
ապրիլի 1-ին, ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը հատուկ համերգային ծրագրով հանդես կգա Հնագույն երաժշտության
«ՏԱՂԱՐԱՆ» համույթը։
«Ազգային ազատագրական պայքարի յուրաքանչյուր ձեռնարկում արժանի է հարգանքի։ Եւ մենք չէինք կարող մասնակիցը չդառնալ Յանիկյանական տարվա։ Նա իր կտրական քայլով կարողացավ միայնակ արթնացնել սփյուռքին ու հայությանը վերստին հավատացնել, որ հնարավոր է տեր լինել սեփական իրավունքներին»։
Գեղարվեստական ղեկավար, դիրիժոր,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Սեդրակ Երկանյան
ԾՐԱԳՐՈՒՄ՝
1. Յ.Բախ – տոկատ Ռե մինոր երգեհոնի համար
2. «Ձայն մը հնչեց…»
3. «Բամբ, որոտան…»
4. «Ազատության մարտիկներին»
5. «Հայ ապրինք, եղբարք»
6. «Որդիս» – (երաժշտ. Ս.Երկանյան)
7. Կոմիտաս – «Հայաստան»
8. Գ.Երանյան – «Կիլիկիա»
9. «Իմ հայրենիք»
10. «Հույս Հայաստանի» – (երաժշտ. Ե Երկանյան)
11. «Քելե,լաո… » (մշակումը և գործիքավորումը ՝ Ս.Երկանյան)
12. Գ. Շահեն – «Յար,քո բարակ բոյին … , Բինգյոլ» (մշակումը և գործիքավորումը
13. «Արի, իմ սոխակ»
14. «Հինգ հայ սրտեր» – (երաժշտ. Գ.Սարգսյան)
15. Կարնո քոչարիներ (մշակումը և գործիքավորումը ՝ Ս.Երկանյան)
«Յանիկյանական տարին կամբողջանա տարվա ընթացքում կայանալիք մշակութային, գիտական, հրատարակչական եւ այլ բնույթի միջոցառումներով։ Արդեն կան մեր նախաձեռնությանը միանալու ցանկություն հայտնած տարբեր անհատներ, կոլեկտիվներ ու կառույցներ։ Թեեւ Գուրգեն Յանիկյանի եւ ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին նյութը հայ պատմագիտությունը համապարփակ ուսումնասիրության եւ ուսումնական ծրագրեր ներառելու նյութ չի դարձրել մինչեւ այսօր, այնուամենայնիվ մարդիկ կարեւորում են իրենց հերոսներին»։
«Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական–հասարակական կազմակերպության համակարգող Վազգեն Պետրոսյան