Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Եղել է հարձակում Ադրբեջանի վրա, Ադրբեջանն էլ պաշտպանվել է. Էրդողանը՝ Փառուխի դեպքերի մասին

«Ադրբեջանի գործողությունները լիովին համապատասխանում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի սկզբունքներին։ Ուստի Ադրբեջանի կողմից խախտումներ չեն եղել։ Քանի որ սա հարձակում է եղել Ադրբեջանի վրա, հետևել է պաշտպանական պատասխանը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Արցախում տեղի ունեցած վերջին սադրանքներն ընդդեմ հայերի։

Նա նաև հավելել է. «Այս պահին հիմնական պայմանը հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերումն է Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված  տարածքից»: