Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՅԱՆԻԿՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ՝ «Նպատակ եւ ճշմարտություն»

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի գործողության 50-ամյակին ընդառաջ, «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը տարին հայտարարել է  ՅԱՆԻԿՅԱՆԱԿԱՆ ու նախաձեռնել «Նպատակ եւ ճշմարտություն» խորագրով միջոցառումների շարք։

Այն մեկնարկել է մարտի 4-ին՝ «Գուրգեն Յանիկյան եւ ԱՍԱԼԱ» գիտաժողովով։ Մարտի 27-ին՝ Գուրգեն Յանիկյանի հիշատակի օրը «Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի ու խնկարկման արարողություն։

Ի պատիվ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ՝

ապրիլի 1-ին, ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը հատուկ համերգային ծրագրով հանդես կգա Հնագույն երաժշտության

«ՏԱՂԱՐԱՆ» համույթը։

«Ազգային ազատագրական պայքարի յուրաքանչյուր ձեռնարկում արժանի է հարգանքի։ Եւ մենք չէինք կարող մասնակիցը չդառնալ Յանիկյանական տարվա։ Նա իր կտրական քայլով կարողացավ միայնակ արթնացնել սփյուռքին ու հայությանը վերստին հավատացնել, որ հնարավոր է տեր լինել սեփական իրավունքներին»։

Գեղարվեստական ղեկավար, դիրիժոր,

 ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Սեդրակ Երկանյան

 ԾՐԱԳՐՈՒՄ՝

1. Յ.Բախ – տոկատ Ռե մինոր երգեհոնի համար

2. «Ձայն մը հնչեց…»

3. «Բամբ, որոտան…»

4. «Ազատության մարտիկներին»

5. «Հայ ապրինք, եղբարք»

6. «Որդիս» – (երաժշտ. Ս.Երկանյան)

7. Կոմիտաս – «Հայաստան»

8. Գ.Երանյան – «Կիլիկիա»

9. «Իմ հայրենիք»

10. «Հույս Հայաստանի» – (երաժշտ. Ե Երկանյան)

11. «Քելե,լաո… » (մշակումը և գործիքավորումը ՝ Ս.Երկանյան)

12. Գ. Շահեն – «Յար,քո բարակ բոյին … , Բինգյոլ» (մշակումը և գործիքավորումը

13. «Արի, իմ սոխակ»

14. «Հինգ հայ սրտեր» – (երաժշտ. Գ.Սարգսյան)

15. Կարնո քոչարիներ (մշակումը և գործիքավորումը ՝ Ս.Երկանյան)

«Յանիկյանական տարին կամբողջանա տարվա ընթացքում կայանալիք մշակութային, գիտական, հրատարակչական եւ այլ բնույթի միջոցառումներով։ Արդեն կան մեր նախաձեռնությանը միանալու ցանկություն հայտնած տարբեր անհատներ, կոլեկտիվներ ու կառույցներ։ Թեեւ Գուրգեն Յանիկյանի եւ ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին նյութը հայ պատմագիտությունը համապարփակ ուսումնասիրության եւ ուսումնական ծրագրեր ներառելու նյութ չի դարձրել մինչեւ այսօր, այնուամենայնիվ մարդիկ կարեւորում են իրենց հերոսներին»։

«Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրականհասարակական կազմակերպության համակարգող Վազգեն Պետրոսյան