Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ռուս միլիարդատեր Աբրամովիչի զբոսանավերը թուրքական Բոդրում քաղաքի նավահանգստում

Ռուսական զորքերն Ուկրաինա էին ներխուժել փետրվարի 24-ին, ընդ որում երկիրը 72 ժամում գրավելու  հաշվարկով: Արդեն  ներխուժումից գրեթե մեկ ամիս է անցել, առայժմ շարունակում է անխնա ռմբակոծել ուկրաինական քաղաքները, հատկապես Խարկովն ու Մարիոպոլը, որ հիմնահատակ ավերի:

Բայց ապարդյուն: Որեւէ քաղաք գրավելու համար պետք է զորք մտցնել: Քանի որ Ռուսաստանի 200 հազարանոց բանակը խուսափում է դրանից, ուստի ավերելու եւ սպանությունների միջոցով փորձում է ահաբեկելու միջոցով ծնկի բերել ուկրաինացի ժողովրդին: ԱՄՆ-ն ու Եվրոպական միության երկրները, տրամադրելով Ուկրաինայի նոր ռազմական աջակցություն զենքի եւ զինամթերքի տեսքով,  պատժամիջոցների են ենթարկում Ռուսաստանին, ժողովրդական զանգվածների մեջ նախագահ Պուտինի դեմ ընդվզում առաջացնելու նպատակով:

Այդ զանգվածները դեռեւս չեն ընդվզել,  նրանց փոխարեն ընդվզում են երկրում Պուտինի հենարանը հանդիսացող օլիգարխները, որովհետեւ իրենք եւս դարձել են պատժամիջոցների թիրախ: Մինչ Ուկրաինայի ժողովուրդը մարտնչում է պաշտպանելու համար հայրենիքի ինքնիշխանությունն ու անկախությունը, օլիգարխներն էլ պայքարում են առգրավումից փրկել ունեցվածքը, մասնավորապես զբոսանավերը, ապավինելով Թուրքիայի աջակցությանը, որն ապրելով ֆինանսական խորը ճգնաժամ, ռուս օլիգարխներին դիտում է ճգնաժամից դուրս գալու պատեհ միջոց: Նախագահ Էրդողանի իշխանությունները հույսեր են փայփայում  տնտեսական ակնկայունության, ֆինանսական հարաճուն ճգնաժամի, ինչպես նաեւ օրինականության բացակայության պատճառով երկրից հեռացած օտարկերացի ներդնողնորին  փոխարինել ռուս օլիգարխներով:Զբոսանավերի պարագայում խոսքը միլիարդատեր Ռոման Աբրամովիչի մասին է: Մարտի 22-ին Աբրամովիչի 2-րդ զբոսանավը՝ Eclipse-ը, Էգեյան ծովի հունական Ռոդոս  կղզուց  եկել է առափնյա Բոդրում եւ խարիսխ է գցել Մարմարիս նավահանգստում:  Այնտեղ էր գտնվում նաեւ նախորդ օրը ժամանած  My Solaris-ը:  Այս երկու զբոսանավերը իսկույն հայտնվել են թուրքական լրատվամիջոցների, նաեւ Բոդրումի բնակիչների կամ այնտեղ հանգստացող զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում:

Թուրքական կենտրոնական բոլոր թերթերը հիացմունքով են նկարագրում  Աբրամովիչի զբոսանավերը,: Դրանցից  Eclipse-ը , անվանելով լողացող պալատ, նշում են, որ իր տեսակի մեջ ամենաթանկն է աշխարհում, 1.2 միլիարդ դոլար արժողությամբ: Զբոսանավի երկարությունը 163.5 մետր է, լայնությունը՝ 23 մ.,  ունի 3 լողավազան,  կինոդահլիճներ, 2 փոքրիկ սուզանավ, ինչպես նաեւ թռիչքային հրապարակ ուղղաթիռների համար եւ հագեցված է հակահրթիռային համակարգով: Այդ իսկ պատճառով Eclipse-ը  թերթերում  նույնացվում է ռազմանավի հետ:

Զբոսանավերին հսկում են թուրքական ռազմածովային ուժերի պահականավերը, բացի դրանից, երբ հետաքրքրասերները փորձում են նավակներով մոտենալ, իսկույն հնչում է նախազգուշական ահազանգ այդ նավերից: Գալով  «My Solaris»-ին,  թուրքական թերթերն այնքան են հրապուրվել «Eclipse»-ով,  որ մոռացել են տվյալներ հաղորդել դրա մասին: Պարզապես նշել են, որ Աբրամովիչը հայտնվել է Բոդրումի  փողոցներում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

My Solaris-ի լուսանկարը “Անադոլու” գործակալության