Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

«Պուշկին, Շեքսպիր, Հոմերոս, Դանթե Ալիգիերի, Շոթա Ռուսաթավելի…». ո՞ր գրողներին են ավելի շատ կարդում Ռուսաստանում

«Ռուսներն ավելի շատ են կարդում Ալեքսանդր Պուշկինի, Ուիլյամ Շեքսպիրի եւ Օմար Խայամի ստեղծագործությունները»- գրում է  -ին՝ հղում անելով «LitRes» գրական գործակալությունը:

«Անցած տարվա ընթացքում Պուշկինի ստեղծագործությունները առաջին տեղն են զբաղեցրել ռուս բանաստեղծների տասնյակում, որոնց ստեղծագործությունն ամենաշատն են սիրում ռուսները: Բացի այդ, նրա «Եվգենի Օնեգին»-ը, «Բրոնզե ձիավորը»-ը եւ «Ամբողջական բանաստեղծություններ» ժողովածուն ընդգրկվել են ամենահայտնի բանաստեղծական ստեղծագործությունների ընդհանուր վարկանիշում(*): Դրանք զբաղեցրել են, համապատասխանաբար, առաջին, յոթերորդ եւ տասներորդ տեղերը»,- գրում է գործակալությունը:

Ռուս բանաստեղծների լավագույն եռյակում ընդգրկվել են նաեւ Միխայիլ Լերմոնտովը եւ Սերգեյ Եսենինը: Լերմոնտովի «Մծրի» պոեմը պոեզիայի ժանրի տասնյակ ամենաշատ ներբեռնված եւ ընթերցված ստեղծագործություններում վեցերորդ տեղում է, իսկ Եսենինի «Նամակ կնոջը» եւ «Բանաստեղծությունների ամբողջական ժողովածուն»՝ երկրորդ եւ իններորդ տեղերում:

Ռուս հեղինակների վարկանիշում չորրորդ տեղը պատկանում է Ալեքսանդր Գրիբոյեդովին: Հինգերորդը՝ Նիկոլայ Նեկրասովին: Ստեղծագործությունների ընդհանուր վարկանիշի լավագույն եռյակը եզրափակում է հենց  նրա «Ով է Ռուսիայում լավ ապրում» պոեմը:

Վեցերորդ տեղն զբաղեցնում է Ալեքսանդր Բլոկը, յոթերորդը՝ Մարինա Ցվետաեւան: Վարկանիշում ութերորդը Վլադիմիր Մայակովսկին է, իններորդը՝ Բորիս Պաստեռնակը, տասներորդը՝ Վալերի Բրյուսովը:

Օտարերկրյա հեղինակների շարքում առաջատարն է Ուիլյամ Շեքսպիրը: Ընդ որում, նրա ստեղծագործություններից ոչ մեկը չի եղել ռուսների շրջանում ամենաընթերցվող եւ ներբեռնված բանաստեղծական ստեղծագործությունների տասնյակում:

Երկրորդ տեղում միջնադարյան պարսիկ բանաստեղծ եւ փիլիսոփա Օմար Խայամն է: «Օմար Խայամի ամենաիմաստուն առակները եւ աֆորիզմները» ժողովածուն ստեղծագործությունների ընդհանուր վարկանիշում զբաղեցնում է հինգերորդ տեղը: Լավագույն եռյակը եզրափակում է Հոմերոսը:

Չորրորդ տեղում Դանթե Ալիգիերին է, հինգերորդում՝ հնդիկ գրող Ռուպի Կաուրը: Վեցերորդ տեղը զբաղեցնում է Ֆրիդրիխ Շիլլերը, յոթներորդը՝ Շառլ Բոդլերը: Ռայներ Մարիա Ռիլկեն ութերորդն է, Ֆրանչեսկո Պետրարկան՝ իններորդը, Շոթա Ռուսթավելին՝ տասներորդը:

Թարգմանեց՝ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

* Ընտրանին կազմվել է հատուկ ՌԻԱ Նովոստիի համար՝ Պոեզիայի համաշխարհային օրվան ընդառաջ: