Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն սխալվում է, Մոսկվան կարող է պատերազմել մի քանի ուղղություններով

13/03/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ (Ռուսաստան, Մոսկվա)

-Պարոն գեներալ, Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին վերջին օրերին նկատելի է լարվածության որոշակի աճ նաև Արցախում։ Շատերի կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ Ռուսաստանը հիմա զբաղված է Ուկրաինայով և հակառակորդը գործելու ազատություն է ստացել։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս իրավիճակի հետ կապված։

–Ինչ վերաբերում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ապա դուք դրանց պետք է ուշադրությամբ հետևեք, նայեք Պուտինի ելույթներն ու հաղորդումները։ Իրավիճակն այդպես պարզ կդառնա ու ձեզ համար համապատասխան եզրակացություններ կանեք։ Իսկ այն, ինչ վերաբերում է Արցախին ու թշնամու կողմից իրականացվող սադրանքներին, ապա կան այնպիսի տվյալներ, որ քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, ապա այնտեղ կարելի է սադրանքների դիմել։ Եթե դա այդպես է, ապա իրենք խորապես սխալվում են։ Ռուսաստանը կարող է աշխատել ու պատերազմել միանգամից մի քանի ճակատներով։ Ուստի եթե Ադրբեջանը նման քայլեր է անում, թող մի անգամ լավ մտածի։ Չնայած Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ երկերեսանի քաղաքականություն են վարում, երեսին ծիծաղում են, իսկ թիկունքին անում են այն, ինչ անում են։


-Բայց Ռուսաստանն էլ դրանից համապատասխան հետևություններ չի անում։

-Ամեն դեպքում իրենք սխալ են գործում։ Հիմա ամբողջ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ատում է ռուս ժողովրդին, առհասարակ սլավոնական ժողովուրդներին։ Նայեք ինչքան լաբորատորիաներ ունեն, իմիջայլոց Հայաստանում ևս կան այդպիսի լաբորատորիաներ՝ հայ ազգի ոչնչացման համար։ Ձեր ղեկավարությունը այսօր դրան ուշադրություն չեն դարձնում, բայց դա շատ կարևոր է։ Ամբողջ աշխարհում կա 300 այդպիսի լաբորատորիա, ձեր ղեկավարությունը պետք է այդ լաբորատորիան դուրս բերի երկրից։ Դրան կենսաքիմիական զենք են պատրաստում՝ ելնելով ամեն երկրի ազգային առանձնահատկություններից։ Կովկասի հետ կապված վտանգներն առնչվում են Վրաստանին ու Հայաստանին ու ժամանակը կգա, որ հայերն ու վրացիները կսկսեն ոչնչանալ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ պետությունը հիմա դավաճանում է անգամ Ռուսաստանին՝ նման քայլեր ձեռնարկելով։ Թուրքիան Բայրաքթարներ է տալիս Ուկրաինային, որ ոչնչացնեն Դոնբասի ռուս ժողովրդին։ Իրենց մարդիկ են այնտեղ կռվում, ռադիկալ իսլամիստներին են ներգրավվում։ ելնելով աշխարհում ստեղծված իրավիճակից խիստ հրամայական է, որ Հայաստանն էլ ունենա այնպիսի Զինված ուժեր, որ նման սադրանքներին համապատասխան արձագանք տրվի։ Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է։ Ալիևը ինքը մշտապես հայտարարում էր՝ ով ուժեղ է, նա էլ ճիշտ է։ Եվ դրանից հետո հարձակվեց Արցախի վրա, վիրավորելով մեր ազգային արժանապատվությունը։ Հիմա Հայաստանն ի՞նչ է անում բանակի մարտունակություն ուժեղացնելու համար։ Մի անգամ կրակում են, պետք է կրկնակի պատասխան տաս, կյանքն է այդպիսին։ Ռուսաստանն այսքան տարի դիմացավ, բայց գնա վա-բանկ։ Հիմա գիտեք, որ տարատեսակ պատժամիջոցներ են սահմանվում, բայց ջհանդամ թե չեն սահմանվում։ Սովետական ժողովուրդն ապրել է Համաշխարհային Մեծ պատերազմից հետո, հաց էլ չկար, ոչինչ չկար։ Հիմա էլ կապրենք։ Պետք է պարզապես շատ աչալուրջ լինենք։ Ադրբեջանն ամբողջ կյանքում այդ սադրանքներին դիմել է։ Նույնիսկ 1994 թվականի հրադադարի պայմանագիրը նա խախտում էր, բայց բղավում, թե հայերն են դա արել։

-Պարոն գեներալ, այս իրադարձությունների ֆոնին տեսակետներ են հնչում, թե Ռուսաստանը կարող է Արցախից դուրս բերել իր խաղաղապահ զորքերը՝ հայտարարելով, որ նրանց կարիքն ավելի շատ Ուկրաինայում կա։ Դուք նման սցենարը հնարավոր համարու՞մ եք։

-Ոչ մի նման բան չի լինի։ Ընդհակառակը՝ ես համարում եմ, որ ինչպես Դոնբասում, այնպես էլ Արցախում մարդկանց պետք է ռուսական անձնագրեր տան։ Աշխարհն է այսօր այդպիսին։ Ընդհանրապես՝ Հայաստանը չի կարող ապրել առանց Ռուսաստանի հետ դաշնակցության։ Չե՞ք հասկանում այն պարզ բանը, որ ձեր կողքը թուրքերն են։ 1915 թվականին բոլորին վռնդեցին, ես դեռ վռնդված մարդ եմ։ Իսկ Հայաստանի արևմտամետ վարչապետը վերացրեց սփյուռքի նախարարությունը ու կապը մեզ հետ։ Նույն բանն է անում, ինչ Ուկրաինայի նախագահն իր ժողովրդի հետ։

Աղբյուրը՝ 1in.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում, այլև՝ նողկանք

Հաջորդ գրառումը

Կյանքից հեռացել է Ալեքսանդր Ամարյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
Նորություններ

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

21/10/2025
Նորություններ

Թշնամու համար և օգտին աշխատող չլիներ՝ կարելի էր քաղաքական գովասանքի արժանացնել. Հովհաննես Ավետիսյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցրեք «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները. Հայաստանի ճարտարապետների պալատ

21/10/2025
Հաջորդ գրառումը

Կյանքից հեռացել է Ալեքսանդր Ամարյանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Ինչու պետք է ինձ անհանգստացնի ինչ-որ մեկի հանրահավաքը։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են հանրահավաք անել,...

ԿարդալDetails

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական