Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստան» հրատարակչությունը 100 տարեկան է

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրական-երաժշտական ցերեկույթ Գրականության եւ արվեստի թանգարանում

Հայ գրահրատարակչությունն ունի դարերի պատմություն: Դարերի ընթացքում այն ապրել է զարգացման մի շարք փուլեր՝ ներկայացնելով ինչպես գրքեր, այնպես էլ,թերթեր ու ամսագրեր, գրքեր, դասագրքեր եւ այլն: Խոսենք մի հրատարակչության մասին,որը արդեն շուրջ 100 տարի զբաղվում է հրատարակչությամբ՝բավարարելով ընթերցողներին, ներկայացնելով իր տպագրատներն ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Խոսքը «Հայաստան» հրատարակչության մասին է, որը ստեղծվել է 1921 թվականի հունիսի 10-ին Ժողկոմխորհի դեկրետով, որի տակ ստորագրել է Ալեքսանդր Մյասնիկյանը»: Մինչեւ 1964 թվականը կոչվել է «Հայաստանի պետական հրատարակչություն»՝ «Հայպետհրատ»: Այն հրատարակում է հասարակական-քաղաքական, գրական, գիտական գիտահանրամատչելի գրականություն, ինչպես նաեւ տեղեկատուներ, օրացույցներ, պլակատներ եւս:Հայպետհրատի առանձին բաժինների հիման վրա ստեղծվել են մի շարք հրատարակչություններ, որոնցից են «Կուսհրատը», «Քաղհրատը», «Խորհրդային գրողը», «Հայպետգիտտեխհրատը»: Սա ժամանակի ընթացքում ղեկավարել են անվանի գրողներ ու մտավորականներ  Ռուբեն Զարյանը, Մկրտիչ Սարգսյանը, Գեւորգ Արշակյանը, Վիգեն Խեչումյանը, մարդիկ` որոնք կազմավորել են հրատարակչությունը իսկ վերջին 25 տարիներին «Հայաստան» հրատարակության տնօրենն էր գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը՝ աշխատելով այնտեղ դեռ խորհրդային տարիներից որպես կրտսեր խմբագիր:

Այսպիսով, կապված մեկ դարյա հոբելյանի հետ, գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել հայ արվեստասեր ու ընթերցասեր հասարակության սիրված վայրերից մեկում՝ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում:Այստեղ գրական-երաժշտական ցերեկույթով նշվեց «Հայաստան» հրատարակչության 100-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ:

Բացելով միջոցառումը` գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյաննը, հակիրճ ներկայացրեց հրատարակչության մեկդարյա պատմական ընթացքը:Խոսելով հրատարակչատան պատմության մասին նա նշեց ,որ այն կարելի է  համեմատել  «Հարյուր տարվա մի ճանապարհի հետ, որը համընկնում է մեր ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ: Թե ինչ վայրիվերումներով անցավ ե՛ւ հրատարակչությունը, ե՛ւ մեր ժողովուրդը: Մենք խորհրդային շրջանում ունեցանք կատարյալ մի հրատարակչություն՝ իր կառուցվածքով եւ ամեն ինչով, սակայն տեսանք նաեւ գլավլիտյան բռնաճնշումները: Գրաքննության` որի մինչեւ այսօր իր վերքերը դեռ չեն ապաքինվել: Հրատարակչությունը հիմա ղեկավարում է Նաիրա Սարգսյանը, որ լավ հմուտ է մեր գրական աշխարհին, գիտի գրողներին: Նա ունի փորձ, ունի գրողների հետ շփվելու եւ գրահրատարակչությունը տեղից շարժելու փորձ»:

Վահագն Սարգսյանի համոզմամբ, «Հայաստան» հրատարակչության անցած ճանապարհը նշանավորվում է հենց հիմնադրման ու ղեկավարման գլուխ կանգնած նվիրյալներով, որոնցից մեկն էր նաեւ մեր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը. – «Մեզանում ոչ միայն ձեւավորվեցին հրատարակչական գործի մասնագետներ, այլեւ այնտեղ աշխատեց Եղիշե Չարենցը, որ դրեց իր մատենաշարերով, գրքերի տպագրության որակով, բնութագրիչներով մեծ ավանդներ: Այնտեղ աշխատեց Ռուբեն Զարյանը, որի աշխատած շրջանը համընկավ պատերազմի տարիներին, եւ նրա հովանու ներքո ստեղծվեցին Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը» եւ այլն: Հետագայում՝ 60-ականներին, գլխավոր խմբագիրն էր Մկրտիչ Սարգսյանը, որ էլի մեծ ավանդ թողեց: Նրա ժամանակ գրքերի տպաքանակները հասան 50, 60, 70 հազարի, որովհետեւ գրքի հանդեպ սերը ավելացավ: Հենց այդ տարիներին տեղի ունեցավ Պարույր Սեւակի «Եղիցի լույս»-ի ոդիսականը: Եվ կարծես թե դա մնաց ե՛ւ խորհրդային երկրի, ե՛ւ մեր այն ժամանակվա իշխանավորների վրա մի խարան, դաջվածք: Հետագայում անկախության շրջանը շատ բարդ էր. հաղթահարեցինք շատ խոչընդոտներ և դիմակայեցինք: Եվ փառք Աստծու, հրատարակչությունը հենց նույն անկախության շրջանում տպեց բազմաթիվ գրքեր, որոնցով այսօր ինքը կարող է հպարտությամբ մտնել շուկա: Ասենք, Գարեգին Նժդեհի առաջին լիակատար ժողովածուն հրատարակեց «Հայաստան» հրատարակչությունը, առաջինը մատուցեց այդ մեծ հայորդու անունը: Ասենք, որ «Սասունցի Դավթի» համահավաք տեքստի անգլերեն առաջին թարգմանությունը մենք հրատարակեցինք: Մենք այսօր բաց ճակատով ենք մտնում մեր երկրորդ հարյուրամյակը»:

Խոսելով ներկայիս գործունեության մասին` Վ. Խարգսյանը նշեց, որ սա մեր իրականությունում ամենաբեղուն գործունեությունը ծավալած հրատարակչությունն է, հայտնի է ունիվերսալիզմով, որովհետեւ հրատարակել եւ շարունակում է լույս ընծայել գեղարվեստական, գիտական, երաժշտական, երաժշտագիտական արվեստին եւ այլ ոլորտներին նվիրված գրականություն: Նրա խոսքով՝ հրատարակչության տպաքանակները նվազել են, սակայն կարողացել են պահպանել «Հայաստան»-ի ակունքներում կանգնած մարդկանց թողած ավանդույթները: Բանախոսը տեղեկացրեց, որ հրատարակչությունն առաջիկայում լույս է ընծայելու ժամանակակից հայ հեղինակների շատ գործեր, «Ռուս պոեզիայի անթոլոգիա»-ի վեցերորդ հատորը:

Հոբելյանի առթիվ իրենց սրտի խոսքերն ուղղեցին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը, հրատարակիչ և խմբագիր Հովհաննես Այվազյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրչյանը, գրականագետ,  բանասիրական գիտությունների Սամվել Մուրադյանը: Միջոցառումը հագեցած էր նաեւ երաժշտական համարներով ու գեղեցիկ ասմունքով,որն ուղեկցվեց Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների երաժշտական ելույթներով եւ ասմունքող Գայանե Սամվելյանի ընթերցումներով:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարները Գրականության ու արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս-ուկրաինական պատերազմը եւ մենք

Հաջորդ գրառումը

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Չեռնոբիլի ատոմակայանում անվտանգության մոնիտորինգի համակարգի հետ կապի կորստի մասին

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Չեռնոբիլի ատոմակայանում անվտանգության մոնիտորինգի համակարգի հետ կապի կորստի մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական