Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Այցի օրակարգի հարցերին են այսօր հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել երկու երկրների ղեկավարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։
Բացի այդ, Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին։