Տնտեսագետ Զավեն Խուկեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ պետական պարտքը 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9,22 մլրդ ԱՄՆ դոլար:Մեկ տավա ընթացքում պետական պարտքը աճել է 1,24 մլրդ դոլարով: 2020-ի դեկտեմբերի 31-ին պետպարտքը կազմել է 7,97 մլրդ ամն դոլար: 2019-ի դեկտեմբերի 31-ին այն կազմել է 7,32 մլրդ դոլար, Նշենք, որ 2021 թվականին պետական պարտքը աճել է վերջին տարիների համար ռեկորդային 15,5 տոկոսով, իսկ 2020-ին 8,9 տոկոսով: 2018 թվականի դեկտեմբեր 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 6,22 մլրդ դոլար, հատկանշական է 2018-ի ընթացքում պետական պարտքը աճել է ընդամենը 150 մլն ԱՄՆ դոլարով: Այսինքն պետական պարտքի նմանատիպ շեշտակի աճ արձանագրվել է գործող իշխանության գործելաոճի հետևանքով: Գործող իշխանությունը 3 մլրդ դոլարով ավելացրել է պետական պարքտը իր գործունեության տարիներին:
Անդրադառնանաք այն փաստին , որ ՀՀ պետական պարտքի ցուցանիշը հատել է վտանգավոր կարմիր գիծը: Պետական պարտքի բեռը չափելու ամենադիպուկ ցուցանիշը Կառավարության պարտք/ՀՆԱ համեմատությունն է։ Հարկաբյուջետային գործող կանոնների համաձայն, երբ Կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը, գործադիրը պարտավորվում է ընթացիկ ծախսերը սահմանափակել, ինչպես նաև ներկայացնել ծրագիր՝ ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի մակարդակը նվազեցնելու վերաբերյալ։ 2020 թվականից սկսած այս խնդրի առաջ է կառավարությունը, և որպես ոսկե կանոն վերոբերյալ սկզբունքը թույլ չի տալիս կառավարությանը ավելացնել պարտքը քանի դեռ ՀՆԱ-ն չի աճել այնքանով, որպեսզի կարողանա ծածկել նոր ստացվելիք պարտքի հետ 60 տոկոսի հարաբերակցությունը: 2020 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 63,5 տոկոս, 2021-ին 60,8 տոկոս, իսկ 2022-ի համար կանխատեսվում է 60,5 տոկոս ցուցանիշը:
Կարճ կոնկրետ. ՀՀ պետական պարտքի 1/3-ը վերցրել է Նիկոլի իշխանությունը, ու այդ իշխանությունն է և՛ թիվ 1 մեղավորը, և՛ թիվ 1 պատասխանատուն այդ 3 մլրդ դոլարի համար