Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։
Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, ժամը 22։30-ի սահմաններում Հայաստանի ամբողջ տարածքում, նաև Արցախում զգացվել են երկրաշարժի տևական ցնցումներ։ Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6-7 բալ։