Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երուսաղեմը Արթուր Հակոբյանի աչքերով

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույսի օրրան, հավատի կենտրոն հորջորջված Երուսաղեմը համարվում է համաշխարհային երեք մոնոթեիստական կրոնների` քրիստոնեության, մահմեդականության եւ հուդայականության սրբավայրը, բայց քաղաքը միայն այդ կրոնների հետեւորդներին չի պատկանում: Այն պատկանում է ամբողջ աշխարհին: Դրա վառ ապացույցն են հազարավոր զբոսաշրջիկները, որոնք հատկապես կրոնական պաշտոնական արարողությունների անցկացման օրերին ամեն տարի այցելում են այդ քաղաքը, եւ հազարավոր գրքերն, որոնք գրվել են գովերգելու նրա լուսավոր ու հոգեւոր գեղեցկությունը եւ պատմական նշանակությունն ու դերը համաշխարհային պատմության մեջ:

Այժմ այդ սուրբ քաղաքին նվիրված «The Cobblestones of Jerusalem» վերնագրով անգլերեն լեզվով մի նոր գիրք է գրել Երուսաղեմում ծնված, «Ազգ»ի ընթերցողներին քաջածանոթ, վետերան լրագրող Արթուր Հակոբյանը: Գիրքը, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, խորամուխ է լինում քաղաքի պատմամշակութային, սոցիալ-տնտեսական խրթին լաբիրինթոսի ոլորանների մեջ եւ ընթերցողին ներկայացնում հաղթանակների եւ պարտությունների հետաքրքրական դրվագներ: Սալաքարերով պատված ճանապարհների յուրաքանչյուր սալիկ ունի իր ուրույն պատմությունը` հիմնված քրիստոնյաների (հայեր, ղպտիներ, հույներ, եթովպացիներ), մահմեդականների եւ հրեաների տարեգրությունների վրա: Դարերի ընթացքում անթիվ պատերազմներ մղվել եւ հազարավոր մարդիկ են սպանվել, սակայն արյան եւ արցունքի օրհասական պահերից հետո արեւը դարձյալ սկսել է շողալ այդ քաղաքի վրա: Հայկական համայնք գոյություն է ունեցել այնտեղ անհիշելի ժամանակներից: Հայերն են այնտեղ հիմնել առաջին տպարանն ու լուսանկարչական ստուդիան: Նրա ճանապարհներով մարգարեներ են ճեմել եւ խաղաղություն ու բարություն քարոզել:

«Amazon» հրատարակչատան լույս ընծայած այս հատորը երկար սպասված ներդրում է` նվիրված այդ քաղաքի պատմությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ամենահին տոնը` Տրնդեզը

Հաջորդ գրառումը

Պահպանելով հայ երգարվեստի ավանդույթները.

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Պահպանելով հայ երգարվեստի ավանդույթները.

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական