Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատիժ` իշխանություններին չհնազանդվելու «հոդվածով»

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Սյունիքի մարզի ընդահուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Երբ հունվարի 26-ին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց, իրավաբանական համայնքը ե՛ւ հիացած էր դատավորի համարձակությամբ, ե՛ւ անհագնստաության նշաններ էր ցույց տալիս, որ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին, Քաջարանի  համայնքապետ Մանվել Փարամազյանին գրավի դիմաց կալանքից ազատած Բորիս Բախշիյանին իշխանություններն այս տրամաչափի  քայլն արդեն  չեն ների: Եվ այդպես էլ եղավ. 2 միլիոն դրամ գրավի եւ ստորագրությամբ չհեռանալու դիմաց Աշոտ Մինասյանին ազատած դատավորի նկատմամբ  ընդամենը 4 օր հետո սկսվեցին քրեական, ավելի ճիշտՙ քաղաքական հետապնդումները:

Հունվարի 31-ին Բարձրագույն Դատական Խորհուրդը քննեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու,  նրան անձեռնմխելիությունից զրկելու, հետեւաբար, կալանավորելու վերաբերյալ  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը:

ԲԴԽ 9 անդամները համաձայնություն են տվել. դատավորի լիազորությունները կասեցվել են, նրան մեղադրանք է առաջադրվել:

Իսկ մեղադրանքը, ըստ դատախազության տարածած հաղորդագրության,  հետեւյալն է` դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում քննվաղ քրեական գործերից մեկի դատական նիստի ժամանակ 7 ամբաստանյալներից երկուսն ու նրանց դատապաշտպանները ներկա չեն եղել, սակայն դատավորը նրանց բացակայությամբ շարունակել է դատական նիստը եւ որոշում կայացրել բացակա ամբաստանյալ Ն.Մ.-ի  նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց:

«Ավելի պարզ` դատավոր Բորիս Բախշիյանը Ն.Մ.-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրա լսվելու իրավունքն ապահովելու կալանավորել է`նույն նիստում դատավորության այլ մասնակցի նկատմամբ ավելի մեղմ հարկադրանքի միջոց կիրառելու հարցի քննարկումը նրա իրավունքն ապահովելու համար հետաձգելով»,- տարածած հաղորդագրության մեջ  անհասկանալի բառերի այսպիսի խճողված կույտով դատախազությունը փորձել է իբր  պարզաբանել, թե ինչ հիմքով է քրեական հետապնդում սկսել եւ մեղադրանք առաջադրել Բորիս Բախշիյանին:

Իրականում ԱԱԾ-ն ու Դատախազությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին փորձում են մեղադրել, որովհետեւ նա Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Փաշինյանի աջակցին կալանավորելու որոշում է կայացրել:

Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է մի դատավորի, որը իշխանություններին մոտ կանգնած անձ է: Դավիթ Աղրամանյանը եղել է Սուրեն Պապիկյանի խորհրդականը: «Շատ պարզ է, իշխանությունները վստահ են, որ այս մարդը կատարելու է իրենց ցանկությունը, կալավորելու է Բորիս Բախշիյանին, ինչը ազդակ է լինելու, որ նրանք, ովքեր կշեղվեն իշխանությունների հրահանգներից, նույն բախտին կարժանանան»,- մեկնաբանում է փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Ի դեպ, փետրվարի 2-ին «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ հանդիպել են ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ եւ ներկայացրել գործի հանգամանքները, բողոք հայտնել, որ Հայաստանում այսկերպ վտանգվում են ժողովրդավարական արժեքները:

Հայաստանի դատավորների միությունն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ. «Մտահոգություն ենք հայտնում, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու եւ անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ»:

Դատավորները ստորագրահավաք են սկսել` արտահերթ ժողով հրավիրելու եւ Բորիս Բախշիյանի դեմ հակաօրինական գործողությունները կանխելու համար:

Մի շարք փաստաբաններ ու իրավապաշտպաններ եւս դատապարտել են դատախազության ու ԱԱԾ-ի քայլըՙ այն անվանելով քաղաքական հետապնդումՙ ուղղորդված «վերեւներից»:

«Բոլորի համար պարզ է, որ ԲԴԽ-ն լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում: Եթե այս իշխանությունը որոշի պատժել հենց ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն դա էլ կանիՙ իրենք իրենց կպատժեն»,- իր վրդովմունքն է հայտնել փաստաբան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Ընդդիմադիր պատգամավոր, փաստաբան Էլինար Վարդանյանի կարծիքով դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողությունները, քրեական հետապնդումը խիստ սպասելի էին: Իշխանությունների համար ոչ ընդունելի որոշում կայացրած դատավորի գործողություններին միակ արձագանքն է, որ կարելի էր ակնկալել:

«Սա նախազգուշացում է ոչ միայն Բախշիյանին, այլեւ դատական համակարգում օրենքով առաջնորդվող, իշխանության կամակատարը չդարձած դատավորներին: Սա նախազգուշացում է ողջ դատական համակարգին»,- կարծում է Էլինար Վարդանյանը:

Նրա գործընկեր Երեմ Սարգսյանը նկատել է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինական եւ պատվերով քրեական հետապնդման մասով դատախազության պարզաբանման մեջ բազմաթիվ մանիպուլյացիոն եւ անհիմն ձեւակերպումներ կան: Փաստաբանն ուշադրություն է դարձրել դատախազության հաղորդագրության այն հատվածին, որտեղ նշվում է. «Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն.Մ.-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ Ն.Մ.-ի կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն Ն.Մ.-ի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել»:

«Հասկացա՞ք, թե ինչու չի բողոքարկվել, հասկացա՞ք, թե ինչու են այս գործի մասին հիշել 2 ամիս անցՙ Աշոտ Մինասյանին դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ազատ արձակելուց հետո միայն»,- տրամաբանական հարց է ուղղում Երեմ Սարգսյանը:

Գլխավոր դատախազի  խորհրդական Գոռ Աբրահամյանն ասել է, թե Բորիս Բախշիյանի դեմ սկսված հետաբնդումը որեւէ կապ չունի նրա վարույթում գտնվող աղմկահարույց գործերի, այդ թվումՙ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ: Նա հավելել է, որ քննության առարկա հանգամանքներն ու փաստերը վերաբերում են Բորիս Բախշիյանի գործունեության հետ կապված շատ ավելի վաղ կատարված դեպքերին ու ավելի վաղ արված բացահայտումներին:

Շատ կուզեինք հավատալ դատախազության ներկայացուցչին: Եթե դատախազության ու ԱԱԾ-ի ձեռքի տակ շատ ավելի վաղ արված բացահայտումներ են եղել, ինչի՞ն են սպասել, ինչո՞ւ քրեական հետապնդումն ավելի վաղ են արել, փոխարենը տվյալ դատավորը շարունակել է գործեր քննել, այդ թվումՙ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը փոխելու վերաբերյալ դատական նիստը:  Ո՞ւմ կամ ինչի՞ն էին սպասում իրավապահ մարմինները, որ կալանավորման արժանի դատավորին թողել են ազատության մեջ, ավելինՙ թույլ  են տվել, որ նա շարունակի իր գործունեությունը:

Այնքա՜ն փնթի, վատ քողարկված, չհղկված են իշխանությունների` իրենց չենթարկվողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, քաղաքական հետապնդում իրականացնելու քայլերը, որ եփված հավի ծիծաղն է գալիս: Ո՞ւմ էր մի կտոր հաց տվել դատավոր Բախշիյանը, որ նրան մեղադրանք չի առաջադրվում եւս մի սրճեփի գողության մեջ: Հայաստանում ինչքա՜ն սրճեփներ կան…

Սյունեցի համայնքապետերի ու փոխհամայնքպետերի նկատմամբ հարուցված քրեական, իրականումՙ քաղաքական ենթատեքստերով գործերը քննում է Բորիս Բախշիյանը, եւ նրա որոշումները հեռու են իշխանությունների ցանկություններից ու պահանջներից: Սա ակնհայտ ճշմարտություն է: Էլ ի՞նչ էր մնում իշխանություններին, եթե ոչ ծանոթ ու արդեն ձանձրալի դարձած նույն ձեռագրով քաղաքական հետապնդում իրականացնել չկոտրվող, չենթարկվող, սկզբունքային հերթական անհնազանդի նկատմամբ:

Ի դեպ, դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում 100-ից ավելի քրեական գործ կա` բոլորն անավարտ:

Ի՞նչ է լինելու այդ գործերի հետ:

Փետրվարի 3-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քննվել է Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուՙ ԱԱԾ-ի եւ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Բորիս Բախշիյանի փաստաբանները գործը քննող դատավոր Դավիթ Աղրամանյանին ինքնաբացարկ են հայտնել:

Նախորդ գրառումը

Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետը քաղաքական նոր ուժ են ձեւավորում․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական