Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությամբ 68 կողմ ձայնով ընտրվեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուներ Հակոբ Մովսեսն ու Արթուր Մանուկյանը։
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
Գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ՀՌՀ նորընտիր անդամները երդում տվեցին խորհրդարանի ամբիոնից։